Լևոն Արոնյանը կխաղա արագ շախմատի ավանդական մրցաշարումՄայիսի 27-ից հունիսի 3-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում Շախմատ. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումները կայանալու են 2 երկրներում: 4 շախմատիստներ խաղալու են Բաքվում, իսկ մնացած 4-ը, այդ թվում Արոնյանը` մեկ այլ երկրում, որն ավելի ուշ հայտնի կդառնա: Ավելի վաղ Արոնյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանդես գալ Բաքվում աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերի ուղեգիր նվաճելու համար: 7 հունիսի 2010 PanARMENIAN.Net - Խաղերը մեկնարկում են 2011-ի մարտի 1-ից և անցնելու են նոկաուտ համակարգով: 8 հավակնորդներից հայտնի են 7-ը. Լևոն Արոնյան (Հայաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Գատա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել) և Թիմուր Ռաջաբով (Ադրբեջան): Իսկ արդեն հունիսի 4-6-ը Արոնյանն իսպանական Լեոն քաղաքում կմասնակցի արագ շախմատի ավանդական մրցաշարին: Նրա մրցակիցներն են լինելու Բորիս Գելֆանդը, Լենյեր Դոմինգեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: Բռնցքամարտ. Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը պատրաստվում է փոխել իր ոճն Արթուր Աբրահամի հետ մարտում: «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ փուլն այդ բռնցքամարտիկների միջև կկայանա, բայց դեռ ոչ ոք չի կարող կոնկրետ ամսաթիվ նշել, քանի որ բռնցքամարտիկները չեն կարողանում որոշել մենամարտի անցկացման վայրը: Ֆրոչն ասել է, որ մանրակրկիտ ուսումնասիրել է Աբրահամ-Անդրե Դիրել (ԱՄՆ) մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը որակազրկվեց արգելված հարվածի պատճառով: Հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալե Զաուերլանդն առաջարկել է, որպեսզի մենամարտը կայանա Մայորկայում (Իսպանիա), բայց Ֆրոչը և նրա թիմը հրաժարվել են: Պատճառը` շոգ եղանակն է: Ֆրոչը ցանկանում է, որպեսզի մենամարտը կայանա Նոթինգհեմում կամ ԱՄՆ-ում, իսկ Աբրահամի թիմն առաջարկում է մարտն անցկացնել Գերմանիայում կամ Եվրոպայի այլ երկրում: Աբրահամի և «Զաուերլանդ» թիմի մարզիչ Ուլի Վեգները ստացել է գերմանական Դաշնային խաչ ներդրած ավանդի համար: «Նման պարգև ստանալը մեծ պատիվ է ինձ համար և այն, իրականում, շատ մեծ նշանակություն ունի: Առանց իմ թիմի և իհարկե առանց իմ բռնցքամարտիկների ես չէի կարող հասնել նման հաջողությունների»,- ասել է Վեգները: Ֆուտբոլ. Մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 9-րդ տուրը: Առաջին օրը «Ուլիսն» ընդունեց «Գանձասարին» և հաղթեց 1:0 հաշվով: 88-րդ րոպեին գոլ խփեց Արա Հակոբյանը: «Միկա»-«Փյունիկ» կենտրոնական խաղը «Միկա» մարզադաշտի փոխարեն տեղի ունեցավ Արարատի «Այգ» մարզադաշտում: Առաջին խաղակեսի վերջում սեփական դարպասը գրավեց Հրայր Մկոյանը, իսկ խաղի վերջնական հաշիվը հաստատեց Վահագն Մինասյանը: «Փյունիկը» հաղթել է 2:0 հաշվով: «Բանանցը» հաղթեց «Իմպուլսին» Միգել դա Սիլվայի օգնությամբ: Իսկ «Շիրակը» առաջին հաղթանակը տարավ այս խաղաշրջանում` հաղթելով «Կիլիկիային» 4:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որն ունի 23 միավոր, 2-րդ տեղում է «Բանանցը» 20 միավորով, իսկ «Ուլիսը» 3-ն է 20 միավորով: Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը որոշել է ակումբի 2009-2010թթ. խաղաշրջանի լավագույն կիսապաշտպանին: Քվեարկության արդյունքում առաջին տեղը գրավեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Ի օգուտ նրան քվեարկել է 134 երկրպագու` 32 տոկոսը: Սերբ կիսապաշտպան Ջորջ Լազիչը 92 ձայնով ` 22 տոկոս, գրավել է երկրորդ տեղը: Մեկ այլ հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը հավաքել է 10 ձայն` 2 տոկոս, և զբաղեցնում է 7-րդ տեղը: Իսկ Արարատ Առաքելյանը, որը խաղաշրջանի կեսից տեղափոխվեց Երևանի «Բանանց» ակումբը` 8-րդ տեղում է: Երևան է ժամանել հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզիբիլիսը, որը հանդես է գալիս հոլանդական «Այաքս» ակումբում: Նա մարզվում է Երևանի «Փյունիկ» ակումբի հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանին և Ֆլեմինգ Սերցիլևին ծանոթանալ հարձակվողի հնարավորություններին: Թենիս. Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը հրապարակեց Արգենտինայի հավաքականի կազմը, որը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի պաշտոնական կայքէջը: Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Օրասիո Սեբալյոսը, Էդուարդո Շվանկը, Լեոնարդո Մայերը և Ֆեդերիկո Դել Բոնիսը: Խուան Մարտին Դել Պոտրոն բացակայում է, քանի որ շարունակում է բուժել դաստակի վնասվածքը: 1/8 եզրափակչում արգենտինացիները հաղթեցին Շվեդիայի հավաքականին, երբ Դավիթ Նալբանդյանը, որը հասցրել էր վերականգնվել վնասվածքից հետո, հաղթեց որոշիչ` հինգերորդ մենամարտում: Հոկեյ. Օրերս կայացավ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IHF) կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում ընդունվեց անորոշ ժամկետով Հայաստանի հավաքականի որակազրկման մասին: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս երրորդ (ամենաստորին) դիվիզիոնում: Այս տարի աշխարհի առաջնությանը թիմի կազմում մասնակցում էին մի քանի ամերիկահայ մարզիկներ: Հայաստանի Հոկեյի ֆեդերացիան նրանց մասին ոչ ստույգ տվյալներ էր ներկայացրել: Որակազրկման ժամկետն ավելի ուշ կորոշվի: Ըմբշամարտ. Մայիսի 29-30-ը «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշարը: 9-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին 40 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: 8 քաշային կարգերից 6-ում հաղթող են դարձել հայ մարզիկները` Գոռ Ներսիսյանը (55 ք/կ), Դավիթ Խաչատրյանը (60 ք/կ), Գևորգ Սահակյանը (66 ք/կ), Ռուբեն Ղարիբյանը (74 ք/կ), Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96 ք/կ): 50 և 120 կգ քաշային կարգերում հաղթել են համապատասխանաբար Տորնիկե Մախարաձեն (Վրաստան) և Վրեժ Հարությունյանը (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերին, այն կնվիրվի Ստեփան Սարգսյանին: Օլիմպիադա. Իտալիայում կայացած Նետաձգության Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկության ժամանակ Վասիլ Շահնազարյանը գրավեց 2-րդ տեղը 87 մասնակիցների թվում, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը: Եվրոպայի գավաթը վարկանշային է և Շահնազարյանը նվաճեց օգոստոսի 14-26 կայանալիք Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ավելի վաղ Սինգապուրի ուղեգիր էր նվաճել յոթ հայ մարզիկ` 2 ծանրորդ և ըմբիշ, ինչպես նաև մեկական ատլետ, ձյուդոիստ և նետաձիգ: Ատլետիկա. Ստամբուլում կայացել է Սազակիի անվան ատլետիկայի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների մարզիկներ: Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Սաթենիկ Հովհաննիսյանն առաջին տեղը գրավեց հեռացատկում` ցույց տալով 5,43 մետր արդյունքը: Նարեկ Խաչատրյանը (1995-96թթ. ծնված պատանիների շրջանում) և Էրիկ Փորսուղյանը (1993-94թթ. ծնվածների շրջանում) 100 մ վազքում գրավեցին 3-րդ տեղը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը: Մայիսի 30-ին տեղի ունեցավ ատլետիկայի Հայաստանի առաջնությունը, մասնակցում էին 120 մարզիկներ Երևանից, Արտաշատից, Մասիսից, Կապանից և 12 թիմ Լեռնային Ղարաբաղից: Առաջնության արդյուներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-20 Մարսա քաղաքում (Մալթա) կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Հեռացատկի առաջնությունում Արսեն Սարգսյանը ցույց տվեց 7.96 մ արդյունք և նվաճեց Բարսելոնայի միջազգային մրցաշարում հանդես գալու իրավունք, որը տեղի կունենա հունիսին: Բարսելոնայում հանդես կգա նաև Արմեն Անդրեասյանը (100-մետրանոց վազք), որը դեռ 2009-ին միջազգային մրցաշարի ուղեգիր է նվաճել: Սուսերամարտ. Քութայիսում (Վրաստան) տեղի է ունեցել սուսերամարտի միջազգային մրցաշար: Մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: Հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել և նվաճել են 7 մեդալ: Տղամարդկանց շարքում «ճկասուսեր» ոճում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Արմենակ Գասպարյանը և Գևորգ Հարությունյանը: «Խոցասուսերում» հավասարը չուներ Սպարտակ Հարությունյանը, իսկ Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Կանանց թվում «ճկասուսեր» ոճում Սուսաննա Ղազարյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Հասմիկ Աղաբաբյանը և Մանիկ Հակոբյանը զբաղեցրել են 3-րդ տեղը: Ձյուդո. Վրացական Ախմետա քաղաքում ընթանում է ձյուդոյի պատանեկան մրցաշարը` նվիրված օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլուն: Հայ ձյուդոիստներից Էդգար Միքայելյանը (60 ք/կ) եզրափակիչում պարտվել է և նվաճել արծաթե մեդալ, Արսեն Գևորգյանը (42 ք/կ) և Հարություն Դերմիշյանը (46 ք/կ) բրոնզե մեդալակիրներ են դարձել:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |