ԱՄՆ-ն, Թուրքիան ու Հայաստանը փորձում են առավելագույնը քաղել անհնարինիցԹուրքիան հիանալի հասկանում է, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են լինել, եթե ԱՄՆ Կոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին որեւէ բանաձեւ օրենքի ուժ ստանա Քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեւում, ինչպես եւ ենթադրվում էր, ավարտվեց բանաձեւի ընդունմամբ` սփյուռքը քիչ թե շատ գոհացած է, քաղաքագետներն ու փորձագետները արտահայտվել են: Պալատում քվեարկությունը կարող է կատարվել, կարող է `ոչ, ամեն ինչ կախված է Թուրքիայի վարքագծից: Եթե Անկարան կկարողանա իրեն այնպես դրսեւորել, որ ամերիկյան զորքերի դուրս բերումն Իրաքից մեծ խնդիր դառնա, ապա ԱՄՆ վարչակազմն անմիջապես կնահանջի: Իսկ որ Թուրքիան կշահարկի Ինջիրլիկի ՌՕՈւ-ի իր ռազմակայանի հարցը, պարզ է նաեւ առանց բանաձեւի: Այս ամենին հավելվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները «սաեռցնելու» սպառնալիքը: Մի խոսքով, Անկարան գնում է վա-բանկ, քանի որ ամեն տարվա հետ Ցեղասպանության մեջ մեղադրանքները առավել ակնհայտ են դառնալու: 5 մարտի 2010 PanARMENIAN.Net - Սակայն այն ամենն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, ոչ այլ ինչ է, քան հանդիսատեսին ուղղված խաղ: Իրականում կողմերից յուրաքանչյուրը` լինի դա ԱՄՆ-ն, Թուրքիան թե Հայաստանը, ջանում են առավելագույնը քաղել անհնարինից: Անհնարինն այս դեպքում տեսանելի ապագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն է ԱՄՆ-ի կողմից: Կոնգրեսականները ընդունում են ոչ մի բանի չպարտավորեցնող բանաձեւ, ԱՄՆ-ի հայ համայնքը եւ ողջ ազգը ուրախանում է, թեեւ ուրախության ոչ մի առիթ չկա: Թուրքիային հերթական անգամ հաջողվում է ստանալ ցանկալին ԱՄՆ-ից, իսկ Հայաստանը ինչպես միշտ մնում է ձեռնունայն: Մեծ հաշվով, ամենից շատ շահում է ԱՄՆ-ն` ապագա օրենսդիրները ստանում են ամերիկահայերի ձայները, Ամերիկան մնում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքները պաշտպանող երկիր: Եվ այս ամենն արվում է հայերի ձեռքերով, որոնք իրենք են ցանկանում խաբված լինել: Առնվազն, նման տպավորությունն է ստեղծվում: Ինչպես արդեն ասել ենք, համաշխարհային հանրությանը միանգամային միեւնույն է` կճանաչի Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելը կամ մեկ այլ երկիր Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը չունի այն, ինչ ունեն հրեաները, որոնք ստիպեցին ողջ աշխարհին ճանաչել Հոլոքոսթը, չունեն միասնական ազգային գաղափար: Կոպիտ ասած` սիոնիզմ չունեն: Անհնար է գաղափարը կառուցել 1,5 մլն մարդկանց աճյունի վրա, իսկ մենք դա ենք անում: Ուղղակի հարկավոր է իրատես լինել, տեսնել այն իրողությունը, որ առկա է այս կամ այն բանաձեւի ետեւում: Ստիպել ճանաչել սեփական պարտությունը կամ մեղքը կարելի է միայն հստակ օրենքներով ու ուժով: Մեր դեպքում չկա ոչ մեկը, ոչ` մյուսը: Եվ երբ Հայաստանն, այլ ելք չունենալով, սկսում է խոսել գոյություն չունեցող բաների մասին` Սեւրի պայմանագիր, Վ.Վիլսոնի արբիտրաժային որոշում, որն այդպես էլ չհաստատեց ԱՄՆ Սենատը, ապա աստացվում է, որ մենք ինքներս չգիտենք, թե հանուն ինչի ենք պայքարում: Թուրքիան հիանալի պատկերացնում է, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են լինել, եթե ԱՄՆ Կոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին որեւէ բանաձեւ օրենք դառնա: Հենց դրանով է բացատրվում նաեւ թուրքական կողմի ծայրահեղ նյարդայնությունն ու հայտարարությունները: Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ Անկարան ուղղակի կանխարգելիչ հարված է հասցնում նրանց, ով կանգնած է տարածաշրջանային տերություն դառնալու նրա ճանապարհին: Եվ ամենալուրջը դա է: Այնուամենայնիվ, թիվ 252 բանաձեւի ընդունումը կարելի է միայն ողջունել, քանի որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ետ պահել Թուրքիային «ինքնագլուխ գործողություններից» տարածաշրջանային հարցերում: Իսկ այն, որ Հայ-թուրքական արձանագրությունները մինչ ապրիլ չեն վավերացվի, պարզ էր նաեւ առանց ԱՄՆ Կոնգրեսի: Եվ ամփոփելով ասվածը, նշենք, որ Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «անսպասելի» ճանաչմանը: Եվ երբ ՀՅ Դաշնակցությունն ասում է, որ թիվ 252 բանաձեւի ընդունումը կարեւոր, սակայն ոչ վերջնական հաղթնակ է, դա իրոք այդպես է: Դժբախտությունը նրանում է, որ վերջնական հաղթանակ չկա եւ չի կարող լինել` մեզ միշտ խոստումներով են «կերակրելու», ինչպես դա անում է ԵՄ-ն Թուրքիայի հետ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |