Սամվել Տեր-Սահակյանը դարձավ մինչև 18 տարեկանների շախմատի ԱԱ արծաթե մեդալակիրՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում Շախմատ. Հունական Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 19 ներկայացուցիչներից 6 տարիքային կարգերում ամենահաջողը ելույթ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների շարքում: Նա 8.5 միավորով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: ![]() PanARMENIAN.Net - Մինչև վերջին տուրը նա գլխավորում էր առաջնությունը, բայց վերջում միակ պարտությունը կրեց Ալեքսանդր Շիմանովից (Ռուսաստան) և զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջնությունում Տեր-Սահակյանը 7 պարտիաներն ավարտել է իր օգտին և 3-ում խաղացել ոչ ոքի: Աշխարհի չեմպիոն դարձավ Զիերկ Սթևենը (ԱՄՆ), որն ուներ 9.5 միավոր: Նոյեմբերի 1-ին FIDE-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային սանդղակը: Լևոն Արոնյանը 2801 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերը զիջում է միայն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), որը 2804 միավոր ունի և Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), որի հաշվին 2802 միավոր կա: Կանանց վարկանիշում Լիլիթ Մկրտչյանն ամենաբարձր տեղն է զբաղեցնում հայ շախմատիստուհիների շարքում: 2479 միավորով նա 22-րդ տեղում է: Կանանց վարկանիշային սանդղակը 2686 միավորով գլխավորում է Յուդիտ Պոլգարը (Հունգարիա): Սանկտ Պետերբուրգում ընթացողՄիխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարում, որը Ռուսաստանի գավաթի փուլ է, կայացել է 6-րդ տուրը: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6 տուրերից հետո հավաքել է 4.5 միավոր: Հրանտ Մելքումյանը, Դավիթ Հարությունյանը և Կարեն Գրիգորյանը ունեն 4-ական միավոր: Հուշամրցաշարի առաջատարը 6 միավորով Իվան Սոկոլովն է (Բոսնիա և Հերցեգովինա): Մրցանակային ֆոնդը կազմում է 1400000 ռուբլի: Ֆուտբոլ. Հոկտեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական աջակցման կոմիտեի առաջարկով, ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշի պաշտոնական հաստատումը: 2010թ. հուլիսին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին: Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը մասսայական ֆուտբոլի ասպարեզում: ՈՒԵՖԱ-ին մասնավորապես ներկայացվել էին անցկացված բոլոր միջոցառումների ցանկը, ընթացքը և արդյունքները, ինչպես նաև մասնակիցների քանակի արձանագրված աճը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն Վորոնեժ Ռուսաստան-Բելգիա ընկերական խաղին ներկա գտնվելու նպատակով, որը կկայանա նոյեմբերի 17-ին: «Մենք ուշադիր հետևում ենք մեր բոլոր մրցակիցներին Եվրո-2012 ընտրական խմբի շրջանակներում և Ռուսաստանը բացառություն չի կազմում»,-ՀՖՖ նախագահի խոսքերն է մեջբերում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան: Հայրապետյանն իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ խաղերի մասին և հայտնել է, որ առաջին խաղը մարտի 26-ին կանցնի ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում: «Առանձնակի տարբերություն չեմ տեսնում, թե որտեղ սկսել,-ասել է ՀՖՖ ղեկավարը:-ՌԴ ֆուտբոլի միությունը խելամիտ առաջարկ արեց և մենք այն ընդունեցինք: Մարտին Ռուսաստանում դեռևս ցուրտ է և սխալ կլինի ցուրտ եղանակին խաղալ կիսադատարկ մարզադաշտում: Ի վերջո ֆուտբոլը հանդիսատեսի համար է, իսկ Հայաստանում մարտի վերջում արդեն բավականին տաք է: Մենք գնացինք այդ քայլին՝ ելնելով մեր շահերից»: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կենտրոնական խաղում հանդիպեցին «Փյունիկը» և «Բանանցը»: Խաղը որոշիչ էր երկու թիմերի համար, քանի որ հաղթողը հնարավորություն էր ստանում գլխավորել մրցաշարային աղյուսակը և ավելացնել ոսկե մեդալներ նվաճելու շանսերը: «Բանանցին» ձեռնտու էր նաև ոչ ոքին, բայց Ստևիցա Կուզմանոսկու սաները, չնայած նրան, որ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին հակառակորդի դարպասների մոտ, այդպես էլ չկարողացան գոլ խփել: Միակ գոլը խփեց Կառլեն Մկրտչյանը վերջին` ավելացրած րոպեում և հաղթանակ պարգևեց իր թիմին: Հաղթանակից հետո «Փյունիկը» 59 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը` առաջ անցնելով «Բանանցից» մեկ միավորով: Մնացած խաղերում «Ուլիսը» 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ և շարունակում է 51 միավորով զբաղեցնել 3-րդ տեղը: «Միկան» հաղթեց «Գանձասարին», իսկ «Ւմպուլս»- «Շիրակ» խաղն ավարտվեց Դիլիջանի ակումբի օգտին 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է քվեարկությունը Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին և բարձրագույն լիգայի լավագույն մարզչին որոշելու նպատակով: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝ Էդուարդո դոս Սանտոսը, Հովհաննես Համբարձումյանը, Վալտեր Պողոսյանը («Բանանց»), Սարգիս Հովսեփյանը, Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը և Մարկոս Պիզելին («Փյունիկ»), Էդնեյ դե Օլիվեյրան, Հրայր Մկոյանը («Միկա»): Թենիս. Դավիթ Նալբանդյանը պարտություն կրեց Մոնպելյեում ընթացող(Ֆրանսիա) Open Sud De France-2010 մրցաշարում: Արգենտինահայ թենիսիստը վստահ հաղթանակով մեկնարկեց շվեյցարական Բազելում ընթացող Swiss Indoors Basel-2010-ում: Նոյեմբերի 2-ին ATP վարկանիշի 29-րդ համարն իր ուժերը չափեց չեխ Յան Հայեկի հետ, որը հիմնական ցանց է անցել որակավորման ճանապարհով: Նալբանդյանը 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ երկու սեթերում: Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե: Դա մարզիկների առաջին հանդիպումն էր, հաղորդում է gotennis.ru-ն: Մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանի մրցակիցը լինելու է Մարին Չիլիչը (Խորվաթիա), որն առաջին շրջանում պարտության է մատնել շվեյցարացի Մարկո Կյուդինելլիին` 6:3, 6:3: Նալբանդյանի ու Չիլիչի ճանապարհները պաշտոնական հանդիպումների ժամանակ երկու անգամ հատվել են, և առայժմ խորվաթի ակտիվում ոչ մի հաղթանակած սեթ չկա: Նրանց վերջին հանդիպման ժամանակ` Վաշինգտոն-2010 առաջնության կիսաեզրափակչում, արգենտինահայ թենիսիստը հաղթեց 6:2, 6:2 հաշվով: Սուսերամարտ. Նոյեմբերի 4-13-ը Փարիզում կանցնի Սուսերամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ: Ինչպես PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանի ղեկավարությամբ հանդես կգան Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը և Ղարիբ Վարդանյանը: Հայաստանի հավաքականն առաջնությանը պատրաստվում է Ծաղկաձորում, որտեղ մեկշաբաթյա հավաք է տեղի ունեցել: Մինչև տարեվերջ Հայաստանի սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Մինչև տարեվերջ հայ սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Դեկտեմբերի 16-ին Թեհրանում կանցնի Աշխարհի գավաթի փուլերից մեկը, որտեղ, ըստ Մադոյանի, հանդես կգան 6-7 սուսերամարտիկներ: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() ![]() Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում ![]() ![]() ![]() Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին ![]() Ուղին անվանում է առաջնամագլցողը ![]() Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |