Օբամա-Մեդվեդեւ հանդիպմանը նախորդած շաբաթը` Թուրքիա, ԵԱՀԿ, «ժողովրդական դիվանագիտություն»Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա կոչված է եւս մեկ անգամ հաստատելու, որ Անկարան ընկալում է Մոսկվան որպես դաշնակից եւ մի երկիր, որը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա տարածաշրջանում իր խնդիրների լուծման համար: Անցած շաբաթը բավական ակտիվ էր, ինչն իր բացատրությունն ունի` հաջորդ շաբաթ սկսվում է ԱՄՆ նախագահի այցը Մոսկվա, տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ վերջապես, հուլիսի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների շարքում են` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի այցը Մոսկվա, ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան ու Ադրբեջան, եւ, անկասկած, հայ եւ ադրբեջանցի մտավորականների երկրորդ այցը ԼՂՀ: 4 հուլիսի 2009 PanARMENIAN.Net - Եթե մի կողմ թողնենք զուտ արձանագրային հայտարարությունները, որ հնչեցին բոլոր բանակցություններում, ապա կարելի է միայն հաստատել այն, ինչ արդեն բամիցս ենք ասել` տարածաշրջանում մեծ փոփոխություններ են ակնկալվում: Եվ այդ փոփոխությունները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, այսինքն ՀՀ արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղությունների վրա: Մնացած ամեն ինչը, ներառյալ Ջավախքի խնդիրը, գազային երթուղիներն ու ընտրություններն Իրանում չեն կարող այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպես այս շաբաթվա իրադարձությունները: Թուրքիայի ԱԳ ղեկավարի այցը Մոսկվա կոչված է եւս մեկ անգամ հաստատելու, որ Անկարան ընկալում է Մոսկվան որպես դաշնակից եւ մի երկիր, որը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա տարածաշրջանում իր խնդիրների լուծման համար: Որքան էլ հավաստիացնի թուրքական կողմը, որ հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ հարկավոր է Հայաստանին, իրականում ճիշտ հակառակն է: Բաց սահմանը հարկավոր է Թուրքիային կարեւոր մարտավարական ու ռազմավարական խնդիրների լուծման համար, որ կապված են քուրդ գրոհայինների դեմ պատերազմի հետ: Զուգահեռաբար նշվում է նաեւ երկրորդ կարեւոր հարցը` ԵՄ-ում Թուրքիայի լինել-չլինելու հարցը, թեեւ այդ հարցը փակ է առաջիկա 10-15 տարիների համար: Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի տարածաշրջանային այցը եւ ՀՀ ու Ադրբեջանի դեսպանների այցը ԼՂՀ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում զարմանալիորեն համընկան: Այս երկու իրադարձությունները զուգադիպություն կարող է համարել միայն տարածաշրջանային խնդիրներից շատ հեռու գնտվող մարդը: Դատեք ինքներդ` Մեդվեդեւի այցը Բաքու, հետո Դավուդօղլուի այցը Մոսկվա, Երեւան է ժամանում ԵԱՀԿ գործող համանախագահը եւ դեսպանները մեկնում են Ստեփանակերտ: Եվ այս ամենը Օբամա-Մեդվեդեւ հանդիպման շեմին: «Ժողովրդական դիվանագիտությանն» անդրադառնալուց առաջ, նշենք, որ ԵԱՀԿ-ն, հավանաբար, տարածաշրջանային կենտրոնի որոնումների մեջ է: Մինչ 2008թ. օգոստոսը դա Թբիլիսին էր, սակայն այժմ, վրաց նախագահի անկանխատեսելիության պատճառով, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում ՌԴ ճնշման պատճառով, կազմակերպությունը պետք է մի երկիր ընտրի, որը կփոխարինի Վրաստանը: Ոչ Ադրբեջանը, ոչ առավել եւս Հայաստանը այդ դերին հարմար չեն: Մնում է Թուրքիան, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կկարողանա ստանձնել այդ դերը: Հավանաբար, հենց այդ պատճառով է, որ Եվրոպան, ԱՄՆ-ն այդքան շտապում են երկու երկրների միջեւ դիվանագիտականա հարաբերությունների հաստատման հարցում: Թե որքանով նրանց դա կհաջողվի բոլորովին ավելորդ հարց չէ` պատասխանը ենթադրում է կամ պատերազմ, կամ անվտանգություն: Իսկ այն, որ պատերազմը տարածաշրջանում միայն պատեհ առիթի է սպասում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Ուղղակի հարկավոր է ճշտել` ինչ են գերադասում տերությունները` խաղաղություն թե պատերազմ: Մեծ հաշվով երկու տարբերակն էլ ընդունելի չեն` ցանկալին ոչ ոք չի ստանա, իսկ կորցնել կարողեն բոլորը: Կամ գրեթե բոլորը: Այսպիսին է արհեստականորեն ստեղծված հակամարտության զարգացման եւ ոչ պակաս արհեստականորեն սկսված պատերազմի տրամաբանությունը: Հավանաբար, անկանխատեսելի սցեանորվ իրադարձությունների զարգացում թույլ չտալու համար, կրկին գործարկվեց «ժողովրդական դիվանագիտությունն» ի դեմս ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների: Այս այցը 2007-ի հուլիսին կայացած այցի կրկնությունն էր: Ստեփանակերտ-Շուշի-Երեւան-Բաքուն անփոփոխ երթուղի է, նույնն են նաեւ մեկնաբանությունները` «մենք այստեղ քաղաքական խնդիրներ լուծելու եւ հակամարտությունը կարգավորելու համար չենք»: Եթե հաշվի չառնենք գաղտնիության քողը, կարելի է ասել, որ այցը հաջողվեց: Առնվազն, ադրբեջանական կողմի համար, հաշվի առնելով Բյուլ-Բյուլ օղլիի արտահայտությունները Ստեփանակերտում: Անդրադառնալով ԼՂՀ տարածք անմիջապես Ադրբեջանից` Մարդակերտով մուտք գործելուն` Բյուլ-Բյուլ օղլին հայտարարեց, թե իր համար «Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ սահման կամ շփման գիծ չկա»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարեց լրագրողներին, որ «իրենք ժամանել են Ստեփանակերտ ոչ թե պետական կամ քաղաքական խնդիրներ լուծելու համար, այլ ժողովրդների միջեւ վստահության հաստատման նպատակով»: Նա նշել է,որ այս անգամ պատվիրակությունը ԼՂՀ է ժամանել ընդլայնված կազմով, ունենալով մի քանի նոր ծրագրեր, որոնք դեռեւս քննարկման ընթացքում են, սակայն կարող են իրականացվել ապագայում: «Վերջին 18-20 տարիներին մեր երկրներում մի ողջ սերունդ է մեծացել, որն ոչինչ չգիտի միմյանց մասին: Ուստի մենք, երկու նախկին նախարարներս, անցյալ տարի ձեռնարկեցինք այս նախաձեռնությունը, որն էլ հաջողությամբ պսակվեց»,-ասել է Բյուլ-Բյուլ օղլին: Բյուլ-Բյուլ օղլին նշել է, որ Արմեն Սմբատյանի հետ զրույցներում նրանք բազմիցս են նշել, որ «մեր ժողովրդների ներկայացուցիչները Ռուսաստանում կարողանում են գոյակցել եւ բարեկամանալ, իսկ այս փոքր հողակտորում` ոչ»: Բյուլ-Բյուլ օղլին մեղադրեց մամուլին թշնամու կերպարի ստեղծման մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում կարգավորման բոլոր գործընթացների վրա եւ կրկին ընդգծեց, որ գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նա չի փորձում քաղաքական խնդիրներ լուծել: Մնացած ամեն ինչ, ինչ ասվեց Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, ոչինչ չի կարող հավելել այս մեջբերմանը: Ինչպես օրինակ դեսպան Սմբատյանի «դիվանագիտական լռությունը»...: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |