Հայաստանը չի կարող ընտրել, նրան փաստի առջեւ են կանգնեցնումՄենք պետք է ուղղակի ջնջենք մեր պատմության վերջին 200 տարին եւ շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել Արդեն կարծես թե մոռացվել է, որ ուղիղ մեկ տարի է անցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից, այսինքն «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից ի վեր, որը, եթե լուրջ խոսենք եւ ուշադրություն չդարձրնեն համաշխարհային հանրության «հիացական արտահայտություններին», ոչ մի լավ բան չբերեց հայ ժողովրդին: Ստացվեց ինչպես միշտ` գերտերությունների ճնշում, որը երբեմն հասնում է ծայրահեղության, ազգային շահերի ոտնահարում: Փաստորեն, Հայաստանը, ինչպես մենք արդեն բազմիցս ենք գրել, տանուլ տվեց բոլոր ուղղություններով, անկախ ԱԳՆ ղեկավարի առույգ զեկույցներից եւ միջազգային հանրությունից: 5 սեպտեմբերի 2009 PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է անհետացման եզրին հասցնել Հայաստանին: Դրա ապացույցը կարող է լինել Օսմանյան կայսրությունում եւ Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի հանրապետությունում հայերի բնակության ողջ վեցհարյուրամյա պատմությունը: Մենք կարող ենք անվերջ խոսել այն մասին, որ օսմանյան մշակույթի հիմքն ու փառքը ստեղծվել է հայերի ձեռքերով, սակայն ողջ աշխարհն արդեն իսկ համոզված է, որ ճարտարապետ Սինանը մեծանուն թուրք ճարտարապետ է, Թուրքիայի տարածքում պահպանված հունական ու հայկական մշակույթի հուշարձանները ինչ-որ անհայտ փոքրասիական մշակույթի կոթողներ են: Մենք ասում ենք, թե համաշխարհային հանրությունը տեղյակ է, թե ովքեր էին հայերը եւ մենք չէ, որ հերթական անգամ պետք է ապացուցենք այն, ինչն առանց այդ էլ պարզ է: Արեւմտյան Հայաստանի եւ նրա հուշարձանների հանդեպ նման մոտեցումը հիմար «գերազանցության» զգացողությունից բացի, ոչինչ չի առաջացնում: Եթե լուրջ հայացք նետենք Հայաստանին պարտադրվող անընդունելի համաձայնագրի բոլոր դրական եւ թերի կողմերին, ապա ստացվում է այնպես, որ մենք ուղղակի պետք է ուղղակի ջնջենք մեր պատմության վերջին 200 տարին եւ շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այն ժամանակ արդեն ոչ ոքի հարկավոր չեն լինի ոչ բազմաթիվ բողոքները, ոչ խնդրագրերը, ինչպես դա արդեն եղավ 19-րդ դարում, երբ հայերն ուղղակի պաղատանքներով կորզեցին սահմանադրության շնորհման մասին կետը Սան Ստեֆանոյի խաղաղ պայմանագրում: Սահմանադրությանը հաջորդեց 1896թ. ջարդը..Երկրորդ անգամ հայերի վրա «ուշադրություն» դարձրին երիտթուրքերը: Արդյունքը եղավ 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Վերջինը Աթաթուրքն էր, որն ավարտին հասցրեց Թալաաթ-փաշայի գործը: Այս ամենից արվող եզրակացությունները շատ տխուր են` մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել պատմությունից: Հավանաբար, սա արդեն սովորություն է դարձել, բնավորություն, կենսակերպ: Հայերը չափազանց բարեսիրտ են գտնվում, երբ լուծվում է ազգի ֆիզիկական գոյության հարցը: Անշուշտ, կարելի է առարկել, որ 21-րդ դարում Ցեղասպանություն գործել հնարավոր չէ, սակայն Ռուանդան ու Դարֆուրն այլ բանի մասին են վկայում: Եվ հետո, կան ազգի ոչնչացման առավել քաղաքակիրթ մեթոդներ, ինչը կտեսնեն հայերը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Ինչ վերաբերում է Երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում, ապա այստեղ, հավանաբար, Հայաստանը դեռեւս մի վերջին շանսն ունի: Հայ-թուրքական հարաբերությունների գծով համաժողովրդական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշ քաղաքական կուսակցությունների առաջարկը կարող է սառը ցնցուղի դեր կատարել այն որոշ տաք գլուխների համար, որոնք ցանկանում են բացել սահմանը: Ճիշտ է, Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է սահմանի բացմանը, ինչպես նաեւ սփյուռքը: Ավելին, հանրաքվեի տապալումը կամ արձանագրությունների վավերացումը ՀՀ Ազգային ժողովում, վերջնական պառակտման կհանգեցնեն հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, որոնք առանց այդ էլ այնքան էլ բարյացական չեն տրամադրված միմյանց հանդեպ: Համոզել Սփյուռքին, որ բարեկամություն անելը Թուրքիայի հետ բարիք է Հայաստանի համար, նշանակում է պաշտոնապես ասել Ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց ժառանգներին, որ ոչինչ չի եղել, ուղղակի պատերազմ է եղել, որտեղ կորուստներ են եղել երկու կողմերից: Այսինքն ընդունել թուրքական տեսակետը: Ի դեպ, հենց Անիի մուտքի մոտ կանգնեցված է հայերի ձեռքից առաջին աշխարհամարտի տարիներին զոհված թուրքերի հիշատակին նվիրված հուշարձանը... Մինչդեռ, եվրոպացի փորձագետները, եւ ոչ միայն նրանք, սկսել են խոսել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում նախագահներ Սարգսյանն ու Գյուլը արժանի են Նոբելյան Խաղաղության մրցանակի: Նման նախադեպ Արեւելքում արդեն եղել է. 1978թ. Նոբելյան խաղաղության մրցանակ ստացան Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինը եւ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը` «Խաղաղության հիմքերը Միջին Արեւելքում» եւ «Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման հիքմերը քեմփդեւիդյան համաձայնությունների ստորագրման համար: Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին Սինայի թերակղզու մեծ մասը: Հետագա բանակցությունների համար մնացին մի շարք չլուծված հարցեր, մասնավորապես, Հորդանանի արեւմտյան ափի իսրայելյան բնակավայրերի եւ Արեւմտյան ափի ու Գազայի հատվածի օկուպացիայի հարցերը: Պայմանագիրը կնքվեց ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի միջնորդությամբ: Մեր դեպքում Քարտերի դերում հանդես է գալիս Շվեյցարիան: Ամբողջ հարցը նրանում է, որ Հայաստանն է պատրաստվում վերադարձնել Թուրքիային, կամ Ադրբեջանին, ինչը նույնն է: Իսրայելը վերադարձրեց Սինայը, որն իրեն չէր պատկանում, սակայն իրավունք ունեն արդյո՞ք հայկական իշխանությունները սեփական հողերը տալ «օսմանյան հովանու տակ թվացյալ բարօրության» համար, ահա թե ինչում է հարցը: Ինչպես գտնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիտաս» հիմնադրամը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու մասին արձանագրությամբ Հայաստանը համաձայնվում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Թուրքիայից եւ ընդունում է Անկարայի նախաձեռնությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: «Եթե Հայաստանի խորհրդարանը անտեսի փաստաթղթերում առկա սպառնալիքները, ապա դա անդառնալի սխալ կդառնա: Վերջին 17 տարում Հայաստանի ոչ մի ղեկավարությունը նման քայլի չդիմեց` ելնելով քաղաքական ու պատմական պատասխանատվությունից»,-ասվում է հիմնադրամի հոդվածում: Եվ հետո: Հավանաբար, դեռեւս ոչ ոք չի պատկերացնում, որ հարաբերությունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դեսպանատան բացմանը Երեւանում, որի վրա կփողփողա թուրքական դրոշը... Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |