Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելըՀուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ: ![]() PanARMENIAN.Net - Ընդ որում, ընթացիկ տարում կարկուտի պատճառով Եղվարդում նշված գյուղացին հավաքել է ընդամենը 1,4 տոննա ցորեն 1 հեկտարից, այն դեպքում, երբ նա կարող էր առանց ավելորդ ծախսերի նույն գումարով գնել նույն ծավալի ցորեն՝ 130-140 դրամ վճարելով 1 կգ համար: Պետք է նշել, որ բերքի մեծ մասը տուժում է կարկուտից: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը վերջապես ձեռնամուխ է եղել այդ խնդրի լուծմանը, և հուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան: Կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար հարկավոր է տեղադրել շուրջ 250 կայան, ինչը 1-2 տարի կտևի: Զարմանալի չէ, որ տարեցտարի, ցորենի ցանքատարածությունները Հայաստանում կրճատվում են, և քանի դեռ գյուղացին պաշտպանված չէ բերքի կորուստից, երկրի գյուղատնտեսությունը չի զարգանա: Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |