2010-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջ անցավ 40 հորիզոնականով

2010-ին անցկացրած 7 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթեց երեքում

2010-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց FIFA-ի 60-րդ հորիզոնականում 515 միավորով: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանի հավաքականը բարձրացավ 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը 321 միավորով 100-րդ տեղում էր:

PanARMENIAN.Net - Փետրվարի սկզբին Վարդան Մինասյանը նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ: 2010-ին հավաքականն անցկացրեց 7 հանդիպում, որոնցից երեքը` ընկերական: Մարտի 3-ին հավաքականը 3:1 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին: Երևանում մայիսի 25-ին Հայաստանի հավաքականն ընդունեց Ուզբեկստանի հավաքականին և տարավ 2010-ի առաջին հաղթանակը: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ հայ ֆուտբոլիստների: Վերջին ընկերական հանդիպումը հավաքականը EURO-2012-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ անցկացրեց Իրանի հավաքականի դեմ և պարտվեց 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլը սկսեց Իռլանդիայի հավաքականի դեմ: Խաղն ընթացավ համառ պայքարում: Չնայած մեկնարկային լարվածությանը, հայ ֆուտբոլիստները գործեցին վստահ և ակտիվ, բայց, ցավոք սրտի, պարտվեցին, և խաղն ավարտվեց 1:0 հաշվով: Երեք օր անց Սկոպյեում Մինասյանի սաները վաստակեցին առաջին միավորը: Մակեդոնայի հետ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Բայց դա չխանգարեց Հայաստանի հավաքականին իրացնել իր պահերը Սլովակիայի դեմ խաղում:Մրցակիցը, որն աշխարհի առաջնությունում, հաղթահարելով խմբային փուլը, պարտության մատնեց Իտալիայի հավաքականին, Երևանում 3:1 հաշվով պարտվեց հայ ֆուտբոլիստներին:

Հայաստանի հավաքականը իսկական գունեղ և հիանալի ֆուտբոլ ցույց տվեց Անդորրայի հավաքականի դեմ խաղում:Մրցակիցը ստիպված եղավ 4 անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից:

Հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականը հավաքեց 7 միավոր և B խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: 2011-ի առաջին խաղը հայկական թիմը կանցկացնի առաջատարի` Ռուսաստանի հավաքականի հետ:

2010-ի վերջին ֆուտբոլայի միջոցառումը կայացավ դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում, որտեղ տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Առաջին և Բարձրագույն լիգաների, ինչպես նաև ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնների պարգևատրման արարողությունը:

2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ լավագույն մարզիչ` «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` առաջիկա և անցած խաղերի մասին`

Հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը դարձավ գոլի հեղինակ Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում, կարծում է, որ Հայաստաի հավաքականի համար ամենաբարդ խաղն իռլանդացիների դեմ էր, քանի որ խաղը մեկնարկային էր, և ֆուտբոլիստները դեռ չէին գիտակցում, որ ուժեղ են և կարող են հաղթել. «Շատերը կարծում են, որ մենք չենք կարող հաղթահարել խմբային փուլը, բայց ես այդպես չեմ կարծում: Եթե Լատվիայի հավաքականը խաղացել է Եվրոպայի առաջնությունում, ապա մենք ինչո՞ւ չենք կարող: Մեզ համար շատ կարևոր է լավ խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, և եթե Երևանում գոնե ոչ ոքի լինի հաշիվը, ապա խմբային փուլը հաղթահարելու շանսերը կավելանան»:

Մանուչարյանի կարծիքի հետ համաձայն է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:Նրա խոսքերով, բոլորը զարմացած են, որ Հայաստանի հավաքականն ուժեղ է: Ռուսաստանի հավաքականի մասին Մանոյանն արտահայտվել է այսպես. «Մեր հավաքականները նման են խաղերով, նրանց միակ առավելությունն այն է, որ շատ լեգիոներներ ունեն, ինչը չի կարելի ասել մեր մասին: Բայց դա չի կարող դառնալ վատ խաղի պատճառ»:

Գևորգ Ղազարյանը, որը հանդես եկավ Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դեմ խաղերում և խփեց մեկական գոլ, ուրախ է, որ երկրպագուները հավատում են իրենց ուժերին: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք շարունակեն մնալ մեզ հետ: Ես մեր խաղացողների անունից կարող եմ ասել, որ ամեն ինչ կանենք, որպեսզի թե մենք, թե մեր երկրպագուները գոհ մնանք վերջնական արդյունքից»,- ասել է Ղազարյանը:

Պաշտպան Արտակ Եդիգարյանը չի սիրում կանխագուշակել, բայց խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի 2012-ին Հայաստանի հավաքականը հանդես գա Եվրոպայի առաջնությունում. «Ընտրական մրցաշարը մենք սկսեցինք վստահ, մենք երիտասարդ թիմ ունենք, որը բարձր նպատակներ ունի, և մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի 2011-ի հոկտեմբերին ուրախանալու առիթ ունենանք»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---