Զիջումների ստիպելը փակուղի է հակամարտությունների լուծման համար

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդից պահանջել զիջումների գնալ հանուն նախագահների և «խաղաղապահների» հավակնությունների

Տարածքների մասին հարցը վերջին շաբաթը արդի է դարձել ոչ միայն Լեռնային ղարաբաի, այլ նաևւ Իսրայելի համար: Նախագահ Բարաք Օբաման, խոսելով իսրայելապաեստինյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, որ Իսրայելը պետք է համաձայնվի զորքերը հեռացնել 1967-ի հունիսի 4-ի սահման և վերադարձնի Արևելյան Երուսաղեմը: ՄԱՆ նախագահի խոսքերը պայթած ռումբի ազդեցություն ունեցան՝ Իսրայելը ոչ մի կերպ չէր սպասում նման ելույթ իր դաշնակցից:

PanARMENIAN.Net - Ապագա պաղեստինական պետությունը, Օբամայի մտահաղացմամբ, պետք է ստեղծվի այնտեղ, որտեղից պաղեստինցիներն իրենք են հեռացել՝ այդպես էլ չստանալով արաբական պետությունների խոստացված աջակցությունը: Ավելի ճիշտ, աջակցությունը եղավ, բայց այն ոչնչի վերածվեց նույն 1967-ի Վեցօրյա պատերազմից հետո: Իսկ հիմա Օբաման առաջարկում է հրեաներին զիջել սեփական անվտանգությունը հանուն պետության ստեղծման, որը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար չի ստեղծվելու: Եվ այստեղ մեղքը հրեաներինը չէ, այլ պաղեստինցիներինը, որոնք նախընտրել են պատերազմը և ահաբեկչությունները խաղաղության փոխարեն: Մերժելով Իսրայելի պետության գոյության իրավունքը՝ ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ խմբավորումները դրանով հանդերձ Պաղեստինի հռչակումը խնդրահարույց են դարձնում:

Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է Ռաֆի Սմիթի ինստիտուտի կողմից «Ռեշետ Բետ» ռադիոկայանի պատվերով, Իսրայելի բնակչության 66 տոկոսը դեմ է, որպեսզի ապագա պաղեստինյան պետության սահմաններն անցնեն 1967-ի հունիսի 4-ի սահմանով, պաշտպանելով Բինյամին Նեթանյահուի դիրքորոշումը: Միայն 26 տոկոսն է կողմ եղել այդ գաղափարը, որն առաջադրվել է պաղեստինցիների, ձախ արմատականների և ամերիկյան ու եվրոպական առաջնորդների կողմից: Նեթանյահուի դիրքորոշման հետ համաձայն է կոալիցիոն կուսակցությունների կողմնակիցների 85 տոկոսը: Այստեղ պետք է անպայման նշել, որ Իսրայելի ձախ քաղաքական թևի շուրջ 20 ներկայացուցիչներ ստորագրել են բաց նամակ Եվրամիությանը՝ կոչ անելով ճանաչել պաղեստինյան պետությունները 1967-ի սահմաններում:

Ինչ վերաբերվում է Արցախի Հանրապետությանը, ապա կարելի է ասել, որ նրա գոյությունը նաև կախված է 7 շրջաններից, որոնք կազմում են անվտանգության գոտին և այդ շրջանները հանձնե; Ադրբեջանին, ինչը առայժմ անուղղակիորեն ակնարկում է համաշխարհային հանրությունը, նշանակում է ուղղակի դադարել գոյություն ունենալ: Ինչի՞ է ընդունակ Բաքուն այդ նույն անվտանգության գոտու բացակայության դեպքում՝ Արցախում շատ լավ գիտեն: Եվ ինչպես պաեստինցիներն Իսրայելին, Ադրբեջանը մերժում է Արցախի Հանրապետության գոյության իրավունքը: Պատմությունը ցույց է տալիս, դա փակուղի է տանում և վաղ թե ուշ իրողությունները կստիպեն Բաքվին ճանաչել անկախ Ղարաբաղը, իսկ արաբներին՝ հաշտվել Իսրայելի Պետության գոյության հետ: Այս ամենը հնարավոր է, բայց միայն մի հանգամանքի դեպքում. Համաշխարհային տերությունները, առաջին հերթին ԱՄՆ-ն, հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և մերձարևելյան Քառյակը չեն խառնվելու կարգավորմանն այն ձևով, ինչպես դա անում են հիմա:

Այստեղ տեղին է հիշել պատմությունը: Միացյալ ազգերի կազմակերպությունը 1947-ի նոյեմբերի 29-ի Գլխավոր վեհաժողովի երկրորդ նստաշրջանում ընդունել է Պաղեստինի բաժանման պլանը հրեական և արաբական պետությունների:

Այդ պլանի համաձայն Երուսաղեմը պետք է դառնար միջազգային քաղաք (corpus separatum) ՄԱԿ կառավարման ներքո:

Հրեական բնակչության մեծամասնությունը ողջունել է Պաղեստինի բաժանման պլանը: Արաբական առաջնորդները, այդ թվում Արաբական պետությունների լիգան և Գերագույն արաբական խորհուրդը կտրականապես մերժել են Պաղեստինի բաժանման ՄԱԿ-ի պլանը: Ջամալ ալ Հուսեյնին, որը կատարում էր Գերագույն արաբական խորհրդի նախագահի պաշտոնը, 1947-ի նոյեմբերի 24-ին սպառնացել է, որ «Պաղեստինը կպատվի արյամբ և հրով, եթե հրեաները ստանան նրա թեկուզ ինչ-որ հատվածը»:

1949-ի նոյեմբերին ՄԱԿ ԳՎ-ը քննարկել է Երուսաեմը միջազգային գոտի վերածելու պլանը: Իսրայելը կտրականապես հերքել է այդ պլանը: Մեկ ամիս անց իսրայելական կառավարության ղեկավար Դավիթ Բեն-Գուրիոնը Արևմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել Քնեսեթում կառավարական հաստատությունները Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին:

Համարյա նույնը նկատվում էր Արցախում, բայց այստեղ չկար բաժանման վերաբերյալ ՄԱԿ պլան, արցախցիներն իրենք են հաղթել պատերազմում և անկախացել: Եվ եհցն այդ անկախությունն են ցանկանում խլել՝ ստիպելով գնալ բոլորովին անհասկանալի զիջումների իրենց իսկ տարածքներն արդբեջանցիներին հանձնելու տեսքով: Եվ եթե Իսրայելի կողմից տարածքների իրավունքը կապվում է Աստվածաշնչի հետ, ինչն անկեծ ասած կասկածելի է, ապա Արցախն այդ իրավունքը նվաճել է և ամրագրել ավելի ստույգ պատմական տեղեկություններով: Բայց ինչ էլ որ լինի, ոչ ոք իրավունք չունի ժողովրդին պահանջել զիջումների գնալ հանուն նախագահների և «խաղաղապահների» հավակնությունների, առավել ևս այն ժողովուրդներին, որոնք արյամբ են պաշտպանել իրենց գոյության իրավունքը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---