Գազը շարունակում է մնալ ամենամատչելի՞ էներգակիրըԱնհասկանալի իրավիճակ է ստեղծվում` մի կողմից բնակչությունը դժգոհում է սակագնի բարձրացումից, մյուս կողմից` շարունակում է միանալ համակարգին Գազի սակագնի բարձրացման հարցը շարունակում է մտահոգել ինչպես Հայաստանի բնակչությանը, այնպես էլ այն քաղաքական շրջանակներին, որոնք դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը: Մասնավորապես, Հայաստանի վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ “ՀայՌուսգազարդի”` գազի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայցի տակ ստորագրել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտ 30 000 մարդ: ՀԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ բավական երկար է ուսումնասիրել սակագնի բարձրացման սկզբունքը և դրա համար հիմքեր չի գտել` համարելով այդ որոշումն անգրագետ և ի շահ անարդյունավետ գործող “ՀայՌուսգազարդի”: ՀԱԿ-ը քննադատել է նաև այն քաղաքական գործիչներին, որոնք չկարողացան հիմնավորել գազի սակագնի բարձրացման պատճառները: 10 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Իր կարծիքը ստեղծված վիճակի մասին հայտնել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, գազի գների թանկացման վերաբերյալ եզրակացությունում կան կետեր, որոնք քննարկման կարիք ունեն: Գազի սակագնի բարձրացման պատճառներն ակտիվորեն փորձում է գտնել նաև ՀՅԴ խմբակցությունը, որը հարցապնդում է հղել ՀՀ կառավարությանը` պահանջելով հիմնավորումներ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ: ՀՅԴ փորձագետները համարում են, որ թանկացման հիմնական պատճառը այդ ոլորտի մենաշնորհային լինելն է: Շատ հետաքրքիր տվյալներ էր ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` մայիսի 1-ից նպաստների 3,5 հազ. դրամ բարձրացումը ոչ միայն փոխհատուցում է գազի սակագների բարձրացումը, այլև ծածկում է արժեզրկման հետևանքով առաջացած այլ ապրանքների գների բարձրացման պայմաններում կատարվող ծախսերը: “Սպառողական նվազագույն զամբյուղից, որը կազմում է 28,8 հազ. դրամ, կոմունալ ծախսերին բաժին է ընկնում 2,6 հազ դրամ, որից էլ գազի ծախսը 500 դրամ էր, իսկ 37,5 տոկոսով գազի սակագների բարձրացումից հետո այդ ծախսը կազմում է 700 դրամ”, - ճշտել է ֆինանսների նախարարի տեղակալը: “ՀայՌուսգազարդը” շարունակում է պաշտպանել իր դիրքորոշում և թելադրում է շուկայական պայմաններ: Անկախ գազի գնի բարձրացումից եւ բնակչության մի մասի դժգոհությունից, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի անցկացրած հետազոտությունները վկայում են այն մասին, որ գազը շարունակում է մնալ ամենամատչելի եւ պահանջված էներգակիրը Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: “Կարող եմ նշել, որ ընկերությունը բազմիցս է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ իրեն մտահոգում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, կապված գազի սակագնի աճի հետ, սակայն ապրանքը չի կարող վաճառվել ինքնարժեքից ցածր գնով”,-ասել է նա: Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների, ընկերության բաժանորդների քանակը 2009 թվականի նոյեմբերից մինչեւ 2010 թվականի ապրիլի 1-ը ավելացել է շուրջ 10 հազարով, եւ այսօրվա դրությամբ դրանց թիվը շուրջ 600 000 է: Ընդ որում, հասարակությունը տեղեկացված է եղել գազի գնի աճի մասին: Արդյունքում, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում` մի կողմից բնակչությունը դժգոհում է սակագնի բարձրացումից, մյուս կողմից` շարունակում է միանալ համակարգին: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |