Ադրբեջանում մտացածին է ամեն ինչ` նույնիսկ Հեյդար Ալիևի մահվան ամսաթիվըՅուրովի նշեցին համազգային առաջնորդի և քաղաքական գործչի մահվան օրը` կրկին խոսելով Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մասին Ադրբեջանական ԶԼՄ-ները որոշեցին յուրովի նշել Ադրբեջանում կարևոր ամսաթիվը` Հեյդար Ալիևի մահվան օրը: Ավելորդ ագամ չհիշեցնենք, որ Ալիևը մահացավ ոչ թե դեկտեմբերին, այլ 2003-ի օգոստոսին Քլիվլենդում: Նույնիսկ մահվան ամսաթիվը Բաքվում չէին կարողանում որոշել` կամ 10-ին, կամ 12-ին…Նույնը` ծննդյան ամսաթվի հետ: Ինչպես կարելի է այդքան չհարգել հոր հիշատակը` հանուն իշխանության նման կեղծիքի գնալու համար: Զարմանալի ոչինչ չկա` որդին ուղղակի գնում է հոր հետքերով: 10 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Վերադառնանք փառապանծ ադրբեջանական ԶԼՄ-ներին: Ոչ մի նոր բան չմտածելով` նրանք այս անգամ էլ դիմեցին իրենց սիրած մեթոդին` մանր խուլիգանությանը: Հիշեցնենք, որ նոյեմբերին ադրբեջանական, այսպես կոչված, լրագրողներն Իրանում նման քաղաքականություն ձեռնարկեցին, որը պսակվեց «հաջողությամբ», որի համար նրանք պետք է շնորհակալ լինեն Իրանին: Սակայն ամեն ինչ կարգին է: Դեկտեմբերի 7-10-ն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական РИА Новости գործակալության կազմակերպած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի լուսանկարիչների ցուցահանդեսում, որը կրում է «Լուսագրություն» (Светопись) խորագիրը, ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի գործերին: Ներկայացված տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերել են Արցախին` ԼՂՀ Մարտակերտի շրջանին, որոնք մակագրվել են համապատասխանաբար` «Լքված գերեզման Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» և «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»: Միջոցառման երկրորդ օրը` դեկտեմբերի 8-ին, ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ անց, միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի վերը նշված երկու լուսանկարների մակագրությունները բավականին կոպիտ ձևով պատռված են: Ի պատասխան հայ պատվիրակների վրդովմունքին միջոցառման կազմակերպիչները խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով: Քիչ անց մակագրությունները վերականգնված են եղել` միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնեցրած մակագրությամբ, և մինչև միջոցառման ավարտը Ռուբեն Մանգասարյանի հավաքածուն ամբողջությամբ ներկայացված էր մասնակիցների դատին: Հայ լուսանկարչի գործերի շուրջ ծավալված զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Հարկ է նշել, որ ադրբեջանցի պատվիրակները բավականին նյարդայնացած են եղել, անընդհատ փորձեր են ձեռնարկել նկարները դուրս բերել ցուցադրությունից, անգամ կանչել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին, սակայն այդ ամենը որևէ արդյունք չի տվել: Չնայած դրան, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր լուսանկարները հանվել են ցուցադրությունից, իսկ կազմակերպիչները ներողություն են խնդրել: Ըստ որում` ադրբեջանական ԶԼՄ-ները Ռուբեն Մանգասարյանին ներկայացրել են որպես Ռուբեն Բաղդասարյան: Ցուցահանդեսի կազմակերպիչները տեղում հավաստիացրել են, որ ադրբեջանական հաղորդագրություններում բոլոր երեք փաստերն իրականությանը չեն համապատասխանում. լուսանկարների հեղինակը նշված Բաղդասարյանը չէ, դրանք ցուցադրությունից չեն հանվել, իսկ ներողություն որևէ մեկը չի խնդրել: Նշված լուսանկարները միջոցառման սկզբից մինչև վերջ մշտապես եղել են իրենց տեղում: Յուրովի նշեցին համազգային առաջնորդի և քաղաքական գործչի մահվան օրը` կրկին խոսելով Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մասին: Ճիշտ է, այս թեման արդեն ձանձրացրել է, և ոչ մեկին, բացի քաղաքական գործիչներից, հետաքրքրիր չէ: Նրանց էլ է արդեն ձանձրացրել, բայց կլանը հրամայում է: Իլհամ Ալիևին չհնազադվելը դեռ վտանգավոր է: Հատկապես աչքի ընկավ մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: «Մինչև հիմա Ադրբեջանը մեծ համբերություն էր հանդես բերում: Համաշխարհային հանրությունը նույնպես տեսնում էր, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է: Բայց միջազգային իրավունքն Ադրբեջանին իրավունք է տալիս վերադարձնել իր հողերը ցանկացած ճանապարհով: Դա մեր իրավունքն է»,- ասել է Ասկերովը: Այնուհետև ավանդաբար Ալիևների կլանի վերնախավի ներկայացուցիչը կշտամբեց միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ-ին նրա համար, որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում: Մի խոսքով, բոլորը մեղավոր են, և չեն ցանկանում երեխային խաղալիք տալ: Դեկտեմբերի 10-ին, ինչպես միշտ, ողջ Ադրբեջանը «հարգեց առաջնորդի լուսավոր հիշատակը»: Երևի այդ պատճառով արգելեցին թուրք դիվանագետ Թուրղուտ Էրի «Ազատությունից բռնակալություն» գիրքը, որում պատմվում է ՊԱԿ գեներալ Հեյդար Ալիևի իրական կենսգարության մասին, որը կանգնել է Քրդական աշխատանքային կուսակցության ստեղծման, իրանական շահին գահընկեց անելու ետևում: Կոռուպցիայի մասին հարկ չկա խոսել: Էրը Ռադիո Ազատության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նրա համար ծիծաղելի են հայերի հետ կապեր ունենալու մեղադրանքները: Օրինակ, Դաշնակցության ղեկավարներից մեկը պատմել է ինչ-որ բան «Ayna» թերթի թղթակցին, նա գրել է, իսկ ես վերատպել եմ իմ գրքում: Իմ գրքի մեջ ընդգրկված են Հեյդար Ալիևի գրքից հատվածներ, որը հրատարակվել է 70-ականներին, որը կոչվում է «Կոմոնիզմի գործի խիզախ մարտիկը» և նվիրված է Ստեփան Շահումյանին: Եվ ինչ, ես պետք է թաքցնեի՞ այդ փաստերը: Դա Ադրբեջանի թուրքերի պատմությունն է: Բոլոր նրանց վախերը նրա համար են, որ հիմա արդեն չեն կարող կեղծել պատմությունը: Այդ գրքի հրատարակումից հետո անհնար կլինի կեղծել Ադրբեջանի պատմությունը: Դրա համար են նրանք անհանգստացել»:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |