Աֆղանստանը ՆԱՏՕ-ին հաշտեցրել է Ռուսաստանի հետՌուսաստանն արդեն թույլատրել իր տարածքով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարության տակ գտնվող զինվորական ուժերի կարիքների համար նախատեսված ոչ զինվորական բեռների տարանցումը, ինչը հատկապես կարեւոր է թալիբների կողմից Պակիստանի տարածքով բեռների մատակարարումներին աճող Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովն ավարտվել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջեւ հարաբերությունների վերսկսմամբ: Առանց Մոսկվայի մասնակցության Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունը, ավելի ճիշտ ՌԴ տարածքով բեռների տարանցումը, դատապարտված է վերջնական ձախողման: Իսկ ԱՄՆ-ը, բնականաբար, չի կարող դա թույլ տալ: Թեեւ, գագաթնաժողովում որոշ երկրների, մասնավորապես Լիտվայի, ներկայացուցիչները Մոսկվայի հետ հարաբերությունների վերսկսումը վաղաժամ են համարել, ԱՄՆ նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դաշինքի երկրներին «նոր մեկնարկի» կոչ է արել: «Մենք կարող ենք եւ պարտավոր ենք Ռուսաստանի հետ կառուցողական աշխատել այնտեղ, որտեղ ընդհանուր շահեր ունենք, մասնավորապես` օգնել Աֆղանստանի ժողովրդին», - ասել է նա: ![]() PanARMENIAN.Net - «Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները պետք է Ռուսաստանի հետ տարաձայնությունները կարգավորելու միջոց գտնեն` դրա հետ մեկտեղ իրենց սկզբունքներից չհրաժարվելով, երբ հարցը վերաբերում է անվտանգությանն ու դաշինքի այլ շահերին: ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չպետք է ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունից: Դաշինքին հարկ է նաեւ «դուռը բաց թողնել» Ուկրաինայի եւ Վրաստանի համար, ինչպես նաեւ օգնել նրանց անդամակցության համար ահրաժեշտ պայմանների կատարման հարցում», - հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ՆԱՏՕ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, իր հերթին, նշել է, որ Բրյուսելում 99 տոկոս հավանականությամբ կընդունվի ընդհանուր առմամբ Ռուսաստանին ձեռնտու որոշում: «Արեւմուտքը, ի դեմս Ռուսաստանի, տեսել է մի գործընկերոջ, որին չի կարելի ոտնահարել», - ասել է նա: Ռոգոզինի խոսքերով, կողմերն «անցած տարվա օգոստոսի իրադարձություններին հետեւած ճգնաժամից դուրս են եկել նվազագույն կորուստներով: Ճգնաժամն օգուտ բերեց բոլորին»: Երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման օգտին հանդես է եկել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Գագաթնաժողովի բացումից առաջ Սխեֆերը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները բավականին բարելավվել են պաշտոնական շփումների վերականգնման համար: Նրա խոսքերով, կողմերի միջեւ դեռ տարաձայնություններ կան, սակայն որոշ հարցերի շուրջ նրանք կարող են համագործակցել. Աֆղանստանը, ահաբեկչության եւ միջուկային զենքի տարածման դեմ պայքարը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները խզվել էին Հարավային Օսեթիայի հետ Վրաստանի օգոստոսյան պատերազմից հետո: Սակայն Դաշինքը մտածեց, որ իր աջակցությունը Միխաիլ Սահակաշվիլիին` հագուրդ տալու նրա անհամար նկրտումներին, բացասաբար է անդրադառնում Աֆղանստանում չափազանց բարդ առաքելության վրա, ուստի որոշում էր կայացվել զոհաբերելու Վրաստանը: Հատկապես, որ օգոստոսյան պատերազմում մեղավոր էր հենց Վրաստանի նախագահը: Այլ խնդիր է, որ ՌԴ-ն, հնարավոր է, չափն անցել է ուժ կիրառելով, սակայն պետք չէ մոռանալ, որ «մեծ տերությունները» միշտ չափն անցնում են: Այդ նույն ԱՄՆ-ը 80-ական թվականներին ծովային հետեւակի մի ստորաբաժանում էր ուղարկել Գրենադա փոքր պետության դեմ: Այսօր այդ մասին արդեն չեն հիշում: Նույն կերպ կմոռացվի նաեւ «խաղաղության պարտադրումը»: ՆԱՏՕ-ն այժմ պետք է լուծի Քաբուլում զորակազմի ապահովման հետ կապված կարեւոր խնդիրները: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ «Մանաս» ռազմակայանն իսկապես կարող է փակվել մինչեւ տարեվերջ, ապա տարանցումը Ռուսաստանի տարածքով օդի պես անհրաժեշտ է դառնում: Ռուսաստանն արդեն թույլատրել իր տարածքով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարության տակ գտնվող զինվորական ուժերի կարիքների համար նախատեսված ոչ զինվորական բեռների տարանցումը, ինչը հատկապես կարեւոր է թալիբների կողմից Պակիստանի տարածքով բեռների մատակարարումներին աճող սպառնալիքի պայմանաներում: Ինչ վերաբերում է Դաշինքին Ուկրաինայի եւ Վրաստանի ենթադրվող անդամակցության, ապա Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կբերի Ուկրաինային եւ Վրաստանին, սակայն այսօր անհեռանկարային է խոսել Դաշինքին այդ երկրների անդամակցության մասին: «Ես եղել եմ եւ մնում եմ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակիցը: Սակայն այժմ Կիեւին հարկավոր է ձեռնպահ լինել այդ գաղափարից: Պարզ է, որ Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Դաշինքն Ուկրաինային եւ Վրաստանին նախկինի պես չի վերաբերվում», - ընդգծելէ Լեոնիդ Կուչման: Նա նաեւ Թբիլիսիին խորհուրդ է տվել օգոստոսյան իրադարձությունները չօգտագործել ՆԱՏՕ-ին մերձենալու համար: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |