Անհիմն հույսերի գագաթնաժողովԻ դժբախտություն կազմակերպության անդամների, երկրորդ ՆԱՏՕ անհնար է դառնալ` չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրսներ Անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարծես պետք է պատասխաներ մի քանի հարցերի, որոնք բխում էին անդամ-երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից: Այս հանդիպման վրա շատերն էին հույս դրել, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կարծես թե եկել էր ՌԴ նախագահի հետ հաշտվելու,և Ղրղզստանի նոր նախագահ Ռոզա Օտունբաևան, որը եկել էր օգնություն խնդրելու: 24 օգոստոսի 2010 PanARMENIAN.Net - Սակայն, ամեն ինչից դատելով, հաշտեցումը չկայացավ` Մեդվեդևը համառորեն չէր տեսնում Լուկաշենկոյին, սակայն, ծիծաղելով ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Բելառուսին: «Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնվեց»,- ասաց ՌԴ նախագահը: Ինչ վերաբերվում է Ղրղզստանին օգնելուն, ապա, ամենայն հավանականությամբ, օգնությունը մարդասիրական բնույթ կկրի, որն, ըստ էության, ոչինչ է: Ռուսաստանը դեռ չի կարող խառնվել Կենտրոնական Ասիայի գործերին` չափազանց շատ խնդիրներ կան Կովկասում և նրա սահմաններից դուրս: Միակ բանը, որն անում է Մոսկվան, Կազմակերպությունը պահում է փլուզվելուց և փորձում է այն ավելի գործունակ դարձնել: Այդ առումով ՎՈՒԱՄ-ի վերածնունդի մասին հայտարարությունները Բելառուսի հնավոր ընդգրկմամբ բավական տագնապալի են: Մոսկվան համոզված է մի բանում. Ուկրաինան Ռուսաստանի դեմ դուրս չի գա: Բայց Յանուկովիչը չի էլ պատրաստվում ՎՈՒԱՄ-ից դուրս գալ ` այդպես ավելի հանգիստ է: ՎՈՒԱՄ-ը գրեթե ոչնչի չպարտավորեցնող կազմակերպություն է, իսկ ՀԱՊԿ-ը համարյա ամեն ինչ անում է Մոսկվայի հրահանգով: Գագաթնաժողովին հնչեց բավական հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՀԱՊԿ-ը կարող է երկրորդ ՆԱՏՕ դառնալ: Ի դժբախտություն կազմակերպության անդամների, երկրորդ ՆԱՏՕ անհնար է դառնալ` չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրսներ: Այն ամենն, ինչ կարող է ՀԱՊԿ-ը, Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծումն է (դեռևս թղթի վրա), որոնք հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու և ում են օգնելու: Ամենայն հավանականությամբ, նրանք ոչ ոքի օգնել չեն կարող և ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին միջամտել` նույնպես. չափազանց շատ խնդիրներ կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ուժերի միջամտությունից հետո մի հակամարտություն պակաս կլինի: Ավելի շուտ` ընդհակառակը: Դեռ անցյալ տարվա փետրվարին, երբ համաձանագիր ստորագրվեց ԱԱՀՈՒ մասին, արդեն այդ ժամանակ անհայտ էր, թե ինչով են նրանք զբաղվելու: Լիովին հավանական է, որ ինչ-որ բան պարզ կլինի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Իսկ մինչ այդ Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ հերթական զորավարժությունները: Հավանաբար, միակ մարդիկ, ովքեր գոհ մնացին գագաթնաժողովից, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն էին: Բայց ինչպիսի երաշխիքներ ստացավ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևից, դժվար է ասել: Գագաթնաժողովի ցուցադրական արդյունքը, որքան էլ տարօրինակ լինի, դարձավ տխրահռչակ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ցուցադրությունը, որը փորձեց հրկիզել ռուսական և հայկական դրոշները, պահանջեց փակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը, և ամենածիծաղելին, Դմիտրի Մեդվեդևին երկիր չթողնել: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |