Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: 13 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար: Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր հիմքերն ունի ՀՀ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, «երեք կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: Իր հերթին, ՀՅ Դաշնակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասել է, որ Հաայստանում ոչ մի քաղաքական ուժ չկա, որը գալիք ընտրություններին կարող է հավաքել ընտրողների 50 տոկոս +1 ձայները: Նրա խոսքերով, յուրաքանչյուր խորհրդարանական ընտրության ժամանակ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ է հավաքում: «Ես վստահ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կանցնի նոր խորհրդարան և այնտեղ զգալի տեղ կզբաղեցնի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նրա խոսքով, կուսակցությունն արդեն 13 տարի մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Այդ համատեքստում Բիշարյանը նշեց, որ կուսակցությունը միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին, և առաջիկա ընտրությունները բացառություն չեն լինելու: Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |