U!com-ը պատրաստվում է մուտք գործել Հայաստանի ֆիքսված հեռախոսակապի շուկաԱպրիլի 5-ից 12-ը Հայաստանում հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի այցը Հայաստան կայացավ ապրիլի 6-ից 7-ը: Այցի շրջանակներում Համադուն Տուրեն հանդիպեց Հայաստանի նախագահի, վարչապետ և տրանսպորտի ու կապի նախարարի հետ: Կայացավ նաև կլոր սեղան էլեկտրակապի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կողմերը քննարկեցին Հայաստանի ներկայիս վիճակը հեռահաղորդակցության ոլորտում և դրա զարգացման հնարավորությունները: Հանդիպումների ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանի հետ ՀՄՄ գործակցությունը շարունակվելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և հեռուստատեսային հեռարձակման թվայնացում: 15 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ապրիլի 7-ին կայացած նիստի ընթացքում U!Com ընկերությանը ոչ աշխարհագրական 6045 կոդ հատկացրեց և այդ թվային ծավալում 10 հազ. համար զբաղեցնելու հնարավորություն` ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար: Ինչպես ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց U!Com-ի տնօրենը, նոր հեռախոսակապի ծառայությունների սակագներն առայժմ հաստատված չեն, քանի որ ընկերությունը դեռևևս լուծում է այլ օպերատորների ցանցերի հետ ինտերկոնեկտի հետ կապված հարցերը: Ընկերությունը հայտարարեց նաև հայկական շուկայում նոր թվային հեռախոսի հայտնվելու մասին, որը համատեղում է ֆիքսված ու բջջային ցանցի հնարավորությունները ֆիքսված կապի համար ու օժտված է այնպիսի գործառույթներով, ինչպիսիք են տեսազանգն ու sms-հաղորդագրության ուղարկումը և այլն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, սարքը կներկայացվի 2-3 ամիսների ընթացքում: Բացի դրանից, U!Com ընկերությունը հայտարարել է տվյալների մշակման սեփական կենտրոնի (Data Center) ստեղծման մասին, որը կծառայի Ինտերնետում հայկական կոնտենտի զարգացմանը: Կենտրոնի անցումային արագությունը կազմում է 320 Գբիթ/վրկ, ինչը հնարավորություն է տալիս կապ հաստատել մինչև 10 Գբիթ/վրկ օպերատորների հետ: Կենտրոնին միացել են արդեն մի քանի տասնյակ ընկերություններ: Նրա խոսքով, կենտրոնն իր հերթին կմիանա Ինտերնետի թրաֆիքի փոխանակման կենտրոնին, որը ներկա պահին ստեղծվում է Հայաստանում: Ապրիլի 8-ին Հայաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն տվեց "Երկակի նշանակության ապրանքի արտահանման, Հայաստանի տարածքով դրանց փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության ու մտավոր գործունեության արդյունքների փոխանցման հանդեպ հսկողության մասին" օրենքին: Փաստաթուղթը նախատեսում է երկակի նշանակության ապրանքի լիցենզավորման և արտահանման թույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Բացի դրանից, գոյություն ունեցող հանձնաժողովի փոխարեն օրենքով նախատեսվում է ստեղծել հատուկ պատասխանատու մարմին, որը կհամակարգի հսկողությունը: Այդ միջոցին, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) Հայաստանի նախագահին է դիմել օրենքը լրամշակման համար խորհրդարան ուղարկելու խնդրանքով, քանի որ օրենքի փոփոխություններն ընդունվել էին առանց հաշվի առնելու Միության առաջարկները: Օրինագիծը ներկա պահին հաստատման համար ներկայացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որը ՀՀ Սահմանադրության համաձայն, քսանմեկօրյա ժամկետում պետք է ստորագրի օրենքը կամ առարկություններով ու առաջարկություններով վերադարձնի օրինագիծը Ազգային Ժողով` այն նորից քննարկելու պահանջով: Օրենքի գլխավոր թերությունը, UITE փաստաբան Արկադի Սահակյանի կարծիքով, այն է, որ փաստաթղթում չկա հստակ բնորոշում այնպիսի տերմինների համար, ինչպիսիք են "երկակի նշանակության ապրանքները" և "մտավոր գործունեության արդյունքները", ինչի պատճառով դրանց թվին կարելի է դասել ապրանքների ու ծառայությունների բավական լայն շրջանակ: Անցյալ շաբաթ Orange ընկերության կողմից ներկայացված iPhone սմարթֆոնից անմիջապես հետո Android (Google Phone) իննովացիոն պլատֆորմի հիման վրա HTC հաղորդակիցները վաճառքում կհայտնվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում: Համապատասխան պայմանագիրը կնքվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սմարթֆոնների համաշխարհային արտադրող`HTC ընկերության հետ: Նուրբ և կոմպակտ դիզայնի և Android օպերացիոն համակարգի շնորհիվ լայն ճանաչում ստացած HTC սմարթֆոնները հնարավորություն են ընձեռում օգտվել բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն ընտրանուց: Շուտով հայաստանյան շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™: Սոցիալական իննովացիաների համակովկասյան ճամբարը (Social Innovation Camp Caucasus) ապրիլի 8-10-ը Վրաստանի մայրաքաղաքում հավաքեց Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի դիզայներներին, շուկայագետներին, ծրագրավորողներին, գովազի մասնագետներին ու այլ մասնագիտությունների ներկայացուցիչների: 70 առաջարկված նախագծերից ընտրվեցին վեցը, որոնցից երեքը առաջարկվել էին Հայաստանից ժամանած մասնակիցների կողմից: Միջազգային ժյուրին լավագույն նախագիծ ճանաչեց հայկական Save the tress ("Փրկեք ծառերը") նախագիծը: Հաղթողները 3000-ական դոլար ստացան գաղափարի իրականացման նախնական փուլի համար: Save the tress նախագծի կայքում ցանկացողները կարող են հաղորդել Երևանում ապօրինի ծառահատումների մասին: Այդ վայրերը կնշվեն էլեկտրոնային քարտեզի վրա: Ներկա պահին միջադեպերի մասին 8 հաղորդագրություն է ստացվել: Հետագայում նախագծի հեղինակները ծրագրում են հայտնաբերել ապօրինի ծառահատումները Հայաստանի ողջ տարածքում: Գայանե Միրզոյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |