«Փյունիկն» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրը

Մայիսի 6-13-ի գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփ տեսություն

Ֆուտբոլ. Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0): Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը:

PanARMENIAN.Net - Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» վաստակեց ևս մեկ գոլ, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը: «Փյունիկը» երկրորդ տարին շարունակ դարձավ Հայաստանի գավաթակիր: Իսկ հաղթողների մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ խաղը հեշտ չէր: «Չնայած նրան, որ մենք առաջատար էինք, մինչև խաղի վերջ շատ լարված էինք: Այսօր մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և ես շնորհավորում են բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին»,- ավելացրել է Մինասյանը: «Փյունիկի» պաշտպան Վահագն Մինասյանը կարծում է, որ 2010-ի եզրափակիչը տարբերվում էր նախկիններից, քանի որ ինտրիգները և հետաքրքրությունները շատ էին. «Մենք շատ լավ էինք պատրաստվել, ջանասիրաբար մարզվել և հասանք ցանկալի արդյունքի»: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին, որը տեղի կունենա 2011թ.Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում: «Ես կընտրեմ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստի, որոնք մայիսի 25-ին Երևանում կխաղան Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղում»,-ասել է Մինասյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կնախապատրաստվի Էստոնիայի հավաքականի հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպմանը: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևը հրապարակեց հավաքականի կազմը: Դոնեցկի «Մետալուրգի> գլխավոր մարզիչ Ն.Կոստովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թիմի կազմում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը լավ խաղ ցույց տվեցին: «Հենրիկի մոտ լավ է ստացվում թիմային խաղը: Արտակը ևս արդեն մերվել է թիմի հետ: Վերջին խաղում նա ևս լավ դրսևորեց իրեն>,-ասել է Կոստովը: Թենիս. Հունաստանում շարունակվում է Դևիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայ թենիսիստներն անցկացրել են 2 խաղ: Առաջինում պարտվել են Չերնոգորիայի հավաքականին 0:3 հաշվով, այնուհետև հաղթել Սան-Մարինոյի հավաքականին նույն հաշվով:

Հարություն Սոֆյանը հաղթեց Ալբերտո Բրիգիին (6:4, 6:2), իսկ Աշոտ Գևորգյանը` Դիեգո Զոնզինիին (6:2, 5:7, 6:2): Իսկ զուգախաղում Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը 7:5, 7:6 հաշվով հաղթեցին Բրիգի-Զոնզինի խմբին:

Իսկ Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Mutua Madrilena Madrid Open-2010 մրացաշարին ոտքի վնասվածքի պատճառով:

Բռնցքամարտ. Ի սկզբանե օգոստոսի 21-ին նշանակված Արթուր Աբրահամի (Գերմանիա) և բրիտանացի Կառլ Ֆրոչի միջև «Super Six Boxing Classic» մրցաշարի մենամարտը տեղափոխվել է սեպտեմբեր: Մարտը տեղափոխվել է Ֆրոչի աչքի և ականջի վնասվածքների պատճառով, որոնք նա ստացել է Միկկել Քեսլերի հետ մենամարտում (Դանիա): Աբրահամի և Ֆրոչի միջև տարաձայնություններ կան մարտն անցկացնելու վայրի շուրջ: Ֆրոչը պնդում է, որ մարտը տեղի կունենա Նոթինգհեմի ֆուտբոլային մարզադաշտում, իսկ Աբրահամը ցանկանում է բրիտանացու հետ հանդիպել Գերմանիայում: Աբրահամի կողմն առաջարկել էր, որպեսզի մարտը տեղի ունենա չեզոք տարածքում` Շվեյցարիայում, սակայն քիչ հավանական է, որ Ֆրոչը համաձայնվի դրան: Առաջին գերթեթև քաշային կարգույմ WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մայիսի 20-ին իր հերթական մենամարտը կանցկացնի, նրա մրցակիցն է ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան, իսկ մենամարտը կանցնի Պարամատտայում: Մինչ մենամարտը տեղի կունենա IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր գոտու համար մենամարտը: Նախկինում արդեն հացորդվել է, որ Դարչինյանի մրցակիցն է Ռիչարդ Գարսիան և մենամարտը կայանալու է Սիդնեյում, կրկին մայիսի 20-ին: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում մայիսի 13-ին մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը, որին մասնկցում է 170 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից: Մայիսի 16-ին տեղի կունենան առաջնության եզրափակիչ մենամարտերը: «Առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որին կանդամակցեն ուժեղագույն բռնցքամարտիկներ: Հուլիսի 19-25 հավաքականը Յամբուրգում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»,-ասել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

Շախմատ.Մայիսի 7-ին Նալչիկում ավարտվել է կանանց Գրան պրիի երրորդ փուլը, որին մասնակցում էին 12 շախմատիստուհիներ: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը վերջին տուրում անհաջող են հանդես եկել: Երկու շախմատիստուհիներն էլ 11 –րդ տուրում զիջել են ռուս շախմատիստուհիներին. Մկրտչյանը պարտվել է Տատյանա Կոսինցևային, իսկ Դանիելյանը` Բաիրա Կովանովային: Մկրտչյանը Գրան պրիում զբաղեցնում է 9-րդ, իսկ Դանիելյանը` 12-րդ տեղը: Մրցաշարի հաղթողն է Տատյանա Կոսինցևան: Աստրախանում (ՌԴ) մայիսի 13-ին տեղի ունեցավ տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլի 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Հայ շախմատիստը 11-րդ տեղում է 1 միավորով:

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը և միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը մայիսի 14-25-ին Սենտ Լուիսում կմասնակցի ԱՄՆ շախմատի առաջնությանը: «Հայաստան» Հ. Մ. կենտրոնի նախաձեռնությամբ, կենտրոնի սրահում, մայիսի 4-ին և 6-ին անցկացվեց Շուշիի ազատագրման 16-րդ ամյակին նվիրված շախմատային մրցաշար: Հետաքրքիր և լարված մթնոլորտում անցած հանդիպումների արդյունքում հաղթող ճանանչվեցին Կյուլումյան Գևորգը, Թումանյան Հակոբը, Թիֆթիկչյան Գրիգորն ու Աճեմյան Վահեն: Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում անցկացվելիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերի հայաստանցի մասնակիցների թիվն ավելացավ ևս մեկով: Հրաձգության միջազգային ֆեդերացիան տեղ է հատկացրել երևանցի 18-ամյա Ռոմիկ Վարդումյանին (ատրճանակ): Նա մրցումային որոշակի փորձ ունի, մասնակցել է աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին և տեղ է զբաղեցրել մրցաշարային աղյուսակների միջին հորիզոնականներում: Հիշեցնենք,որ Սինգապուր կմեկնեն նաև երկու ծանրորդ, մեկական ձյուդոիստ և մարմնամարզիկ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---