Դարավոր ավանդույթները պահպանող Հայաստանը «հոգեւոր հայրենիք» է համաշխարհային արվեստի ներկայացուցիչների համարՄարտի 22-28-ը մշակութային իրադարձությունների ամփոփում Հայաստան էր այցելել համաշխարհային ռոքի լեգենդ, Deed Purple խմբի առաջնորդ Յան Գիլանը: «Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է: Դա ոչ մի կերպ կապված չէ կրոնի հետ: Եթե ես ծնված լինեի Մեքքայում, ապա, համոզված եմ, կաթոլիկ չէի դառնա: Ուղղակի դուք` հայերդ, ինձ դուր եք գալիս»,- ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանը (Deep Purple) մարտի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Յան Գիլանի համերգների ողջ հասույթն ուղղվելու է Գյումրի քաղաքի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը: ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր երաժիշտների այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ հայաստանյան երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է: Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»: Թատրոնի սիրահարները հնարավորություն ունեցան դիտել երկու փառատոների վերջին ներկայացումները. Հայաստանի մարզային թատրոնները ներկայացնող «Թատրոն X» փառատոնը եւ մոնոներկայացուցմների «Արմմոնո» միջազգային փառատոնը, որի փակումը կայացով մարտի 24-ին Օլգա Կուզինայի (Մոսկվային պետական դրամատիկական թատրոն) եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, «Արմմոնոյի» հիմնադիր Հակոբ Ղազանչյանի «Ես ճայ եմ» ռուս-հայկական նախագծով: Սակայն «Թատրոն X»-ը շարունակելու է իր ներկայացումները Հայաստանի մարզերում, իսկ «Արմմոնոն» շարունակվելու է 2010-ի մայիսին` փառատոնի երկրորդ մասում: Մարտի 27-ին նշվում էր Թատերական գործիչների միջազգային օրը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորի օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվում թատերարվեստին մատուցված ծառայությունների համար»: Մարտի 27-ին Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Արտավազդ» թատերական մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը: Այս տարի «Արտավազդ» մրցանակը նվիրված է հայ թատրոնի անվանի գործիչներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի 105-ամյակին: Մրցանակաբաշխությունն ընթանացել է 11 անվանակարգերում, եղել է նոր մրցանակ թատերատեխնիկական անձնակազմի համար: Երեւանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված հայտնի կրկեսային դերասան, միմ եւ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին, որոնք կազմակերպվել էին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ ՀՀ ԱԺ աջակցությամբ: «Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մարտի 27-ին բացվեց Մնջախաղի թատրոնի ներկայացումը, որը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ այգում` «Ազգային Ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում»,- մարտի 25-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ խորհրդարանի մշակութային կապերի գծով համակարգող Արմինե Անտիկյանը: Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձոր առողջարանային քաղաքում մեկնարկելու է մնջախաղի փառատոն, որն այսօրվանից կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Հոկտեմբերին տեղի կունենա Լ. Ենգիբարյանի «Վերջին ռաունդ» գրքի շնորհանդեսը: Երեւանում կայացել է բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, որը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհուրդը (ԲԽ): «Ինձ պատիվ է վիճակվել բացել բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը, որը Մեծ Բրիտանիայի պատմությունը եւ մշակույթը ցույց տալու յուրահատուկ առիթ է: Այս միջոցառման նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել հայտնի բրիտանական ֆիլմերը»,- ասել է ԲԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանն իր ողջույնի խոսքում, հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը «Մոսկվա» կինոթատրոնից, որտեղ տեղի է ունեցել «Դքսուհի» ֆիլմի ցուցադրումը: «Արյունոտ կիրակի» ֆիլմի համապրոդյուսեր, համանուն գրքի հեղինակ, որի հիման վրա էլ նկարահանվել է աղմուկ հանած ֆիլմը, Դան Մալլանն իր հերթին ասաց. «Շատ ուրախ եմ այս հնագույն երկրում գտնվելու համար եւ ինձ շատ հաճելի է, որ այսքան մարդ է հավաքվել: Կարծում եմ ֆիլմը ոգով մոտ է հայերին` հաշվի առնելով նրանց ապրած Ցեղասպանությունը»: «Արյունոտ կիրակի» ֆիլմը պատմում է իռլանդացիների ճակատագրի մասին, որոնք չեն ցանկանում մոռանալ 1972-ի հունվարի 30-ի ողբերգական դեպքերը: Այդ ժամանակ բրիտանական զինվորները սպանել են 13 անզեն քաղաքացիների, որոնք Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում մասնակցում էին քաղաքացիական իրավունքի պաշտպանության երթի: Փառատոնի օրերին «Արձագանք. ֆիլմեր Հյուսիային Իռլանդիայից» ծրագրի շրջանակներում Վանաձորում մարտի 24-25-ը կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրումներ եւ քննարկումներ: Հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Սթելինգը մարտի 23-28-ը «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնի շրջանակներում անցկացրել է վարպետության դասեր: Այդ դասընթացների ժամանակ ռեժիսորի մշակած ծրագրով նկարահանվել են երեք խաղարկային ֆիլմեր` «Սերը եւ քաղաքը» թեմայով: «Ես ընտրել եմ այն սցենարները, որոնք հնարավոր է մի քանի օրում նկարահանել: Երիտասարդ, անփորձ հայ ռեժիսորների հետ աշխատելով ես տեսա կինո ստեղծելու նրանց մեծ ցանկությունը: Ցանկության առկայությունն առաջնային է, շատ կարեւոր է, սակայն դրա չափից ավելի դրսեւորումը երբեմն նկարահանման հրապարակում անկազմակերպ աշխատանքի առիթ է դառնում», - ասել է ռեժիսոր, սցենարիստ Յոս Սթելինգը մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Թռչող հոլանդացին» ֆիլմի ռեժիսորի նոր ֆիլմը` «Աղջիկը եւ մահը», որի նկարահանումները սկսվելու են աշանը կամ ձմռանը, ցուցադրվելու է Հայաստանում,- մարտի 25-ին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ռեժիսորը: «Չեմ սիրում շտապել աշխատանքի մեջ, ֆիլմը կավարտվի երկու տարուց: Ես խոստանում եմ այն բերել Հայաստան: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ֆիլմի սյուժեն անհասանելի սիրո մասին է»,- ասել է Յոս Սթելլինգը: Մարտի 28-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նելսոն Ստեփանյան» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի ռեժիսորը Արշակ Մարգարյանն է: Ֆիլմը նվիրված է Խորհրդային Միության հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին եւ պատմում է նրա կյանքի ու անմահ հերոսության մասին: «Ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան ցուցադրվել է 2009 թ., ՀՀ պաշտպանության նախարարության դահլիճում, իսկ հեռուստատեսային պրեմիերան ցուցադրվել է 2009 թ. հունվարին: Մարտի 28-ին կներկայացվի ֆիլմի ռուսերեն տարբերակը», - PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ռեժիսոր Արշակ Մարգարյանը: Ֆիլմում օգտագործվել է Հայրենական պատերազմի փաստագրական խրոնիկա: Մարտի 27-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց գաղութում կազմակերպել էր հայ ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմի ցուցադրությունը «Մենք ընտրել ենք հենց այս ֆիլմը, քանի որ ցանկանում էինք բանտարկյալներին հաղորդակից դարձնել հայկական կինոյի արժեքավոր նորույթներին: Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը նպաստելու է հասարակության մեջ մարդկանց ինտեգրմանը, որոնք գտնվում են երկրի քրեակատարողական հիմնարկներում»,- մարտի 27-ին հայտնել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Կարծում եմ` այսպիսի ցուցադրության համար ճիշտ ֆիլմ էր ընտրվել: Ֆիլմը պատմում է մարդու մասին, որը դժգոհ է իր կյանքից: Եվ այդ դժգոհությունն աստիճանաբար վերածվում է սեփական անձի հանդեպ ատելության: Ֆիլմի փիլիսոփայությունն այն է, որ մարդը պետք է նայի հայելուն եւ մտածի. իրավունք ունի՞ արդյոք հայելու մեջ տեսնել ինքն իրեն»,- ասել է անվանի հայ դերասան Ռաֆայել Քոթանջյանը, որը Սուրեն Բաբայանի եւ Ազգային կինոկենտրոնի տնօրենի հետ մասնակցում էր ֆիլմի քննարկումներին: Հայաստանը «չզիջեց իր մշակութային դիրքերը» նաեւ միջազգային ասպարեզում: 2010 թ. մարտի 25-ից ապրիլի 1-ը Փարիզում կկայանա գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին ՀՀ մշակույթի նախարարությունը կմասնակցի առանձին տաղավարով:Հայկական պատվիրակությունն, որի կազմում ընդգրկված են նաեւ հրատարակիչներ, գրատարածման ցանցի ներկայացուցիչներ` նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանի գլխավորությամբ կներկայացնեն վերջին երկու տարվա պետական պատվերով եւ պետական աջակցությամբ հրատարակված ավելի քան 80 անուն գիրք, այդ թվում 2-ը` էլեկտրոնային: Դրանք հիմնականում ալբոմներ են եւ գեղարվեստական գրքեր, պետական պատվերով տպագրված վերջին երկու տարում: «Իր գրքերը տոնավաճառում կներկայացնեն նաեւ մասնավոր հայկական հրատարակչությունները: Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» լուսանկարչական ցուցահանդեսը եւ նույնանուն գրքի շնորհանդեսը։ Երեւանում ընթացել է «Ա.Պ. Չեխով. ռուսական եւ ազգային գրականություն» միջազգային կոնֆերանսը, որը նվիրված էր Անտոն Չեխովի 150-ամյակին: Կոնֆերանսին մասնակցում են ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, գիտնականներ եւ գրականագետներ Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 25-ին մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Մրցանակաբաշխությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա էին Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ: Տիգրան Սարգսյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին` գծանկարի, գեղանկարչության, քանդակի եւ դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար: Այնուհետեւ, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է «Մոմիկ» շքանշանով եւ շնորհել անդամության պատվավոր կոչում: Այսպիսով, անդրադառնալով անցյալ շաբաթվա իրադարձություններին, եւս մեկ անգամ համոզվում ես, որ դարերի ավանդույթները հարգող փոքրիկ երկիրը հրապուրիչ վայր է եւ նույնիսկ «հոգեւոր հայրենիք» համաշխարհային արվեստի ներկայացուցիչների համար: Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |