Խաղադրույքներն Իրանի նախագահի ընտրություններումՇատ հնարավոր է, որ Իրանը նոր փուլ է ոտնակոխում, որն ընդհատվել էր Խաթամիի` առաջին բարեփոխիչներից մեկի հեռանալուն պես Իրանի նախագահական ընտրություններում, որոնց առաջին փուլը տեղի կունենա հունիսի 12-ին, գլխավոր մրցակիցները գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին են, որին աջակցում են բարեփոխիչները, եւ ինչը պակաս կարեւոր չէ, նաեւ մինչեւ 30 տարեկան երիտասարդները, որոնք կազմում են երկրի բնակչության 60 տոկոսը: Իրանի այս ընտրությունները կարեւոր են ոչ միայն բուն երկրի, որքան այն առումով, թե կկարողանա արդյոք երկիրն ընդգրկվել արժեքների համաշխարհային համակարգում, որից նա հեռու էր մնում վերջին 30 տարում: 12 հունիսի 2009 PanARMENIAN.Net - Պետք է ասել, որ այդ 30 տարիներրը զուր չանցնան` փլուզման եզրին գտնվող շահի Իրանը այաթոլլա Հոմեյնիի գալստյան հետ հզորացավ եւ արդեն ոչ առանց հիմնավորման հավակնում է տարածաշրջանային տերության առաջնորդի դերին: Դրանում իրենց դերն են կատարում նաեւ Իրանի միջուկային հավակնությունները, թեեւ դեռեւս անհայտ է` իրական են դրանք թե դա ուղղակի Մահմուդ Ահմադինեժադի մկանների խաղն է, որը եղել է 1979թ. ամերիկյան դեսպանատան հարձակման դեմ մասնակիցներից մեկը: Նրա մասին ասում են, որ նա բնակվում է հին սեփական տանը, վարում է սովորական մեքենա եւ բոլորովին չի հիշեցնում տարածաշրջանային գերտերության նախագահի: Այնուամենայնիվ, նա կարողացավ հաղթել անցած ընտրություններում եւ այժմ բոլոր շանսերն ունի կրկնելու համար իր հաջողությունը, եթե այն իրոք ձեռնատու է արեւմտյան գործընկերներին: Ահա այստեղ էլ սկսվում են բարդությունները: Իրանի հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան հակադիր դիրքորոշումներ ունեն, չասած արդեն Ռուսաստանի մասին, որն իր շահերն ունի տարածաշրջանում եւ դարավոր կապեր ունի Պարսկական կայսրության հետ: Եվրոպայի համար Իրանը կարեւոր է որպես այլընտրանքային էներգիայի առաքիչ եւ Թեհրանում այդ մասին շատ լավ գիտեն: ԱՄՆ-ի համար Իրանը եթե ոչ «չարիքի առանցք է», ապա դրան մոտ ինչ-որ բան: Սակայն Օբամայի վարչակազմը հեռու է Ռայսից ու Չեյնիից, որոնք կարողացան համոզել աշխարհին, թե Իրանին հարկավոր է պատժել միջուկային ծրագրի համար: Կա եւս մեկ հանգամանք Իրանի ապագայի հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի մոտեցումների տարբերության մեջ` դա օվկիանոսն է: Ամերիկան չափազանց հեռու է եւ նրան այնքան էլ չեն հուզում Եվրոպայի էներգաանվտանգության խնդիրները: Այսինքն հուզում են, սակայն զուտ կայսերական նպատակներից ելնելով: Նույնն է նաեւ Ռուսաստանի դեպքում, սակայն Ռուսաստանն ավելի մոտ է, ուստի եւ ավելի վտանգավոր: Ըստ Թեհրանի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Նասեր Հադիանի, այս ընտրությունները Ահմադինեժադին կողմ կամ դեմ լինելու հանրաքվե է: Հաղթանակի հասնելու համար գործող նախագահը գործարկել է բոլոր առկա ռեսուրսները: Նա վերահսկում է պաշտոնական ԶԼՄ-ները, հեռուստատեսությունն ու թերթերի մեծամասնությունը: Նա այցելում է գավառներ, որտեղ բնակվում է նրա հիմնական ընտրազանգվածը: Սակայն նրա մրցակիցը եւս ուժեղ է: Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիի համար պատրաստ են ձայն տալ իրանցիների 54 տոկոսը: Նշենք, որ նա երկրի վարչապետն էր ամենածանր շրջանում` 8 տարի, իրանա-իրաքյան պատերազմի տարիներին: 1988թ. Իրանը համաձայնագիր է ստորագրել հրադադարի մասին, որը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի միջնորդությամբ: Մեկ տարի ացն այաթոլլա Համենեին փոխարինեց վախճանված այաթոլլա Հոմեյնիին Իրանի հոգեւոր առաջնորդի պաշտոնում: Նախագահի ու վարչապետի պաշտոնները միացվեցին: Երկրի նախագահ դարձավ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մուսավին հեռացավ քաղաքական կյանքից: Այն բանից հետո, երբ նախկին նախագահ Հաթամին հայտարարեց, թե չի մասնակցի հաջորդ ընտրություններին, Մուսավին հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին: Եվ այսօր հենց նա է Մ.Ահմադինեժադի գլխավոր մրցակիցը: Ինչպես Հաթամին, այնպես էլ Մուսավին ազգությամբ ադրբեջանցիներ են, ինչը մեծ հաշվով ոչ մի նշանակություն չունի` Իրանի ցանկացած նախագահ կվարի այն քաղաքականությունն, որը շահավետ է իր երկրի համար: Ողջ հարցը նրանում է, թե կկարողանա արդյոք վարել այդ քաղաքականությունը` թույլ կտան արդյոք դա նրան անել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը: Շատ հնարավոր է, որ Իրանը նոր փուլ է ոտնակոխում, որն ընդհատվել էր Խաթամիի` առաջին բարեփոխիչներից մեկի հեռանալուն պես: Իսկ գուցե ոչ` Ահմադինեժադի դիրքերը բավական ուժեղ են: Ճիշտ է, Մուսավին խոստացել է առավել ժողովրդավարական դարձնել երկիրը` օրինակ, հրաժարվել բարքերի հատուկ ոստիկանությունից, որը հետեւում է մահմեդական բարոյականության նորմերի կատարմանը, փոխել կնոջ դերը հասարակությունում: Դեռեւս վաղ է կանխատեսումներ անել` չափազանց շատ են այս կամ այն թեկնածուի հաղթանակով շահագրգռված խաղացողները: Խաղադրույքներն էլ շատ բարձր են` իրանական գազը, որն այնքան անհրաժեշտ է Եվրոպային, հատկապես նրանից հետո, երբ Nabucco-ի իրագործումն առավել թափանցիկ դարձավ: Հայաստանի համար Իրանում ընտրությունների ելքը գրեթե դեր չի կատարում, իսկ այ Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի: ճիշտ է, որոշ քաղաքական գործիչներ Բաքվում արդեն իսկ շտապել են հայտարարել, որ Մուսավիի հաղթանակի դեպքում, կփոխվի Ադրբեջանի հանդեպ տարվող քաղաքականությունը, քանի որ նա ազգությամբ ադրբեջանցի է: Նման հույսերն առավել քան պարզամիտ են: Մոհամմեդ Հաթամին եւս ադրբեջանցի է, սակայն Թեհրանի քաղաքականութնունը Բաքվի հանդեպ չի փոխվում արդեն թեկուզ վերջին 30 տարվա ընթացքում: Կանխատեսումներ չանենք, Իրանի համար դրանք միշտ չէ որ հստակ են ու սպասված: Բնականաբար, աշխարհը հոգնել է Ահմադինեժադից նրա սկանդալային հայտարարություններով, սակայն որտե՞ղ է երաշխիքը, որ նրան փոխարինելու դեպքում Միր Հոսեյն Մուսավին առավել «ընդունելի» կլինի: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |