Քամին կրկին «չար կատակ» խաղաց ադրբեջանական դրոշի հետՓետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի ԱԻՆ տեխնիկական ծառայությունները հայտնաբերեցին, որ Բաքվում կանգնեցված «ամենամեծ պետական դրոշի» ձողը ճոճվում է Ադրբեջանական դրոշի շուրջ առեղծվածային երևույթները շարունակվում են: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը` ժամը 3:00-ին, Ադրբեջանի ԱԻՆ տեխնիկական ծառայությունները հայտնաբերեցին, որ Բաքվում կանգնեցված «ամենամեծ պետական դրոշի» ձողը ճոճվում է: Սա առաջին դեպքը չէ, երբ քամին «չար կատակ» է խաղում մեր հարևանների ազգային խորհրդանիշի հետ: ![]() PanARMENIAN.Net - 2010 թվականի սեպտեմբերին` Բաքվի հրապարակում դրոշը կանգնեցնելու արարողությունից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ազգային խորհրդանիշը չդիմացավ ուժեղ քամուն և պատռվեց: Այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին բացատրություն գտնել այդ տարօրինակ միջադեպին կապված դրոշի հետ, որի կանգնեցման համար ոչ պակաս, քան 25 միլիոն ԱՄՆ դոլար էր ծախսվել: Հարկ է հիշեցնել, որ հենց դրոշի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այդ դրոշը «երբեք չի իջեցվի, և շուտով Ադրբեջանի դրոշը կծածանվի նաև Ղարաբաղի գլխավերևում»: Սակայն անգամ բնությունը, դիմադրելով Ալիևի ցանկությանը, կանխագուշակում է, որ ադրբեջանական դրոշն այլևս տեղ չունի անկախ Արցախում, անգամ եթե դրոշաձողի կանգնեցման համար ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ ծախսվեն: Իլհամ Ալիևն ավելի լավ է ոչ թե ժամանակ ծախսի պատրանքների վրա, այլ մտածի այն մասին, թե ինչպես ավելի ամուր կանգնեցնի ադրբեջանական դրոշն առաջին հերթին հենց Բաքվում: Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |