Ականատեսի հիշողություններ. Մանուկներին ջուրը նետեցին, նրանք մահացան, իսկ պապիս զարմիկին գնդակահարեցին ջրումԻմ պապը, Գևորգ «Ջորջ» Խակալմազյանը կորցրել է իր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Նրանք յոթ հոգի էին Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը սկսում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հրապարակումները, պատմած իրենց կամ նրանց ժառանգների կողմից: Վերապրածների հիշողությունները տրամադրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հավաքագրումը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման համար պայքարի մի մաս: Ադամ Շիֆը կոչ է անում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ականատեսներին ներկայացնել իրենց նախնիների հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին: 20 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Սքոթ Թեջերյանի հիշողություններից. «Իմ պապը, Գևորգ «Ջորջ» Խակալմազյանը կորցրել է իր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Նրանք յոթ հոգի էին: Նրա հայրը ստիպված էր իր քրոջը կնության տալ Փերի թուրքական քաղաքի քաղաքապետին: Իմ պապը այլևս երբեք չտեսավ իր քրոջը: Ավելի ուշ, երբ մի օր, առավոտյան մահացավ իմ պապիս հայրը, Սարգիսը Ավետարանն էր կարդում, երբ եկան թուրք զինվորներն ու տարան իրեն ու իմ պապիս մորը՝ Օղապարին: Նրանց պապս այլևս էլ երբեք չտեսավ: Իմ պապիս ու գյուղի մյուս երեխաներին, նրա ավագ եղբոր Հակոբի հետ, շրջապատեցին զինվորները: Նրանց բերեցին մոտակա գետի մոտ, որտեղ նրանց առանձնացրեցին ըստ տարիքի: Իմ պապիս զարմիկը, նրա ավագ եղբոր որդին, որը բնակվում էր ԱՄՆ-ում, փոքր երեխաների խմբում էր և նրան առանձնացրեցին իմ պապից ու նրա եղբայր Հակոբից: Փոքր երեխաներին ջուրը նետեցին, նրանք բոլորը խեղդվեցին, բացի պապիս զարմիկից, որը լողալ գիտեր: Երբ թուրքերը տեսան, որ նա լողում է, նրան գնադակահարեցին: Հաջորդ մի քանի տարիներին իմ պապը եղբոր՝ Հակոբի հետ ստիպված էր աշխատաել թուրքական մի ագարակում: Նրանք ստրուկներ էին: Ի վերջո, իմ պապին ու Հակոբին փրկեց ավագ զարմիկ Մարտիրոսը, որն օգնեց նրանց փախչել և հասնել Լիբանանի որբանոց: Հենց այնտեղ նրանց գտավ իր ավագ եղբայրը՝ Մարտինը, որն ապրում էր Չիկագոյում և օգնեց նրանց մեկնել Ամերիկա: Իմ պապը Էլիս Այլենդ ժամանեց 1923թ. հուլիսի 4-ին: Նա չգիտեր, թե երբ է իր ծննդյան օրը և միշտ հենց հուլիսի 4-ին էր նշում այն»: Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |