Սահակաշվիլին ուզում է կրկնել անցյալ դարի 20-ական թվականների պատմությու՞նըՄեծ հաշվով, Ադրբեջանն ու Վրաստանն ավելի լավ է համադաշնություն ստեղծեն Թուրքիայի հետ, որում երկու պետություններն էլ կտարրալուծվեն, իսկ նախագահներն ընդամենը նահանգապետեր կդառնան Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հատում են գործընկերական շրջանակը, ուստի երկրները պետք է համադաշնություն ստեղծեն: Այդ մասին վերջերս Բաթումում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: Փորձենք պարզել, թե ինչ էր իրականում թաքնված Սահակաշվիլիի խոսքերում` չմոռանալով այն մասին, որ յուրաքանչյուր կատակի կեսը… կատակ է, մնացածը` ճշմարտություն: ![]() PanARMENIAN.Net - Երբ ցանկացած պետության ղեկավար նման հայտարարություններ է կատարում, ապա նա պետք է իր նպատակները հետապնդի: Իսկ Միխայիլ Սահակաշվիլիի նպատակները կարող են շատ տարբեր լինել` սկսած վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումից ու Ջավախքի հայության խնդրի լուծումից մինչև Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Վերջին հարցում Իլհամ Ալիևը հաստատ նրան չի աջակցի, անգամ հակառակը: Իսկ առաջին երկուսի դեպքում` միանգամայն հնարավոր է: Ճիշտ է, եթե Ալիևը Սահակաշվիլիի հետ կիսվի հակամարտությունների կարգավորման «գաղտնիքներով», ապա Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի տեսքով գլխացավից բացի Վրաստանի նախագահը կստանա նաև Ջավախքը, ինչը ոչ մի դեպքում նրան պետք չէ: Անձամբ Ալիևն իր վրացի պաշտոնակցի առաջարկին բավական զուսպ վերաբերվեց, որովհետև Վրաստանն իրեն անհրաժեշտ է որպես տարանցիկ երկիր` ոչ հուսալի, ամեն տեսակի ազդեցությունների ենթակա, բայց և այնպես մի երկիր, որն առայժմ ապահովում է Բաքվի նավթի տարհանումը Թուրքիա: Մեծ հաշվով, Ադրբեջանն ու Վրաստանն ավելի լավ է համադաշնություն ստեղծեն Թուրքիայի հետ, որում երկու պետություններն էլ կտարրալուծվեն, իսկ նախագահներն ընդամենը նահանգապետեր կդառնան: Բայց նման սցենարը բոլորովին ձեռնտու չէ Հայաստանին, որը, այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինի դրան: Սակայն ժամանակից առաջ չանցնենք, առավել ևս, որ Թուրքիային սեփական խնդիրներն էլ բավական են, չնայած վարչապետ Էրդողանի առույգ հայտարարություններին այն մասին, որ «երկիրն ընթանում է ճիշտ, ժողովրդավարական ճանապարհով և մնում է Արևմուտքն ու Արևելքը կապող կամուրջը»: «Հարևանների հետ զրո խնդիրներ» արտաքին քաղաքականության մասին մենք արդեն գրել ենք: Տեղին կլինի ասել, որ Թուրքիան իսկապես Արևմուտքն ու Արևելքը կապող կամուրջ էր, բայց այն, այսպես ասած, փուլ եկավ իսլամիստների իշխանության գալու արդյունքում: Այնուամենայնիվ, վերադառնանք Վրաստանի նախագահի հայտարարությանը: Ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունը պարզապես հերթական ոչնչի չպարտադրող հայտարարություն էր, որը կոչված էր ցուցադրելու Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները: Չի կարելի ասել, թե Վրաստանն այդպիսի հարևանի կարիք ունի, պարզապես Բաքուն փորձում է այնպես անել, որպեսզի նա իսկապես ունենա այդ կարիքը: Թե ինչ նկատառում ունի Իլհամ Ալիևը, նույնպես հասկանալի է. եթե մի բան պատահի (այսինքն Ղարաբաղում պատերազմ սկսելու փորձ կատարելու դեպքում) Վրաստանը կաջակցի նրան: Չնայած դժվար թե նրա հաշվարկներն արդարանան. Սահակաշվիլին երբեք դեմ չի գնա միջազգային հանրությանը, իսկ առավել ևս` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի կողմից որևէ ռազմական գործողությունների ձեռնարկմանը: Որպես ամփոփում հիշեցնենք պատմությունը: 1922 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում Ադրբեջանի ԽՍՀ ԿԸՀ-ն, Հայաստանի ԽՍՀ ԿԸՀ-ն և Վրաստանի ԽՍՀ ԿԸՀ-ն հաստատեցին Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միության (ԱԽՍՀԴՄ) ստեղծման մասին պայմանագիրը: 1922 թվականի դեկտեմբերի 13-ին Խորհուրդների Անդրկովկասյան համագումարը (Բաքու) ԱԽՍՀԴՄ-ն վերակազմավորեց Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության` նրա մեջ մտնող հանրապետությունների ինքնուրույնության պահպանմամբ: Համագումարը հաստատեց ԱՍԴԽՀ Սահմանադրությունը, ձևավորեց Անդրկովկասյան ԿԸՀ-ն և կառավարությունը` ԱՍԴԽՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը: 1922 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՍԴԽՀ-ն ՌԽԴՍՀ-ի, ՈՒԽՍՀ և ԲԽՍՀ հետ միասին մտավ ԽՍՀ Միության մեջ: 1936 թվականի ԽՍՀՄ սահմանադրության համաձայն Ադրբեջանի ԽՍՀ-ն, Հայաստանի ԽՍՀ-ն և Վրաստանի ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմի մեջ մտան որպես ինքնուրույն խորհրդային հանրապետություններ: ԱՍԴԽՀ-ն վերացավ: Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |