2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ, սակայն պետական ֆինանսավորումը նախկին մակարդակում է

ՏՏ և հեռաղորդակցությունների ոլորտում հունվարի 31-ից փետրվարի 6-ի հիմնական իրադարձությունների ամփոփում

2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն: Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ:

PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շահույթը կազմել է 192,5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: 2009 թվականի համեմատ շահույթի աճը կազմել է 103%: Շահույթի առյուծի բաժինն ընկնում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմանը` ավելի քան 159 մլրդ դրամ, ևս 20 մլրդ դրամ է կազմում շահույթը ՏՏ ոլորտում մատուցված ծառայություններից: Դրա հետ մեկտեղ ավելի քան 11 մլրդ դրամ է կազմել շահույթն առևտրից և 1,9 մլրդ դրամ կազմել է տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում արտադրության բաժինը:

Հայաստանի բնակչության մեկ քառորդը օգտվում է համակարգիչներից: Այդպիսի տվյալներ են գրանցվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտության արդյունքում, որը կհրապարակվի առաջիկայում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանում համակարգիչներից օգտվողների թվի աճը 2009-ի համեմատ կազմել է 5-10 տոկոս: Ըստ Ենգիբարյանի, համակարգիչներից օգտվողների աճի վրա ազդել է »Համակարգիչ բոլորի համար» պետական ծրագիրը, որի փորձնական մեկնարկը տեղի ունեցավ 2009թ. ավարտից մինչև 2010թ. ավարտը: Ծրագրի լայնածավալ իրացումը մեկնարկել է 2010թ. դեկտեմբերի 8-ին, իսկ 2011թ. նրա իրականացման համար Կայունացման հիմնադրամից հատկացվել է 1 մլրդ դրամ:

ՏՏ ոլորտում Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, շուտով հայտարարվելու է 300 քմ տարածքով շենքի շինարարության մրցույթը: Անցյալ տարվա վերջին ավարտվել են կենտրոնի շենքի նախագծային-շինարարական աշխատանքները, որը կլինի ԵՊՀ տարածքում:

«Այնուամենայնիվ, մենք չենք սպասի շինարարության ավարտին, և կշարունակենք սեմինարներ անցկացնել. մենք արդեն կազմակերպել ենք 3 թրենինգ»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ Հնդկաստանում վերապատրաստում են անցել ՏՏ 3 մասնագետներ, և դեռ 5 մասնագետ վերադառնալու են մարտին: Նա նաև հաղորդել է, որ հնդկական կողմն արդեն Հայաստան է բերել ավելի քան 6 հազար լիցենզիոն գրականություն և սարքավորումներ, որոնք անցնում են մաքսային ձևակերպումներ: Նախատեսվում է, որ կենտրոնում դասավանդելու են ինչպես հայ, այնպես էլ հնդիկ մասնագետներ:

Հունվարի 28-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցավ Սինոփսիս ընկերության եվ Հայդարաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանի (Jawaharlal Nehru Technological University (JNTU) Hyderabad) միջեվ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը Հայդարաբադի JNTU-ում գերմեծ ինտեգրալ սխեմաների ճարտարագիտության մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկայի ծրագիր հիմնելու մասին: Ինչպես հայտնել են Սինոփսիս Արմենիայի մամլո ծառայությունում, ծրագրի շրջանակներում Սինոփսիսը Հայդարաբադի JNTU-ին նվիրում է գերժամանակակից կրթական միջավայր, որը համալսարանական ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվել Սինոփսիսի համապարփակ, արտադրությունում առաջատար անալոգային, թվային և ներկառուցված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային ապահովման համակարգից, որը ներառում է նախագծման ուսումնական հավաքածու (EDK) և համադրելի տեխնոլոգիական գործընթացի նախագծման հավաքածու (iPDK): Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել նաև համապատասխանեցված ուսումնական ծրագրից, որը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում՝ Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի շրջանակներում և բակալավրի և մագիստրոսի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խորհրդատվությունից:

Լեհական Polish Security Printing Works ընկերությունը և ֆրանսիական Oberthur կազմակերպությունը դարձել են Հայաստանում կենսաչափական անձնագրեր պատրաստելու մրցույթի հաղթող: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Պետգնումների գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վասակ Թարփոշյանը: Նրա խոսքերով, ընկերություններն ընտրվել են երկու ձևաչափերով: Լեհական ընկերությունը նախագիծը գնահատել է 4 մլն 300 հազար եվրո, ընդ որում այդ գումարը պետք է վճարվի միանվագ: Միաժամանակ, ֆրանսիական Oberthur-ը կարծում է, որ նախագիծը կարժենա 22 մլն 500 հազար դոլար, որը կարող է վճարվել 5 տարվա ընթացքում: Լեհական Polish Security Printing Works-ի և ֆրնասիական Oberthur-ի նախագծերի քննարկումից հետո Հայաստանի կառավարությունը կկայացնի վերջնական որոշում:

IP հեռախոսակապով (VoIP) ելքային միջազգային զանգերի արգելումը, որն ընդունվեց Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նրա կարծիքով` այս որոշումը մի կողմից անվտանգություն կապահովի ինքնին փրովայդերների համար, որոնք տուժում են հաքերների գործողություններից և ստիպված են վճարել անօրինական միջազգային զանգերի համար: Մյուս կողմից կպաշտպանի «ԱրմենՏելին» անբարեխիղճ փրովայդերներից, որոնք կապի ալիքներ են վարձում օպերատորից: Այդպես, Անուշ Բեղլոյանի խոսքով, 2010 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ը 2 փրովայդերի է տուգանել զանգերի անօրինական տերմինացիայի համար: «Նրանք զանգեր էին կատարում` շրջանցելով «ԱրմենՏել» բիլլինգային համակարգը կամ էլ զանգերը գրանցվում էին որպես տեղական, իսկ իրականում միջազգային հեռախոսազանգեր էին կատարվում: դրանով նրանք վնաս էին հասցնում ընկերությանը»,- նշել է նա: Հունվարի 26-ին ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, որի համաձայն հեռախոսակապի IP տեխնոլոգիայով (Ինտերնետի միջոցով) միջազգային զանգեր իրականացնող փրովայդերների համարներից անհնար կլինի ելքային զանգեր կատարել: Բացառություն կարող են կազմել այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովին կհամոզեն, որ այդ արգելքն ազդում է իրենց գործունեության վրա: ՀԾԿՀ-ն IP հեռախոսակապի ծառայությունների մատուցելու լիցենզիա է տրամադրել մոտ 60 հայկական փրովայդերների:

Հայաստանի և Արցախի ավելի քան 20 թանգարաններ և մշակութային կենտրոններ Armenia Fund USA-ից նվեր են ստացել նոութբուքեր: Ինչպես հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, համակարգիչներ են հատկացվել բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսհակյանի, դերասան Մհեր Մկրտչյանի, գրողներ Պերճ Պռոշյանի, Ակսել Բակունցի տուն-թանգարաններին, Մարտունիի, Հրազդանի, Ջերմուկի և Էջմիածնի պատկերասրահներին և այլն: Համակարգիչները հագեցած են «5 մեկում» թվային մեդիա սարքավորումներով, Genuine Windows 7 օպերացիոն համակարգով: Armenia Fund USA-ն հիմնվել է 1992-ին և «Հայաստան» հիմնադրամի 20 ստորաբաժանումներից մեկն է:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայկական հուշարձան» iPhone-ի անվճար հավելվածը ստեղծել է 30-ամյա ամերիկացի Ալեքս Նիսանյանը: Ինչպես գրում է Azbarez.com-ը, հավելվածը հիմնված է չորս բաղադրիչի վրա. Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի անիմացիոն պատկերը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմության բաժինը, որը կարելի է տարածել տարբեր սոցիալական ցանցերում: Հավելվածի միջոցով կարելի է ինքնուրույն նորություններ ավելացնել: Հավելվածն ունի նաև երաժշտական բաղադրիչ, որը ստեղծել է DJ Bei-Ru-ն դուդուկի օգտագործմամբ:

Հեղինակին աջակցություն է հարկավոր վճարելու համար ծրագրավորողներին և հավելվածն անվճար տարածելու համար: Նիսանյանի նախագիծը հաղթող է ճանաչվել նախագծերի ֆինանսավորման Kickstarter.com կայքում: Նիսանյանը նաև Apple iPhone-ի համար նախատեսված երեք հավելվածների հեղինակ է: Մանրամասները զետեղված են www.armenianmonument.com կայքում:

Western Diocese հավելվածը, որ նվիրված է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան ափի գործունեությանը, հասանելի է մեդիաբովանդակության խոշորագույն iTunes Store օնլայն-խանութում: Ծրագրի շնորհիվ, iPhone, iPod touch и iPad-ից օգտվողների համար մատչելի են ՀԱԵ վերաբերյալ կրթական հաղորդումներն ու տեսանյութերը: Հավելվածը կարելի է ներբեռնել անվճար iTunes Store կայքից:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---