Հայ - թուրքական հարաբերությունների մասին արձանագրություններն ամերիկյան, ռուսական եւ թուրքական դիվանագիտության հաղթանակն ենՏտեսնելու եւ հասկանալու համար թե ինչ է մեզ սպասում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, պետք է գեթ մեկ անգամ այցելել այն վեց վիլայեթները Հայաստանի բնակչության մեծամասնությունն իրականում չի պատկերացնում Թուրքիան, որի մասին վերջերս այդքան ազատ խոսում են բոլորը: Դժբախտաբար, հարեւան երկիրն ընկալվում է միայն երկու երանգով` սեւ ու սպիտակ, չնայած, որ հայերից շատերը բացի ամառային հանգստյան կենտրոններից ոչ մի տեղ չեն եղել: Ստամբուլը եւ Անկարան, հասկանալի է, հաշիվ չեն, դա այն Թուրքիան չէ, որի հետ մեզ ցանկանում են հաշտեցնել: ![]() PanARMENIAN.Net - Իրական Թուրքիան այդ երկրի արեւելքն եւ հարավ-արեւելքն է, որը սովորության համաձայն անվանում են Արեւմտյան Հայաստան: Դժբախտաբար, վեց արեւմտլյան վիլայեթների տարածքում գրեթե չեն պահպանվել հայերի բնակության հետքերը, իսկ նրանք, որոնք պահպանվել են, հապճեպ հռչակվում են օսմանյան, բյուզանդական եւ ուղղակի միջնադարյան մշակույթի հուշարձաններ: Անիի օրինակը այստեղ հատկանշական է: Նույն բանն ասվում է նաեւ Վանի մասին, որը հիմնել է ուրարտական Սարդուրի I թագավորը: Դպրոցներում երեխաները ուսանում են փոքրասիական թերակղզու պատմության նորագույն խմբագրությունը, որում օսմանյան ցեղերի հեռավոր նախահայրերը հռչակվում են ուրարտացիները: Մենք կարող ենք որքան կամենանք ապացուցել, որ Վանի Տուշպա բերդը չունի ոչ մի կապ օսմանյան ցեղերի հետ եւ, որ Անին` Բագրատունիների մայրաքաղաքը, պեղել է ակադեմիկոս Նիկողայոս Մառը: Մենք` հայերս, հորինել ենք մեզ համար մի երկիր, որը գոյություն չունի եւ, հնարավոր է` երբեք էլ գոյություն չի ունեցել: Մենք այդ երկիրը պատկերացնում ենք հարյուրամյա վաղեմության գրքերով եւ մխիթարում ենք մեզ «հայրենի հողի» մասին անիրագործելի պատրանքներով: Սակայն թուրքերի երիտասարդ սերունդն այդ ամենը չի ընկալում եւ հայերի մեջ տեսնում է եթե ոչ թշնամի, ապա անբարյացակամ ժողովուրդ, որի հետ պետք է շփվել ժպիտներով եւ շողոքորթելով... Մինչեւ որ գա պատեհ պահը: Իսկ հետո... թե ինչ է լինում, հայերը շատ լավ գիտեն: Տտեսնելու եւ հասկանալու համար թե ինչ է մեզ սպասում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, պետք է գեթ մեկ անգամ այցելել այն վեց վիլայեթները: Թուրքիայի համար կարելի է անվերջ խոսել զարգացման եվրոպական ուղու մասին, սակայն այստեղ գրեթե ամենուրեք տիրում է իսլամը: Երեկոյան նամազի ժամանակ փողոցները ամայանում են, ծիսակատարություններն անշեղորեն կատարվում են, իսկ «անհավատների» նկատմամբ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին եւ մեկ դար առաջ: Թուրքական կառավարությունը, ինչպես մենք արդեն գրել ենք, շատ «ճիշտ» է լուծել հայ-թուրքական սահմանի անվտանգության հարցը. առաջին գոտին քրդական գյուղերն են, երկրորդը` ադրբեջանական Իգդիրը, Էրզրումը եւ վերջապես երրորդը` բնիկ թուրք բնակչությունն է: Տվյալ դեպքում ոչ մեծ բախման դեպքում նույնիսկ կենցաղային մակարդակի վրա կսկսվի այնպիսի իրարանցում, որ պատկերացնել անգամ չենք ցանկանում, թե ինչ է սպասում Հայաստանի սահմանամերձ շրջաններին: Ավելացնենք այստեղ Թուրքիայի եւ Իրանի միջեւ բավական անհանգիստ սահմանը եւ Թուրքիայի ու Նախիջեւանի սահմանում ՀԱԿ-ի բացակայությունը: Այս ամենը չի կարող չզգոնացնել. միանգամայն հավանական է, որ սահմանի բացումից հետո Հայաստան կժամանեն ոչ միայն այսպես կոչված զբոսաշրջիկներ, այլ նաեւ քուրդ գրոհայիններ: Անկարային լավ առիթ կընձեռվի «ՔԱԿ -ի դեմ պայքարի» պատրվակով բանակը գործադրելու համար, ինչպես նա այդ արեց Հյուսիսային Իրաքում: Մյուս կողմից Հայաստանին վտանգ է սպասում նաեւ դիվանագիտական դաշտում: Թուրքական դիվանագիտությունը Արեւելքի ճշմարիտ ծնունդն է իր խորամանկությամբ եւ նենգությամբ, այն դեպքում երբ հայկական դիվանագիտությունը ընդամենը ԽՍՀՄ ԱԳՆ-ում աճեցված բյուրոկրատական ապարատի մնացորդն է, որը, դժբախտաբար, ունակ չէ իրական քայլերի իր պետության շահերի պաշտպանության համար: Եւ երբ խոսում են այն մասին, որ ներկայացված Արձանագրությունները հայկական դիվանագիտության հաղթանակն են, ապա դա նույնիսկ ծիծաղելի չէ: Դա ամերիկյան, ռուսական եւ ոչ վերջին հերթին թուրքական դիվանագիտության հաղթանակն է: Այս փաստի հետ ստիպված կլինենք հաշտվել, ինչպես նաեւ այն բանի հետ, որ սահմանը, միեւնույն է, բացվելու է: Եւ այդ բանից կշահի միայն Թուրքիան: Մխիթարում է միայն այն, որ տանուլ տվածների թվում ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասը: Բայց խոստովանենք` դա տխուր մխիթարանք է: Եւ վերջինը: Մի հայ ժամանում է Վանի մոտ գտնվող նախկին հայկական գյուղ, որն այժմ քրդերով է բնակեցված: Նրա հայրը մահից առաջ որդուն կտակել էր հնարավորության դեպքում այստեղ գալ: Նա եկավ, քրդերը նրան վատ չընդունեցին, նա չէր հասկանում նրանց, սակայն չգիտես ինչու կարծեց, թե քրդերը ուրախ են իրեն: Նա սկսեց պատմել գեներալ Անդրանիկի մասին, ով ժամանակին կանգ է առել այդ գյուղում, ինչը պատահել էր իրականում: Կողքին կանգնած քուրդը անպատվեց, մեր ծերունին, փառք Աստծո, ոչինչ չհասկացավ... Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |