Երևանում ԵԽ համաժողովի արդյունքները՝ իշխանությունների սին հույսերն ու ընդդիմության խորը հիասթափությունըԵԽ-ն չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ մեր երկրում կարգ ու կանոնը մենք պետք է հաստատենք, օգնություն չակնկալելով դրսից Երևանում տեղի ունեցած ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը հազիվ թե պատասխանեց հիմնական հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ժողովրդավարության ապագան: Իր ելույթներում համաժողովի մասնակիցները բազմիցս են նշել, որ եռօրյա համաժողովի շրջանակներում անհնար է մշակել Եվրոպայում և աշխարհում ժողովրդավարության ամրապնդման բաղադրատոմսը, սակայն այդ միջոցառումը լավ առիթ է կարծիքներ փոխանակելու համար այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայութունը: ![]() PanARMENIAN.Net - Ցավոք, ոչ հայկական քաղաքական ուժերը, ոչ հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները չկարողացան հասկանալ, որ այդ համաժողովի անցկացումն Երևանում բոլորովին էլ չի նշանակում, թե ԵԽ-ն Հայաստանը առաջատար երկիր է համարում, ինչպես ակնկալում էին իշխանությունները, սակայն չի էլ շտապում մեղադրել իշխանություններին բոլոր մահացու մեղքերի համար, ինչպես դա կցանկանար ընդդիմությունը, մասնավորապես, ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու կողմնակիցները: Արդյունքում և իշխանությունները, և ընդդիմությունը հերթական հիասթափությունն ապրեցին: ԵԽ-ն չի կարողանա մեկ գիշերվա մեջ ժողովրդավարություն հաստատել Հայաստանում, ինչպես հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը, հետևաբար, պետք չէ սին պատրանքներ տածել և մոլորեցնել հանրությանը ԵԽ գործառույթների ու խնդիրների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարը, հանդես գալով Երևանում, հստակ ուղերձ հղեց «բարիկադի երկու կողմերին»՝ կազմակերպությունը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ կարգ ու կանոնը մեր երկրում մենք պետք է հաստատենք, չսպասելով դրսի օգնության: Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |