Արդյունքի բացակայությունը նույնպես արդյունք է, հատկապես` հայ-թուրքական հարաբերություններումՄինչև ապրիլի 24-ը մնացած օրերին հազիվ թե ինչ-որ բան փոխվի “պատմության ” նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ, բայց նրա հանդեպ համաշխարհային հանրության կողմից փոփոխություններ լինելու են , ընդ որում Անկարայի համար ոչ բարենպաստ փոփոխություններ: Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումը, ինչպես ենթադրում էինք, ոչ մի արդյունք չտվեց, յուրաքանչյուրը մնացել է իր դիրքերում` չնայած Բարաք Օբամայի ակնհայտ ճնշմանը հասնել թեկուզ ինչ-որ համաձայնության: Սակայն այս հանդիպման մեջ կարելի է մի քանի պահ նշել, որոնք հետագայում կարող են իրենց դերը խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Ընդ որում, ինչպես դրական դեր, այնպես էլ` բացասական: 13 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Բայց սկզբից տարածաշրջանում Հայաստանի դերի մասին, որը նա կարող է զբաղեցնել` հաշվի առնելով Վրաստանի նախագահի լիակատար անկարողությունը` որպես Հարավային Կովկասի առաջնորդ (Բուշ-կրտսերի ամերիկայն քաղաքականության ձախողում) և Ադրբեջանի նախագահի հավակնոտությունն ու ոչ ադեկվատ լինելը: Իլհամ Ալիևին չցանկացան տեսնել ԱՄՆ-ում, Միխայիլ Սահակաշվիլուն ուղղակի անտեսեցին: Պետք չէ մտածել, որ Սերժ Սարգսյանին հենց այնպես են հրավիրել. Օբամայի վարչակազմն ակնհայտորեն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի պարագայում կարելի է մի կրակոցով երկու նապաստակ սպանել. ամրապնդել դիրքերը Կովկասում և փոքր-ինչ չեզոքացնել Ռուսաստանի դերը: Առիթ փնտրել պետք էլ չէ. հայ-թուրքական հարաբերությունները բավարար են: Նույնիսկ, եթե Սարգսյան-Էրդողան հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, արդեն լավ է, գլխավորը` այն կայացել է , քանի որ Թուրքիայում որոշիչ խոսքը վարչապետինն է, այլ ոչ թե նախագահինը: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա երկրի նախագահն ինչպես միշտ դիպուկ է ձևակերպումներում. Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ, բայց պատրաստ չէ ինչ-որ նախապայմաններ հանդուրժել: “Մեր դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հարցում եղել և մնում է անփոփոխ, Անկարան չի կարող խոսել Հայաստանի և Սփյուռքի հետ նախապայմանների լեզվով, մենք դա թույլ չենք տա: Հայաստանը չի պատրաստվում հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը կամ հավատալ նրան, որ Թուրքիան կարող է ինչ-որ դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում”,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ Էրդողանն ինչպես միշտ հավատարիմ է մնում իրեն. չհաջողվեց “առաջ տանել” ղարաբաղյան հիմնահարցը, որը նա խոստացել էր “եղբայր” Ալիևին, նշանակում է պետք է ճնշում գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Հիմա արդեն 1915թ. իրադարձությունները լռության մատնելու Թուրքիայի կառավարության փորձերին աշխարհը ներողամտորեն է նայում, երբեմն էլ` տարակուսանքով: Հետո Թուրքիայի վրա ծիծաղելու են, որովհետև սեփական պատմությունը ժխտող պետությունը միայն ծաղրի է արժանի: Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմական հարթություն տեղափոխելու Թուրքիայի փորձերն ապագա չունեն: Ավելին, Թուրքիայի վարչապետը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու “ցեղասպանություն” բառն ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ավանդական ուղերձում: “Դա իմ ենթադրությունն է, որովհետև մինչև այժմ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ասել այդ բառը, և ես կարծում եմ, որ նախագահ Օբաման նույնպես դա չի անի”,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք թուրք վարչապետին, որ 1981թ. ապրիլի 22-ին Հոլոքոսթի 40-ամյա տարելիցի Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում (թիվ 4838) նշել է. “Հոլոքոսթի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես որ չպետք է մոռացվեն Հոլոքոսթին նախորդած Հայոց ցեղասպանությունը և նրան հետևած Կամբոջայի ցեղասպանությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ մարդկանց նման հետապնդումները”: Ռոնալդ Ռեյգանն ավելի համարձակ և հաստատուն էր ամերիկյան հաջորդ նախագահներից և նրա օրոք ոչ ոք չի համարձակվել շանտաժի ենթարկել կամ սպառնալ ԱՄՆ-ին: Եվ եթե հիշենք պատմությունը, ապա 1981թ. ապրիլի 20-ին մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ նոր նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես դարձավ նախագահ, Թեհրանի ամերիկյան դեսպանատանը 444 օր գտնվող գերիներին հանձնեցին ամերիկյան իշխանություններին: Դա պատմություն է, այն պատմությունը, որն այդքան չեն սիրում և չեն ցանկանում իմանալ Թուրքիայում: Վերջերս նման ախտանիշով, ցավոք սրտի, տառապում է նաև Վրաստանը: Այլապես ոչնչով չի կարելի բացատրել Թբիլիսիի փողոցներից մեկում` Ինգորովկի և Չայկովսկի փողոցների խաչմերուկում, տառացիորն Պետքարտուղարության դիմաց, տներից մեկի պատին հայտնված հետևյալ հուշատախտակը. “Այստեղ հերոսաբար զոհվել է Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական, ռազմական գործիչ Ահմեդ Ջեմալ-փաշան (1872-1922): Նվիրվում է նրա անմահ հիշատակին, որը չի ջնջվելու բարեկամական վրացի և թուրք ժողովուրդների սրտերից”: Ահա թե ինչպես են անվանում “արյունախում” Ջեմալ փաշային, որը մեղավոր է իր հայրենակից մեկուկես միլիոն հայերի սպանության մեջ` վրաց ժողովրդի հերոս… Ճիշտ է, հուշատախտակը հանեցին, բայց դրա տեղադրումն ինքնին խորհրդանշական է: Վրաստանը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ամենայն հավանականությամբ, չի ճանաչի, մինչև չստանա Անկարայի հրամանը: Կամ մեկ ուրիշի, ասենք` ԱՄՆ-ի: Վերջում նշենք, որ մինչև ապրիլի 24-ը մնացած օրերը հազիվ թե ինչ-որ բան փոխվի “պատմության ” նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ, բայց նրա հանդեպ համաշխարհային հանրության կողմից փոփոխություններ լինելու են , ընդ որում Անկարայի համար ոչ բարենպաստ փոփոխություններ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |