Բաքուն մինչև հիմա չի հասկացել, որ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, և թվում է` արդեն չի հասկանաԼուրջ փորձագետները և քաղաքագետները վաղուց ուշադրություն չեն դարձնում ղարաբաղյան հակամարտությանն ուղեկցող խոսքերի շղարշին Արցախի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները կրկին հաստատեցին հակամարտության գլխավոր կողմի հետ ինչ-որ բանակցություն վարելու Ադրբեջանի կատարյալ անպատրաստվածությունը: ![]() PanARMENIAN.Net - Բնական է`ոչ ոք չէր սպասում, որ ընտրությունները կճանաչվեն կամ վատագույն դեպքում, աննկատ կանցնեն: Սակայն ամեն ինչ եղավ ինչպես միշտ. և Բաքվի հայտարարություններն այն մասին, որ «ընտրությունները հակասում են Ադրբեջանի Սահմանադրությանը», դիտորդների մասին, «որոնք Ադրբեջանի ԱԳՆ թույլտվությունը չունեն բռնազավթված տարածքներ այցելելու համար»: Մի խոսքով, ոչ մի նոր բան: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կրկին հոխորտաց անիմաստ ճառով. «Ադրբեջանն իր մտահոգությունն է հայտնում միջազգային գործընկերներին` հակամարտության խաղաղ կարգավորման վրա Ադրբեջանի բռնազավթված տարածքներում մայիսի 23-ին տեղի ունեցած «խորհրդարանական ընտրությունների» բացասական ազդեցության վերաբերյալ: Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, Մոսկվայում չեն կարծում, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրություններ անցկացնելուց: Համարյա նույնն ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում. «Անցած ընտրությունները չպետք է խանգարեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման շրջանակներում»: Բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն այլ կերպ է մտածում, ավելի ճիշտ, չի կարող հաշտվել, որ գոյություն ունի այլ տեսակետ, որը տարբերվում է տարածաշրջանի և աշխարհի նկատմամբ Իլհամ Ալիևի տեսակետից: Ի միջի այլոց, լուրջ փորձագետները և քաղաքագետները վաղուց ուշադրություն չեն դարձնում ղարաբաղյան հակամարտությանն ուղեկցող խոսքերի շղարշին, որն ըստ Բաքվի սցենարի այնքան հեռու է լուծումից, որքան 20 տարի առաջ: Վաղուղ ոչ ոք ուշադրություն չի դարձնում ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական հայտարարություններին, քանի որ շարքային հայտարարությունները ոչ մի բանի չեն պարտավորեցնում: Բայց եթե իրոք ուշադրություն չդարձնել այս ամենին (ինչը և անում է Լեռնային Ղարաբաղը), ապա պետք է նշել, որ աշխարհում գրեթե ոչ ոք չի կասկածում ԼՂՀ ժողովրդի` իր ճակատագիրն ինքնուրյուն տնօրինելու և այնպիսի խորհրդարան կամ նախագահ ընտրելու իրավունքի մեջ, որի կարիքը նա ունի: Հազիվ թե բոլոր դիտորդներն այս ընտրություններին նայում էին «վարդագույն ակնոցներով» , կամ «գնված էին» հայերի կողմից: Բաքուն շատ է սիրում խոսել այն մասին, որ հայկական լոբբին գնել է համարյա ողջ աշխարհը և հիմա ձեռնամուխ է եղել «մահմեդական համերշախությանը», որի հետքն էլ չի երևում: Ադրբեջանցիներին ամենից շատ բարկացրել է Իրանի դիտորդների ներկայությունը: Ինչպես բացատրել նրանց, որ Իրանը Ղարաբաղին սահմանակից երկիր է, որը պետք է իմանա, թե ինչպես են այնտեղ ընթանում ընտրությունները և ինչ կարելի է սպասել հարևաններից: Իսկ ահա Թուրքիան Ղարաբաի հետ սահման չունի, ուստի Անկարան «չի ճանաչի» ընտրությունները: Հետաքրքիր է, եթե լիներ ընդհանուր սահման, կմասնակցեի՞ն արդյոք թուրք դիտորդները: Ամենայն հավանականությամբ, այո, ելնելով սեփական շահերից: Այստեղ հավանաբար ավելորդ չի լինի հիշեցնել, որ 10-15 տարի առաջ հայկական կողմը բավական նյարդային կարձագանքեր միջազգային կառույցների ցանկացած հայտարարությանը: Ժամանակը ցույց տվեց, որ շարքային բառերի հետևում ոչինչ չկա, որովհետև հակառակ դեպքում Բաքվին վաղուց կհեռացնեին Եվրոպայի խորհրդից և այլ կազմակերպություններից «ոչ ժողովրդավարական» ընտրությունների պատճառով: Եվ ոչ միայն Բաքվին… Բայց կան բաներ, որոնց ի զորու չեն Բաքվին, ինչպես և Քիշնևին Թբիլիսիի հետ, և դրա մասին պետք չէ մոռանալ: Լեռնային Ղարաբաղի, ինչպես և Աբխազիայի, Հարավային Օսեթիայի կամ Մերձդնեստրի ընտրությունները տեղի են ունեցել և տեղի կունենան այնպես, ինչպես դա ցանկանում են այդ անջատված հանրապետությունների ժողովուրդները: Ոչ ոք և ոչինչ չի ստիպի հայերին, աբխազներին կամ օսերին վերադառնալ մետրոպոլիա`չափազանց անհաջող է եղել համատեղ կյանքը: Ճիշտ է, ստիպել կարելի է, բայց միայն մի դեպքում` պատերազմ սկսելով: Եվ այստեղ էլ ոչ մի երաշխիք չկա, որ այն ռևանշ փափագողների համար կավարտվի հաղթանակով: Սրանք զգացմքունքներ չեն, այլ իրականություն. ադրբեջանցիները չեն պատերազմի հանուն նրա, որ Իլհամ Ալիևը մնա գահին: Ղարաբաղի համար` հատկապես…Իսկ համաշխարհային հանրությունը…իսկ նրան հիմա բացարձակ չեն հետաքրքրում հետխորհրդային տարածքի հակամարտությունները: Ուղղակի հարցերից մեկն է, որը կարելի է լուծել, բայց ավելի լավ է չփորձել: Եվ վերջինը`Արցախի Հանրապետությանը, դատելով ամեն ինչից, բոլորովին հարկավոր չէ անկախ պետության ճանաչումը: Գլխավորը, որ նա իրեն այդպիսին զգա: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |