Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը հազիվ թե ՆԱՏՕ-ի դեմ ուղղված լինիՀԱՊԿ բոլոր անդամների համար, ներառյալ Հայաստանը, արագ արձագանքման ուժերը նշանակում են անվտանգության ամրապնդում եւ սպառնալիքների նվազում ոչ բարեկամաբար տրամադրված երկրների կողմից ՀԱՊԿ-ին կից Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կազմավորման մասին որոշումը վաղուց էր ակնկալվում: Դեռեւս անցյալ տարի, երբ ՎՈՒԱՄ երկրները հայտարարեցին խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու իրենց մտադրության մասին, ՌԴ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չի բացառվում նման ստորաբաժանումների ստեղծման հնարավորություն ՀԱՊԿ շրջանակներում: Ինչն էլ արվեց փետրվարի 4-ին: ![]() PanARMENIAN.Net - Ճիշտն ասած, նման միավորումների բացակայությունը ՀԱՊԿ-ում առավել քան տարօրինակ էր, քանի որ ցանկացած ռազմաքաղաքական դաշինք պետք է արձագանքման մեխանիզմ ունենա: Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը հազիվ թե ՆԱՏՕ-ի դեմ ուղղված լինի, ավելի շուտ այդ ստորաբաժանումն իրոք կպաշտպանի, եթե կարելի է այդպես արտահայտվել, կազմակերպության երկրները: Եվ օգուտը դրանից փոխադարձ է: Ռուսաստանը ստանում է լրացուցիչ հաղթաթուղթ Արեւմուտքի դեմ եւ ողջ հետխորհրդային տարածքի աչքերում կարող է դառնալ անվտանգության երաշխավոր, ինչպես դա ցուցադրվեց օգոստոսին: ԱՊՀ որոշ երկրներ էլ գայթակղություն չեն ունենա լուծել իրենց տարածքային եւ այլ հավակնությունները ռազմական ճանապարհով: Առաջին հերթին դա վերաբերում է Ադրբեջանին ու Վրաստանին: Սակայն եթե Վրաստանի հետ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա Բաքվի հետ դեռեւս մի շարք հարցեր են մնում: Նախագահ Ալիեւի աշխատակազմն արդեն շտապել է հայտարարել, որ ԱԱՀՈՒ-ն սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար: Այո, դա իրոք այդպես է, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի որոշել այնուամենայնիվ պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ եթե ոչ Կենտրոնական Ասիայի երկրները, ապա Բելառուսն ու Ռուսաստանը իրենց ստորաբաժանումները կգործուղեն Հայաստան օգնության նպատակով, քանի որ պատերազմ հայտարարելը ԼՂՀ-ին ինքնաբերաբար նշանակում է պատերազմ հայտարարել նաեւ Հայաստանին: Ձեւավորված ԱԱՀՈՒ-ն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ Կովկասում: Պատահական չէ, որ հենց այժմ է Ղրղզստանը որոշել փակել ԱՄՆ ՌՕՈՒ-ի «Մանաս» ռազմակայանը: Հազիվ թե նա դրան գնար, չունենալով ՌԴ աջակցությունը: Եթե ռազմակայանի հնարավոր փակմանը նայենք Ռուսաստանի կողմից, ապա Մոսկվայի շահը անկասկած է` նա հիանալի մահակ է ստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դեմ աֆղանական գործերում: Չէ որ ոչ ոք չի կարող հանձն առնել, որ ստիպելով փակել «Մանաս» ռազմակայանը, Ռուսաստանը չի առաջարկի ՆԱՏՕ-ի ուժերին օգտվել մեկ այլ օդանավակայանից` Աֆղանստան բեռների եւ զորքերի տեղափոխման համար: Փաստորեն, Մոսկվան կարող է այդպիսով իրեն վերադարձնել Ղրղզստանին «նվիրած» փողերի մի մասը: Սակայն միոջցներից բացի, Ռուսաստանը քաղաքական լծակ է ստանում ոչ միայն Ղրղզստանի, այլ ողջ Կենտրոնական Ասիայի հանդեպ: Եթե դրան գումարել նաեւ արագ արձագանքման ուժերի կազմավորումը ՀԱՊԿ-ում, ապա պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն առայժմ ռազմավարական պարտություն է կրում: Պահն էլ Մոսկվան շատ լավ է ընտրել` ԱՄՆ նոր վարչակազմը լիովին զբաղված է տնտեսական ճգնաժամի հանգուցալուծմամբ: Բնական է, որ ընդդիմությունը խոսելու է «ազգային շահերի դավաճանության» մասին, սակայն դրա համար էլ դա ընդդիմություն են կոչում: Անշուշտ, ԱՄՆ-ն կփորձի ճնշում գործադրել Ղրղզստանի վրա, սակայն 2 միլիարդի դեմ դժվար է պատերազմել, առավել եւս որ արդեն չկան ոչ Դիկ Չեյնին, ոչ Քոնդոլիզա Ռայսը, որոնք ահաբեկչության դեմ պայքարից (իրենց ընկալմամբ) բացի ոչնչով այդպես էլ չկարողացան զբաղվել: ՀԱՊԿ անդամ երկրների համար, ինչպես էլ նրանք վերաբերվեն ՌԴ-ին, այնուամենայնիվ ակնհայտ անհեթեթություն է իր տարածքում ԱՄՆ-ի ռազմակայան պահելը...Իսկ «Մանասի» ճակատագիրը կլուծի ոչ թե Բակիեւը, որքան էլ դա տխուր լինի իր համար, այլ Մեդվեդեւը Օբամայի հետ միասին: Նույնը վերաբերում է ողջ հետխորհրդային տարածքին: ՀԱՊԿ անդամները չեն ճանաչել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը, սակայն դժվար է ամեն ինչում դեմ գնալ Մոսկվային: Ով իմանա, գուցե ԱՄՆ ռազմակայանի փակումը Ղրղզստանում նախագահ Բակիեւի ամենավատ արարքը չէ: Եվս մեկ բան: ԱՄՆ-ն հեռու է, իսկ Ռուսաստանը` կողքը: Ղրղզստանում չկա ոչ նավթ, ոչ գազ, ուստի նրա պատճառով առանձնապես մեծ գժտություն չի լինի: Ամեն ինչ կմնա դեկլարատիվ հայտարարությունների մակարդակի վրա, որոնք, ի դեպ, կարող են եւ չլինել: Ինչ վերաբերում է ԱԱՀՈՒ-ին, ապա ՀԱՊԿ բոլոր անդամների համար, ներառյալ Հայաստանը, արագ արձագանքման ուժերը նշանակում են անվտանգության ամրապնդում եւ սպառնալիքների նվազում ոչ բարեկամաբար տրամադրված երկրների կողմից: Միակ բանը, ինչ չպետք է անի նոր ստորաբաժանումը, չպետք է մասնակցի ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին` ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի նպատակները բոլորովին տարբեր են, ինչպես տարբեր են նաեւ դրանց հասնելու մեթոդները: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |