Առայժմ Մոսկվան ճնշման ավելի շատ լծակներ ունի, քան Վաշինգտոնը

Միակ բանը, որ հաջողվեց Օբամային Մոսկվայում, Ռուսաստանի տարածքով ռազմական բեռների տեղափոխման մասին պայմանագրի ձեռքբերումն էր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության` արագորեն փոխվող իրադրության ֆոնի վրա այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական բանակցությունները որոշ առումով սառեցվել են կամ զրոյի են հավասարեցվել: Իսկապես, Սմբատյանի եւ Բյուլ-Բյուլ օղլու` ԼՂՀ, Հայաստան եւ Ադրբեջան կատարած պատմական այցից եւ ղարաբաղյան կողմից դրան հաջորդած բավական կտրուկ հայտարարություններից հետո հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին բոլոր խոսակցությունները կարծես հիմնական հարցի ստվերում մնացին: Այդ թվացյալ անկման գործում ոչ պակաս դեր ունեցավ նաեւ Բարակ Օբամայի այցը Մոսկվա:

PanARMENIAN.Net - Սակայն չմոռանանք, որ Օբամա-Մեդվեդեւ հանդիպմանը նախորդել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի այցը Մոսկվա, որից հետո կրկին սկսեցին խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, ընդ որում այս անգամ առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու: Թուրքական քաղաքականության շրջադարձը միանգամայն նշանակալի է եւ դատարկ տեղը չի առաջացել: Բաքվում Էրդողանի երդվյալ խոստումների հետո այն մասին, որ Թուրքիան չի լքի «եբայրներին» հայերի հետ մեն-մենակ, թուրքական հասարակությունում սկսել են փոքր-ինչ այլ հայտարարություններ հնչել: Ինչպես դա ընդունված է ողջ աշխարհում, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը հնչեցնում են «անհայտ մնալ ցանկացող» դիվանագետները: Միեւնույն ժամանակ, դրան կարծես համահունչ եղավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական բանակցությունները ոչ մի վայրկյան չեն դադարել եւ նույն հաջողությամբ շարունակվում են:

Այն ամենը, ինչ կատարվում է տարածաշրջանում, հատկապես Հայաստանին առնչվող երեւույթները խոսում են այն մասին, որ ԱՄն եւ Ռուսաստանը լրջորեն պայքարում են գեգեմոնի իրավունքի համար: Որքան էլ Բաքուն ջանա իրեն ներկայացնել որպես գլխավոր խաղացող, դա իրեն մոտ այնքան էլ չի ստացվում: Ի դեպ, Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի հնարավոր նշանակումը նույնպես խոսում է ոչ Բաքվի օգտին: Իսկ ինչ վերաբերում է արեւի տակ տեղի համար մղվող պայքարին, ապա Ամերիկայի համար այժմ ավելի դժվար է, քան Ռուսաստանի, քանի որ վերջինս ճնշման ավելի շատ լծակներ ունի: Եւ ամենագլխավոր լծակը Nabucco նախագիծն է, որի ճանապարհը մինչեւ հիմա որոշված չէ: Ինչպես եւ մինչ օրս պարզ չէ, թե ով է խողովակը գազով լցնելու, քանի որ գնելով գրեթե ողջ ադրբեջանական գազը` Ռուսաստանը Nabucco-ն` որպես թե տնտեսական, եւ թե քաղաքական նախագիծ, ոչնչացման եզրին դրեց: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը իսկապես քաղաքական նախագիծ էր եւ անգամ հիմա ոչ մի եկամուտ չի բերում: Բայց այն իրականավել է, եւ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին հաղթաթղթեր ունեն տարածաշրջանային խաղում: Գազատարի խնդիրն ավելի բարդ է. իրադրությունը փոխվել է. Վրաստանն անկայունության պատճառով ընդհանրապես դուրս է մնում ցանկացած նախագծից, իսկ հետընտրական Իրանի հետ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ: Մնում են Թուրքիան եւ Ռուսաստանը, որն ամեն գնով ցանկանում է ձախողել Եվրոպա տանող գազատարը: Ինչը եւ անում է: Եւ ահա այստեղ է սկսվում պայքարը Հայաստանի համար, ընդ որում այդ պայքարը բացառապես պրագմատիկ բնույթ է կրում. արդյոք նա ընդունակ դառնալ մի երկիր, որով արժե գազատար անցկացնել: Մի խոսքով` միայն բիզնես, ոչ մի անձնական բան:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցներին, ապա դրանք Մոսկվայի ձեռքում շատ են, անվանենք միայն մեկը` Կարսի պայմանագիրը, որն ամեն րոպե կարող է դրվել հայ-թուրքական բանակցությունների սեղանին, եւ ավելին, Ռուսաստանը կարող է շանտաժի ենթարկել Անկարային պայմանագրի հրապարակմամբ: Թուրքիայի համար դա գրեթե մահացու կլինի. անմիջապես ծագում են կողմնակի խնդիրներ ի դեմս Աջարիայի, Աբխազիայի եւ նույն Հարավային Օսիայի: Հայկական հարցն ամենահեշտ լուծվողն է ստացվում: Թուրքիային շտապեցնում է նաեւ ԱՄն-ն եւ դարձյալ նույն պատճառով. տարածաշրջանում հարկավոր է կամ խաղաղություն, կամ էլ երկրորդ Իրաք-Աֆղանստանը: ԱՄՆ համար երրորդ տարբերակ չկա այն պարզ պատճառով, որ «բյուզանդակն խաղերն» օտար են դեմոկրատների համար: Ամերիկան կարող է ներքաշվել եւս մեկ հակամարտության մեջ, ճիշտ է ոչ այնպիսի, ինչպիսին Մերձավոր Արեւելքում կամ Աֆղանստանում է, բայց բավական Հարավային Կովկասի երկրների համար: Ոչ մի համոզվածություն չկա, որ որեւէ մեկը ջրից չոր դուրս կգա, լավագույն դեպքում Մոսկվան կրկին կկարողանա որոշ դրական արդյունքի հասնել: Ամբողջ հարցը նրանում է, որ Մոսկվան այլեւս այն չէ, ինչ նախքան չեչենյան պատերազմը: Բայց եւ Բարակ Օբամայի ԱՄՆ-ն Ջորջ Բուշ-ավագի ԱՄն-ն չէ: Որքան էլ Օբաման փորձի իր երկիրը գրավիչ դարձնել նույն Մոսկվայի համար, չի ստացվում: Եի դա լավագույն ցույց տվեց Մեդվեդեւ-Օբամա հանդիպումը, որի ժամանակ ոչ մի լուրջ պայմանագիր չստորագրվեց: Դե, իսկապես չի կարելի փոխըմբռնման մասին Հուշագիրը լուրջ համաձայնագիր համարել: Իսկ հենց դա էլ Օբամայի երկօրյա այցի արդյունքը եղավ: Համենայնդեպս հասարակության համար, որն ակնհայտորեն ավելին էր սպասում: Կուլիսներում մնացին նաեւ ակնհայտորեն ձեռք բերված պայմանավորվածությունները հայ-թուրքական բանակցությունների եւ ղարաբաղյան կարգավորման մասին, Իրանի մասին: Թղթի վրա ընդհանուր խոսքեր են ՀՀՊ, ՌՍ եւ Աֆղանստանի վերաբերյալ: Միակ բանը, որ հաջողվեց Օբամային Մոսկվայում` Ռուսաստանի տարածքով ռազմական բեռների տեղափոխման մասին պայմանագրի ձեռքբերումն էր: Բայց, ի դեպ, դա էլ կարող էր տեղի չունենալ, այնպես էր ԱՄՆ կարող է նույնիսկ գլուխ գովել: Իսկ «վերաբեռնավորման» եւ Միխայիլ Սահակաշվիլիի հույսերի մասին բոլոր խոսակցությունները միայն մնացած մտադրություններ են: Թեեւ, այդպես էլ պետք է լիներ: Քաղաքականության մեջ, երբ շատ բարձր խաղադրույքներ են կատարված, չի կարելի շտապել: Կեղծել դեռեւս ստացվում է, բայց չարժե..

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---