Գործընթացը վերակենդանացնելու երկրորդ փորձը, որն այդքան անհաջող կոչվեց «Ցյուրիխ-2», կարող է տեղի ունենալ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետոԱրձանագրությունների ձախողման համար հենց Անկարան է մեղավոր և այժմ նա ամեն կերպ փորձում է արդարացնել իրեն համաշխարհային հանրության աչքերում Որքան մոտենում է Հայ-թուրքական հարաբերությունների ստորագրման տարելիցը, այնքան հաճախակի են դառնում թուրքական, իսկ երբեմն նաև, հայկական մամուլում հաղորդագրություններն այն մասին, թե «Ցյուրիխ-2» է սպասվում: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա հասկանալ նրա գործողությունները դժվար չէ, քանի որ արձանագրությունների ձախողման համար հենց Անկարան է մեղավոր և այժմ նա ամեն կերպ փորձում է արդարացնել իրեն համաշխարհային հանրության աչքերում: ![]() PanARMENIAN.Net - «Ցյուրիխ-2»-ի մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն, որը հաջողությամբ տարածում են հայկական ԶԼՄ-ները: Բոլորին է պարզ, որ ոչ մի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում մինչև 2012թ. չի լինի: Այդ ամենն անլուրջ է ու մեկնաբանել չարժե»,- PanARMENIAN.Net ին է ասել փորձագետը, որը ցանկացել է անհայտ մնալ: Դիվանագիտական աղբյուրները Հայաստանում ևս անիրական են համարում իրադարձությունների նման զարգացումը, առավել ևս, որ կողմերի վերջին հայտարարությունները վկայում են դիրքորոշումների անհամատեղելիության մասին: Իսկ եթե հավելենք թուրք քաղաքական գործիչների չմտածված քայլերը, Անիում նամազի և Աղթամարի Սբ Խաչի գմբեթին խաչի ուշացած տեղադրման մասին, «ապատեղեկատվություն» են տարածում՝ հույս ունենալով, որ հայկական մամուլը, ինչպես արդեն եղել է, հաջողությամբ կշարունակի այդ գործընթացը: Էլ չասած թուրքական ղեկավարության այն հայտարարությունների մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այդպես են վարվում միայն նրանք, ով չի ցանկանում որ երկու հարցերը լուծվեն: Գործընթացը վերսկսելու երկրորդ փորձը, որն այդքան անհաջող կոչվեց «Ցյուրիխ-2», կարող է տեղի ունենալ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո: 2012-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ այս դեպքում հայ քաղաքական վերնախավը միաձայն է՝ ոչ ոք չի ստորագրի «խաղաղ դաշնը» Անկարայի հետ:
Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |