Շաբաթվա թեմաներն էին Ղարաբաղի հարցը և եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը ՀայաստանՄայիսի 10-14-ի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում Քաղաքական շաբաթը Հայաստանում սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճից: Մայիսի 10-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: ![]() PanARMENIAN.Net - British Petroleum ընկերության համար Ղարաբաղում պատերազմի վերսկսումը աղետալի կլինի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, եթե միայն Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետը մեծ կորուստների հասցրեց, ապա Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղը, որը «վտանգավոր գոտու» միջով է անցնում, կարող է դադարել գործելուց և British Petroleum-ին սնանկացման եզրին կանգնեցնել: «Ադրբեջանի օպերացիոն միջազգային ընկերության բաժնետերերը, այդ թվում նաև British Petroleum-ը Ղարաբաղում պատերազմը կանխող գլխավոր լոբբիստներն են: Այս փաստը լավ հայտնի է Բաքվին և Իլհամ Ալիևի բոլոր հայտարարություններն, ըստ էության, դատարկ խոսքեր են», - ընդգծել է Մինասյանը: Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականորեն` ոչ, քանի որ դրա համար համապատասխան նախադրյալներ չկան: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերի համաձայն, և’ Ադրբեջանում, և’ Հայաստանում իշխանությունը գտնվում է մի քանի մարդու ձեռքում: «Հայաստանում և Ադրբեջանում կառավարման փիլիսոփայությունը հանգեցրել է այն բանին, որ ադրբեջանական կողմը սպառնում է պատերազմ սկսել, իսկ հայկական կողմն արհամարհում է այդ սպառնալիքները», - ընդգծել է Մանուչարյանը: Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի հետ ԱԺ խմբակցությունների հանդիպմանը։ Պատճառն այն է, որ ԵԽԽՎ նախագահ Չաուշօղլուն հրաժարվել է այցելելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նույն օրը ՌԴ նախագահ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, որ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա հասկանալի է, քանի որ Ռուսաստանը որպես մեծ տերություն, այդ տարածաշրջանում իր շահերն ունի: Շարմազանովը նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ տարբեր հարցեր են քննարկվելու, և եթե հանկարծ կողմերն անդրադառնան ղարաբաղյան հակամարտությանը, ապա դրանից չպետք է եզրակացնել, որ Թուրքիան կարող է ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում: Մայիսի 12-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ստորագրելով ղարաբաղյան հակամարտության մասին առաջին փաստաթուղթը` Հայաստանը լուռ ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ: «Այդ քայլը հանգեցրեց նրան, որ բոլոր մյուս փաստաթղթերում, այդ թվում նաւ Բիշքեկի արձանագրության մեև, Արցախի Հանրապետությունը ներկայացվեց որպես Ադրբեջանի մաս: Սակայն, մյուս կողմից, Բիշքեկի արձանագրության դրական կողմն այն է, որ այդ փաստաթղթի տակ կա բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունը»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը: «Անկարայի ջանքերի ակտիվացումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան դառնա դիտորդ երկիր ԵԱՀԿ Մինսկի խմբում»,-Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Վերջերս Թուրքիան չի թաքցնում ղարաբաղյան հակամարտության միջնորդ դառնալու իր մտադրությունը: Եվ թեև այդ փաստը շահավետ չէ մեր համար, Թուրքիան աստիճանաբար խորացնում է իր դերը ղարաբաղյան գործընթացում»,-ասել է փորձագետը: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության ու Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու ՀՀ Ազգային Ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերություններն ու համագործակցությունը», - նշել է նախագահ Սարգսյանը: Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ: Մայիսի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները: Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հուշահամալիր չայցելելու` ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուի որոշումը «Ժառանգություն» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը գնահատում են որպես եվրոպական հեղինակավոր կառույցի ղեկավարին ոչ վայել պահվածք: Նման վարվելակերպով պարոն Չաուշօղլուն բացահայտ խոստովանում է, որ ինքն իրեն նույնացնում է ոչ թե եվրոպական ժողովուրդների բազմազգ ընտանիքի` ժողովրդավարական գործընթացներին եւ մարդու իրավունքներին հետամուտ ազդեցիկ կառույցի ղեկավարի, այլ թուրք մի պաշտոնյայի հետ, ով, այս պահին զբաղեցնելով ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը, ձգտում է ի շահ Թուրքիայի ղեկավարների եւ կրտսեր եղբայր Ադրբեջանի` ըստ ամենայնի օգտագործել կառույցի լծակները: Նույն օրը Երևանում կայացած մամլո ասուլիսում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ԵԽԽՎ բյուրոյի օրակարգում չկա այնպիսի դրույթ, որը պարտադրի ԵԽԽՎ նախագահի այցը որևէ վայր: «Որքան ես գիտեմ, ԵԽԽՎ նախկին երկու նախագահները չեն այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սակայն անկախ դրանից, դա իմ որոշումն էր»,-ասել է Չավուշօղլուն: «ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը գրավոր դիմել էր ԵԽԽՎ ղեկավար մարմնին` խնդրելով խորհրդարանական ընտրություններին ներկա գտնվելու համար Ստեփանակերտ ուղարկել դիտորդների: Ես այս հարցը ղեկավար մարմնի օրակարգ եմ մտցրել ապրիլին, և որոշում է ընդունվել դիտորդներ չուղարկել: Ընդունված կարգի համաձայն, ղեկավար մարմինը պատվիրակություն չի ուղարկում «սառեցված հակամարտության» գոտիներ», - ասել է Մևլութ Չավուշօղլուն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ացը Թուրքիա ցույց է տալիս, որ տարածաշրջանում գլխապտույտ արագությամբ կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք անպայման ազդելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին մայիսի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից, քանի որ այդ փաստաթղթում տարածքները հանձնելու և հանրաքվե անցկացնելու մասին հստակ կետ կա: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը քննադատում է ԵԽԽՎ կառույցների աշխատանքը, մասնավորապես, դիտորդական հանձնաժողովի և մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատարի աշխատանքը: Օրվա վերջում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը և շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |