Հայաստանի ազգային հավաքականը դեռևս շանս ունի EURO-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար

Հայաստանի ազգային հավաքականը դեռևս շանս ունի EURO-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար

Դրա համար կան բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` երիտասարդ և հաղթանակի ձգտող ֆուտբոլիստներ, տաղանդավոր մարզիչ և հազարավոր երկրպագուների աջակցություն

Երկար սպասված Հայաստան-Ռուսաստան խաղը, որը երկու թիմերի համար առաջին պաշտոնական խաղն էր 6 ամիսների ընթացքում, ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

PanARMENIAN.Net - Ռուսական հավաքականը Երևան ժամանեց որպես EURO-2012-ի B խմբի միանձնյա առաջատար և ֆավորիտ: Հայերը գոլ չխփեցին, բայց միևնույն ժամանակ իրենց դարպասներն անառիկ պահեցին: Հավաքականները վաստակեցին մեկական միավոր, բայց դա, անկասկած, այն դեպքն է, երբ, հավանաբար, նրանք կորցրեցին երկու միավոր:

Խաղից հետո կայացած մամլո ասուլիսում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանգիստ էր և ընդգծեց, որ ոչ ոքին նորմալ հաշիվ է, և արդեն 4 արտագնա խաղերից երեքում նրա թիմը հաջող է հանդես եկել: Բայց նա դժգոհ էր իր սաների խաղից, քանի որ նրանք չկարողացան օգտագործել գոլային պահերը, որոնք ստեղծեցին Ռոման Բերեզովսկու դարպասների մոտ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում թիմը հասավ ամենալավ արդյունքին հավաքականի ողջ պատմության ընթացքում, հերթական անգամ նշեց, որ իր սաների համար գլխավորը գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալն է` միաժամանակ արդյունքի հասնելով: Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստների խաղի որակը ռուսների հետ խաղում այնպիսին չէր, ինչպիսին բոլորը սովոր էին այն տեսնել:

«Խաղից հետո ես շնորհակալություն հայտնեցի խաղացողներին լավ խաղի և կայուն բնավորության համար»,- ասաց Մինասյանը: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի B խմբում իրավիճակը շարունակում է ծայրահեղ բարդ և խճճված մնալ: Ռուսաստանի հավաքականի անհաջողությունից օգտվեց Սլովակիայի հավաքականը, որը, նվազագույն հաշվով հաղթելով Անդորրայի հավաքականին, որին Երևանին հայ ֆուտբոլիստները ջախջախիչ պարտության մատնեցին 4:0 հաշվով, խմբում զբաղեցնում է առաջին տեղը: Բայց Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները նույնպես իրենց հաշվին ունեն 10-ական միավոր և զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը:

Վարդան Մինասյանի սաները շարունակում են պահպանել ԵԱ խմբային արգելքը հաղթահարելու շանսը: Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև պատասխան խաղը, որը տեղի է ունենալու հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, նույնպես առանցքային է լինելու երկու թիմերի համար: Ռուսաստանը ձգտում է հայտնվել ուժեղ հավաքականների հետ առաջին զամբյուղում և դրա համար նա պետք է պարտության մատնի Հայաստանի հավաքականին:

Իսկ Հայաստանի հավաքականը19 տարվա մեջ առաջին անգամ ունի ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալու ուղագրի համար պայքարելու շանս, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` երիտասարդ և հաղթանակի ձգտող ֆուտբոլիստներ, տաղանդավոր մարզիչ և բազմահազար երկրպագուների աջակցություն աշխարհի տարբեր ծագերից:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---