Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետՀայոց ցեղասպանությունը ճանաչելն օսմանների կողմից նշանակում է խաչ քաշել կայսրության մտացածին և գունեղ պատմության վրա և ցույց տալ սեփական դեմքը, բարբարոսական օրենքները, որոնք նախատեսել են բոլոր եղբայրների և նրանց որդիների սպանություն հերթական սուլթանի տիրապետությունից հետո: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում, Անկարայում և այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենալու ակցիաներ և զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ: Այդ մասին Երևանում, ելույթ ունենալով «Թուրքիայում Հայոց ցեղասպանության գիտակցության ձևավորումը» գիտաժողովի ընթացքում հայտարարել է Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, ներեք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներից մեկը՝ Չենգիզ Աքթարը: 15 մարտի 2011 PanARMENIAN.Net - Ինչպես նշել է թուրք պրոֆեսորը, Թուրքիայում ավելի բաց են խոսում և հիշում 1915-ի դեպքերի մասին: «Հիմա Թուրքիայում հայերի մասին խոսում են ավելի շատ, քան առաջ: Իհարկե, կան մարդիկ, որոնք հերքում են տեղի ունեցածը, բայց արդեն կարելի է փաստել, որ ժխտման բետոնե պատը ճեղքվել է: Հատկապես թուրքական գյուղերում հայկական ընտանիքների մասին հիշողությունները դեռ թարմ են: Պետք է հասկանալ, որ հոգեկան ցնցում է ապրել ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև թուրքերը»,- ասել է Աքթարը: Թուրք պրոֆեսորի հայտարարությունը Թալեաթ փաշային վերացնելու օրը ավելի քան խորհրդանշական է: Հավանաբար, կան թուրքեր, որոնք գիտեն, թե ինչ են արել երիտթուրքերն Անատոլիայի բնիկ ժողովրդի հետ: Հնարավոր է, նրանք նույնիսկ հասնում են տասնյակ հազարների: Սակայն պետք չէ գայթակղվել. թուրքերը և Թուրքիան պաշտոնապես երբեք չեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ բանը միայն նրանում չէ, որ նրանք վախենում են ճանաչման հետևանքով փոխհատուցումից և տարածքային հավակնություններից, ոչ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելն օսմանների կողմից նշանակում է խաչ քաշել կայսրության մտացածին և գունագեղ պատմության վրա և ցույց տալ սեփական դեմքը, բարբարոսական օրենքները, որոնք նախատեսել են բոլոր եղբայրների և նրանց որդիների սպանություն հերթական սուլթանի տիրապետությունից հետո: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար պետք է համակերպվել սեփական 700-ամյա պատմության հետ, և հենց դա Թուրքիան երբեք չի անի: Դա նորություն չէ. նույն Եվրոպան այդ մասին հիանալի գիտի և հնարավոր է՝ այստեղից էլ Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից կայուն չկամությունը Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հարցում: Սակայն վերադառնանք 90-ամյա վաղեմություն ունեցող սպանությանը: Թալեաթ փաշայի սպանությունը դարձավ Հայոց ցեղասպանության մեղավորների շարքում առաջին պլանավորված ոչնչացումը: Հիշեցնենք. Օպերացիան կոչվում էր «Նեմեսիս», որի հեղինակներն էին Արմեն Գարոն և Շահան Նատալին: Ճիշտ է, 1918-ի դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրության դեկրետի համաձայն «Միասնություն և առաջընթաց» կուսկցության առաջնորդները և թուրքական կառավարության ազդեցիկ գործիչներ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալ, Բեհաետդին Շաքիրը և ուրիշներ դատարանի առաջ պետք է կանգնեին Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, Հայոց ցեղասպանության կազմակերպման մեղադրանքով և հեռակա կարգով արդեն դատապարտվել էին մահվան, սակայն նրանց հասցրել էին տանել Ռուսաստան և Գերմանիա: 1919-ի աշնանը Երևանում կայացած Դաշնակցության IX համագումարը որոշում ընդունեց դատաստան տեսնել երտթուրքերի պարագլուխների հետ: Քննարկվեց 650 անուն, ընտրվեց 41 գլխավոր մեղավոր: 1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում կրակեց Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի վրա: 1921-ի հունիսին Բեռլինում կայացած դատարանն արդարացրեց Թեհլերյանին: 1921-ի դեկտեմբերի 6-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կառավարության նախկին ղեկավար Սաիդ Հալիմ փաշային: 1922-ի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում ոչնչացրեցին Ջեմալ Ազմիին և «Թեշկիլաթի Մահսուս» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաետդին Շաքիրին: Մի քանի ամիս անց Թբիլիսիում սպանվեց չորրորդ բանակի գլխավոր հրամանատար Քեմալ փաշան: 1922-ի հուլիսի 25-ին Թբիլիսիում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը վճիռն ի կատար ածեցին Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալի նկատմամբ: Վրիժառուները հետապնդեցին նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, բայց նրան հաջողվեց Գերմանիայից մեկնել Բաքու, այնտեղից էլ` Միջին Ասիա: Այստեղ Էնվերը գլխավորեց բասմաչյան շարժումը և 1922-ին սպանվեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովի, մեկ այլ վարկածով` Գեորգի Աղաբեկովի կողմից: Երիտթուրքերից բացի հայ վրիժառուները ոչնչացրեցին մուսավաթական Ադրբեջանի կառավարության մի շարք գործիչների, որոնք մեղավոր էին 1918-ի դեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածների մեջ: 1920-ի մայիսին սպանվեց Նասիբ բեկ Յուսիֆբեյլին` Ադրբեջանի անվանի քաղաքական և հասարակական գործիչ: 1920-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թբիլիսիում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆատալի խան Հոյսկուն:1920-ի հուլիսի 19-ին սպանվեց Հասան բեկ Աղաևը: 1921-ի հուլիսի 19-ին Միսաք Թոռլակյանը վերացրեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին, որը Շուշիի հայկական ջարդերի կազմակերպիչն էր: «Նեմեսիս» օպերացիայի մասին շատ է գրվել և դեռ ավելի շատ գրվելու է: Մենք այդ մասին գրում ենք ամեն տարի և բնավ ոչ մազոխիզմի հանդեպ սիրուց: Հավանաբար, հասկանալու համար, թե ինչու է խաղաղասեր ժողովուրդը գնացել ծայրահեղ միջոցների` սպանության: Որքան էլ թուրք-օսմանները զղջան, ուղղակի պետք է հասկանան, թե որքան հեռու կարող է լինել քոչվորը քաղաքակիրթ ժողովրդից:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |