Նախորդ շաբաթ Հայաստանում կրքեր էին բորբոքվել Եվրատեսիլի շուրջՀիմնական մշակութային իրադարձությունների շաբաթվա տեսություն` փետրվարի 15-22-ը Հայ պրոֆեսիոնալ երաժիշտներից շատերը շարունակում են պնդել, որ անտեղի է նման լուրջ վերաբերմունքը Եվրատեսիլի հանդեպ, եւ կոչ են անում հանգիստ վերաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի այն հայտարարություններին, թե հայերը հերթական անգամ ջանում են յուրացնել նրանց մշակութային ժառանգությունը: ![]() PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ մրցույթն արժանի չէ լուրջ վերաբերմունքի եւ գնահատականի, քանի որ իրենից ներկայացնում է ազգային մշակույթների աղավաղման միջոց: Կարծում եմ, որ հարկավոր չէ այդպիսի ուշադրություն դարձնել Հայաստանի մասնակցությանն այդ մրցույթին: Եվրատեսիլում ներկայացվելիք Եվա Ռիվասի երգի մասին կասեմ, որ Թուրքիան շատ բանի է հավակնում, եւ որոշակի քայլեր է ձեռնարկում օտար մշակութային ժառանգությունը սեփականացնելու համար: Եվ զարմանալի չէ, որ լսելով երգում արեւելյան երանգներ, իրեն թալանված է զգում: Իսկ այն, որ Թուրքիան դեռ չի հավակնում հայկական միջնադարյան երաժշտությանը, դա խոսում է այն մասին, որ նա դեռ չգիտի այդ երաժշտության գոյության մասին»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը: Սակայն, վրդովմունքներ կային նաեւ այլ շրջանակներում: Էմմիի եւ Միհրանի երկրպագնուները, կազմակերպելով երթեր եւ հանրահավաքներ, բողոքում էին ազգային ընտրական փուլի արդյունքների դեմ (փետրվարի 14), համաձայն որի մայիսի 18-22 Օսլոյում մեր երկիրը կներկայացնի Եվա Ռիվասը «Apricot stone» երգով: Այդ ընտրությունը առաջացրել էր նաեւ Էմմիի եւ Միհրանի դժգոհությունը, սակայն փետրվարի 20-ին «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը հայտնեց.«SMS-քվեարկության ժամանակ մենք բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Քվեարկության մեկնարկից անմիջապես հետո խափանվեց սերվերը եւ հանդիսատեսին ներկայացվեցին քվեարկության միայն առաջին մի քանի վայրկյանների արդյունքները: Մենք դեռեւս չենք ստացել քվեարկության արդյունքները InterMOB ընկերությունից, իսկ երբ ստանանք, կդիմենք EBC»: Շաբաթվա ընթացքում կրքերն որոշ չափով մարեցին եւ պարզ դարձավ, որ Եվրատեսիլում երկրպագելու ենք Եվա Ռիվասին եւ Կարեն Կավալերյանի (խոսք) ու Արմեն Մարտիրոսյանի (երաժշտություն) երգի համար: Սակայն որքան էլ խոսենք Եվրատեսիլի կարեւորության կամ ոչ կարեւոր լինելու մասին, միեւնույն է Հայաստանը մեծ ոգեւորությամբ է նախապատրաստվում այս մրցույթին, իսկ երիտասարդությունը առանց PR-ի էլ ուշադրությունը կենտրոնացնում է երգի ընտրության ընթացքի եւ հետագա ներկայացման վրա: Մինչդեռ, անցած շաբաթ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հայտարարեց. «Հայաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարում գրքերի, թերթերի եւ ամսագրերի տպաքանակը կրճատվել է տասնյակ անգամ, ինչը վկայում է լուրջ խնդրի առկայության մասին: Հարկավոր է մշակել բնակչության շրջանում գրքերի հանդեպ հետաքրքրության զարգացման ազգային ռազմավարություն»: Սակայն, չնայած ընթերցանության նկատմամբ հետաքրքրության «ճգնաժամին» հայ երիտասարդության շրջանում, փետրվարի 19-21-ը ՀՀ Խնկո Ապոր Ազգային մանկական գրադարանում հայ տպագրության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ մանկապատանեկան գրականության ցուցահանդես-վաճառք, որը լինելով երրորդը, հավակնում է դառնալ ավանդական եւ որի կազմակերպիչները հուսով են, որ դա կնպաստի հետաքրքրության աճին ընթերցանության հանդեպ: Նախատեսվում է նմանատիպ ցուցահանդես-վաճառք կազմակերպել նաեւ Հայաստանի շրջաններում ու Արցախի Հանրապետությունում մինչեւ 2010 թվականը: Ցուցահանդեսը նվիրված էր գրքերի նվիրաբերման օրվան (փետրվարի19), երբ շուրջ 150 հայ գրողներ հանդիպումներ ունեցան Երեւանի եւ մարզերի աշակերտների եւ ուսուցիչների հետ եւ 200-ական գիրք նվիրեցինի դպրոցական գրադարաններին: Որակի առումով Հայաստանն ետ չի մնում նաեւ գրքերի հրատարակման գործում, ինչի ապացույց կարող է համարվել հաջողված մասնակցությունը գրքերի 17-րդ միջազգային ցուցահանդեսին Մինսկում: Եվ եթե այդ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ հայտնի մարդկանց մասին պատմող գրքերին, ապա Մուրմանսկում լուսանկարչական ցուցահանդեսի այցելուները կարող էին զգալ իրենց Հայաստանում Ռոման Պակինյանի օգնությամբ: Միեւնույն ժամանակ բրիտանական Հայ Վիքեմ քաղաքում բացվեց հայ մանրանկարչությանը նվիրված երկու ցուցահանդես`«Կենաց ծառ» եւ «Նկարազարդ ձեռագրեր»: Բացմանը ներկա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը նշել է. «Սա Հայ�Վիքեմում իրականացվող�հերթական մշակութային միջոցառումն է, որ ներկայացնում է Հայաստանը եւ տեղի է ունենում այս քաղաքի եւ Հայաստանի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների քույրացման` 2006թ. դեկտեմբերին սկիզբ առած գործընթացի շրջանակում: Ես հուսով եմ, որ միմյանց մշակույթին ծանոթանալու հնարավորություններ տվող այս միջոցառումները ոչ միայն կհանգեցնեն մոտ ապագայում քույրացման պայմանագրերի ստորագրմանը, այլեւ կակտիվացնեն Հայաստանի եւ Միացյալ Թագավորության շրջանների միջեւ համագործակցությունը»: Եվ շաբաթվա վերջին ակորդը կարելի է համարել երիտասարդ հայ կոմպոզիտոր, «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դաշնակահար Արփինե Կալինինայի հաղթանակը Մոսկվայում կայացած «Տրիումֆ» մրցույթում, որտեղ նա արժանացավ մեդալի իր «Հարության ցիկլի» համար: «18 տարում առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեց այս մրցույթին եւ դարձավ նրա մրցանակակիրը: Մեծ պատիվ է արժանանալ մի պարգեւի, որը ժամանակին ստացել են Օլեգ Յանկովսկին, Մայա Պլիսեցկայան եւ համաշխարհային մակարդակի այլ աստղեր»,-ասել է Արփինե Կալինինան: Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |