Պայքար աբխազական պլացդարմի համարՎերջին 15-20 տարվա բոլոր իրադարձություններն ապացուցում են համաշխարհային հանրությանը, որ Վրաստանի հանդեպ կարելի է կիրառել «չկայացած պետություն» տերմինը Մինչեւ վերջերս Թուրքիան միակ երկիրն էր մնում տարածաշրջանում, որի հետ Վրաստանը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ուներ` չհաշված Ադրբեջանը: Սակայն Վրաստանի ԱԳ նախարարի վերջին դեմարշը ցույց տվեց, որ հավանաբար պաշտոնական Թբիլիսին ուղղակի չի կարող հաշտ ապրել հարեւանների հետ: Մեկ Վրաստանին Հայաստանն է խանգարում, մեկ Իրանը, այժմ էլ` Թուրքիան: Չի բացառվում, որ վաղը այդ «վատ» հարեւանների թիվը կարող է համալրեր նաեւ Ադրբեջանը: Դեռեւս Սահակաշվիլին հավատարմության երդում է տալիս «եղբայր Իլհամին», սակայն թե որքան դա կտեւի ոչ ոք չգիտի: Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի բոլոր քայլերն ուղղված են Ռուսաստանի դեմ, սակայն ստացվում է, որ դեմ է նաեւ ցանկացած, այդ թվում ռուս-թուրքական դաշինքի: 27 մայիսի 2009 PanARMENIAN.Net - Սակայն ամեն ինչ հերթականությամբ: Թբիլիսին խնդրում է Benetton-ի թուրքական ներկայացուցչությանը գործել Վրաստանի օրենքի շրջանակներում: Վրաստանը դեմ չէ որեւէ առեւտրային ֆիրմայի կամ ընկերության գործունեությանը «գրավյալ տարածքներում», եթե այն համապատասխանում է Վրաստանի օրենքին գրավյալ տարածքների մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Աշխատելով Վրաստանում, այդ թվում օկուպացված տարածքներում, Benetton-ը պետք է պաշտոնապես գրանցվեր, ունենար հարկային-նույնացման ծածկագիր, վճարեր հարկերը եւ գործեր Թբիլիսիի թույլտվությամբ: Եթե որեւէ ընկերություն չի ցանկանում դա անել կամ խախտումներով է անում, դրան կհաջորդեն իրավական ու տնտեսական հետեւանքները»,-զգուշացրել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը: Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգորից եւս պաշտոնական բացատրություններ են պահանջվել` Աբխազիայի տարածքում Benetton ընկերության թուրքական ներկայացուցչության գործենության առնչությամբ: Նույն օրը, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է խորհրդակցություններ սկսել ռուսական կողմի հետ «Վերին Լարս» անցակետի բացման վերաբերյալ: Մայիսի 25-ին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ՌԴ-ի շահերը, փոխանցել էր անցակետ բացելու վերաբերյալ Մոսկվայի առաջարկը: Անցակետը փակվել էր երկու տարի առաջ առանց ռուսական կողմի նախազգուշացման` միակողմանի կարգով: «Հաշվի առնելով վրաց եւ ռուս ժողովրդների շահերը, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,-ասել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Շոթա Գվիներիան: Վրաստանի հարցում Թուրքիան ու Ռուսաստանը հեռուն գնացող ծրագրեր ունեն: Եթե Թուրքիայի համար առաջնային է տնտեսական էքսպանսիան, իսկ հետո արդեն քաղաքական ենթարկումը, ապա Ռուսաստանի համար ամենակարեւորը` քաղաքական ճնշումն է Թբիլիսիի այժմյան վարչակազմի վրա եւ իր ներկայության ապահովումն է Կովկասում: Իսկ Աբխազիան շատ հարմար է դրա համար: Սեւծովյան նավատորմի համար սա հնարավորություն է Սեվաստոպոլից հետո երկրորդ ռազմակայանն ունենալ ծովային տարածքը ավելի լավ վերահսկելու համար, ուր երբեմն մուտք են գործում նաեւ ամերիկյան նավերը: Թուրքիան եւս իր խնդիրներն ունի` այնտեղ շուրջ մեկ միլիոնանոց աբխազական համայնք է ապրում, որը խիստ բացասաբար է տրամադրված վրացիների հանդեպ, ուստի կսատարի Վրաստանի դեմ ուղղված թուրքական կառավարության ցանկացած գործողության: Ավաղ, Թբիլիսին, Կովկասում իրական, ոչ թե խամաճիկային ուժերի նման դասավորության պայմաններում անկախ պետություն մնալու եւ «վրացական ձեւով ժողովրդավարություն» կառուցելու շատ քիչ շանսեր ունի: Սուխումը, իսկ մոտ ապագայում նաեւ Բաթումը, կարող են դառնալ Վրաստանի մի քանի ինքնավար տարածաշրջանների վերջնական տարանջատման սկիզբը, որոնք ուղղակի կմիանան ավելի կայուն ու զորեղ պետություններին: Իսկ Կովկասում հեռանկարում երկու երկիր է նշմարում, որոնք կարող են իրապես փոխել քաղաքական քարտեզը` Ռուսաստանը, եւ որքան էլ դա վատ լինի Հայաստանի համար, Թուրքիան: Թեեւ, Հայաստանի համար ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվում, եթե Վրաստանը մեր բարեկամությունն է որոնում: Միխաիլ Սահակաշվիլին այժմ ցանկացած դաշինքի է պատրաստ, միայն թե չկորցնի իշխանությունը եւ երկրի եւս մի հատված: Որովհետեւ հետխորհրդային շրջանի Վրաստանի յուրաքանչյուր նախագահ միայն տարածքներ է կորցնում, փոխարենը ստանալով ոչ մի բանի չպարտավորեցնող հայտարարություններ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցության մասին եւ ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք մեծ հաշվով հարկավոր են միայն ՆԱՏՕ-ին` Ռուսաստանից իր անկախությունը ապացուցելու համար: Մի խոսքով, բոլորը գոհ են` Թուրքիան շահավետ տնտեսական գործընկեր է ստանում, Ռուսաստանը` Կովկասում երկարաժամկետ ներկայության հեռանկար, Աբխազիան` բոլոր կողմերի պաշտպանությունը: Ինչպես միշտ, պարտվում է Սահակաշվիլին, որն այդքան անհաջող տնօրինեց իր տարածքը, քանի որ վերջին 15-20 տարվա բոլոր իրադարձություններն ապացուցում են համաշխարհային հանրությանը, որ Վրաստանի հանդեպ կարելի է կիրառել «չկայացած պետություն» տերմինը: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |