Մինչև 2010 թվականի աշունը բջջային օպերացիոն համակարգերը կտեղայնացվեն Հայաստանի համար

Մայիսի 24-31-ի ընթացքում հեռուստահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

Երևանում կզբաղվեն բջջային հեռախոսների տեղայնացմամբ: Հայաստանի աջակցման հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) «Բաց հասարակության ինստիտուտը» մրցույթ է հայտարարել Symbian, Android և Windows mobile բջջային օպերացիոն համակարգերի տեղայնացման համար: Նախագիծը պատրաստ կլինի 3-4 ամսից: Լեզվական փաթեթները պետք է գործեն Symbian 9.1, 9.2, 9.3, 9.5 (Nokia S60 3rd and 5th Editions), Maemo, Android и Windows Mobile 6.1, 6.5 7.0. օպերացիոն համակարգերի տարբերակներում: Բացի այդ, մշակվել է ծրագրային ապահովում, որը պետք է հիմնվի ազատ ծրագրային ապահովման պայմանների վրա: Ֆինանսավորման վերջում (շուրջ 5000 դոլար) մշակողի բոլոր փաստաթղթերը պետք է զետեղվեն նույն սերվերի վրա և մատչելի լինեն այն կազմակերպությունների և անհատների համար, ովքեր կցանկանան շարունակել կամ լրացնել նախագիծը:

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը թողարկել է iPhone հեռախոսների համար նախատեսվածiAssembly հավելվածը, ինչը հնարավորություն կտա օգտվողներին ծանոթանալ Ամերիկայի և այլ երկրների հայ համայնքների նորություններին: Assembly հավելվածը նախատեսված է այն ակտիվիստների համար, որոնք ցանկանում են կապի մեջ լինել Կոնգրեսի անդամների հետ: Հավելվածի օգնությամբ օգտվողները կկարողանան կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի, ԼՂՀ-ին ֆինանսական աջակցության և Հայաստանին և հայերին վերաբերող կարևոր օրենսդրական նախաձեռնությունների հարցերով` ներմուծելով փոստային ինդեքսը: Օգտվողները նաև կկարողանան ծանուցում ստանալ կազմակերպության նոր մամլո հաղորդագրությունների մասին, ինչպես նաև ցանկության դեպքում նվիրատվություն անել ԱՀՀ-ին: iAssembly հավելվածը, որը համատեղելի է iPhone, iPod touch, iPad սարքերի հետ, կարելի է անճվար ներբեռնել iTunes-ից:

Մատուցած ծառայությունների դիմաց «Արմենտել» ընկերության ստացած շահույթը 2010 թ. առաջին եռամսյակում կազմել է 16 մլրդ դրամ, ինչը 6,2 տոկոսով պակաս է 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ (17 մլրդ դրամ): PanARMENIAN.Net ի թղթակցին «Արմենտել» ընկերությունը հայտնում է, որ 2010 թ. առաջին եռամսյակում բջջային կապը ընկերությանը 5,6 մլրդ դրամ շահույթ է բերել, իսկ ֆիքսված կապը` 10,2 մլրդ դրամ: Ընդ որում, բջջային կապից ստացված շահույթը 16%-ով նվազել է համեմատած անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ, և միայն 0,5%-ով նվազել է ֆիքսված հեռախոսակապի մատուցած ծառայություններից ստացված եկամուտը: «Շահույթի նվազումը մեծ մասամբ պայմանավորված էր ակտիվ բաժանորդագրային պայմանագրերի թվի նվազմամբ, որը բխում է շուկայի հետագա շարժմամբ «զրո ցանցի ներսում» մոդելի կողմը, որն ուղղված է ցածր եկամուտով հաճախորդներին, որոնք զգայուն են գնի փոփոխությունների հանդեպ»,- նշվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ 28,9 տոկոսով ավելացել է բջջային կապի օգտագործվող րոպեների քանակը` 2009 թ. առաջին եռամսյակի համեմատ, ինչպես նաև 14 տոկոսով ավելացել է բջջային կապի բաժանորդների հետ կնքած պայմանագրերը: Լայնագիծ հասանելիության բաժանորդների հետ պայմանագրերի քանակն ավելացել է 103,9 տոկոսով` 2009 թ. առաջին եռամսյակի համեմատ, ինչը բացատրվում է ինտերնետային լայնագիծ հասանելիության ոլորտում ընկերության նախագծերի ակտիվ զարգացմամբ: «Վիմպելկոմ» ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանում և Ուզբեկստանում իրավիճակը դեռևս բարդ է, թեև ընկերությունը գոհ է այն բանից, թե ինչպես է զարգանում բիզնեսը Ղազախստանում և Վրաստանում:

ԱՊՀ երկրները հետաքրքրված են իննովացիաների ոլորտում համագործակցությամբ: Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների իննովացիոն համագործակցության Միջպետական նպատակային ծրագրի նախագծի մշակման գծով աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի և Մոլդովայի ներկայացուցիչները: ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովի խոսքով, համագործակցությունն առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ինքնաթիռների և նավաշինությունը, էներգետիկան ու էներգախնայությունը և այլն: 2010 թվականի դեկտեմբերին աշխատանքային խմբի գործունեության արդյունքները կներկայացվեն ԱՊՀ երկրների նախագահներին: Իսկ 2011 թվականի հունվարից մինչև 2020 թվականը ծրագրված է նախագծերի իրականացումը:

Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ`տեխնոպարկի գործունեության կառավարում Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից, մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ, ինչպես նաև որարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում։ Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նաև տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման բիզնես մոդելի մշակում: Նախնական հաշվարկներով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 200 մլն դրամը: Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

Հայկական պատվիրակությունն Ամստերդամում մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային կոնգրեսին: Կոնգրեսին, որն անցավ մայիսի 25-27-ը, մասնակցում են նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Essential Solution» ընկերությունը; պատվիրակությունը գլխավորում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միությունը: Առաջին կոնգրեսը տեղի ունեցավ 1978 թվականին Բարսելոնայում` այդ օրվանից դառնալով այդ ոլորտում ամենակարևոր միջազգային ֆորումներից մեկը, որին մասնակցում են բիզնեսի, գիտության և իշխանության առաջատար ներկայացուցիչները: Հայաստանը մասնակցում է կոնգրեսին արդեն չորրորդ անգամ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---