![]() Հայերի համար նշանակալի օրը՝ ապրիլի24-ին, Վիկ Դարչինյանը կարողացավ վերադարձնել IBO վարկածով չեմպիոնի գոտինԻր հաղթանակը հայ բռնցքամարտիկը նվիրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Իր հերթական հաղթական և գեղեցիկ մենամարտը Վիկ Դարչինյանն անցկացրեց ապրիլի 24-ին Լոս Անջելեսում՝ «Nokia Theater»-ում: «Ապրիլի 24-ը հատուկ տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքանով ես մոտիվացված կլինեմ: Իմ հաղթանակը ես կնվիրեմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- մարտից առաջ հայտարարել է Դարչինյանը: ![]() PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Յոնի Պերեսն էր Կոլումբիայից, և մարտը տեղի ունեցավ թեթևագույն քաշային կարգի շրջանակներում: Մենամարտից դեռ մի քանի ամիս առաջ երկու կողմերը սպառնացել են, որ այդ դիմակայությունում հաղթանակ կտանի նրանց բռնցքամարտիկը: «Ես գիտեմ, որ Վիկը շատ ուժեղ և լավ բռնցքամարտիկ է: Նա թելադրում է պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում տեղի տալ նրան և պետք է հաղթեմ ու դա կանեմ նոկաուտով»,- հայտարարել է Պերեսը: Իր հերթին Դարչինյանն ասել է հետևյալը. «Ես չեմ կարող ասել, թե որ ռաունդում կընկնի Պերեսը, միայն գիտեմ, որ վաղ թե ուշ ես կոչնչնացնեմ նրան: Երևում է, նա իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել ռինգի հատակին, բայց ես իմ շատ մրցակիցների խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես դա կրկին կանեմ»: Այն բանից հետո, երբ բռնցքամարտիկները ռինգ դուրս եկան, պարզ դարձավ, որ հայ բռնցքամարտիկը մտադիր է հակառակորդին հասցնել հնարավորինս շատ հարվածներ և նրան նոկաուտի ենթարկել: Դարչինյանի նման հզոր հարվածներից մեկից հետո Պերեսը չկարողացավ ոտքի վրա մնալ և նոկդաունի մեջ ընկավ: Մենամարտի ելքը որոշվեց 5-րդ ռաունդում, երբ մրցավարը կոլումբիացու ձախ ունքը պատռվելու հետևանքով դադարեցրեց մենամարտը: Պերեսը հրաժարվեց շարունակել մարտը, և Դարչինյանը վերադարձրեց IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Դարչինյանին խաղ-ռևանշ կազմակերպել Աբներ Մարեսի դեմ, որին մրցավարների որոշմամբ պարտվել էր 2010-ին: «Ես պատրաստ եմ մենամարտել իմ քաշային կարգում ցանկացածի հետ: Կցանկանայի մենամարտել Մարեսի հետ, իսկ եթե նա հրաժարվի, ապա՝ Նոնիտո Դոնեյրայի հետ: Իսկ եթե երկուսն էլ չցանկանան, ապա ես կանցնեմ այլ քաշային կարգ»,- ասել է Դարչինյանը: Նա խոստացել է, որ վերադառնալու է Ավստրալիա, որտեղից էլ ժամանելու է Հայաստան՝ ընկերների և երկրպագուների հետ հանդիպելու համար: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News ![]() ![]() Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում ![]() ![]() ![]() Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին ![]() Ուղին անվանում է առաջնամագլցողը ![]() Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |