Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը` թիմի ֆուտբոլիստների, և մի քիչ էլ մարզչի մասին

Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը` թիմի ֆուտբոլիստների, և մի քիչ էլ մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյան. Աստված տա, որպեսզի մենք շարունակենք աշխատել միասին երկար տարիներ և հասնենք նոր բարձունքների

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով ներկայացրել է թիմակիցներին, ընդգծելով, թե ինչ դեր ունի յուրաքանչյուրը և ինչպիսի որակներով է առանձնանում:

PanARMENIAN.Net - Ռոման Բերեզովսկի. Հայաստանի լավագույն դարպասապահն է: Արտաքուստ հանգիստ է երևում, բայց շատ է սիրում կատակել: Ռոմանը միշտ ճիշտ խոսքեր է գտնում տղաներին դաշտում ոգևորելու համար` անկախ խաղի հաշվից: Արդեն այն, որ նա կանգնած է դարպասների մոտ, հանգստություն է ներշնչում ինչպիսի մրցակցի հետ էլ որ խաղանք, քանի որ գիտենք, որ մեր թիկունքում «պատ» կա: Ես նրա հետ շատ հանգիստ եմ խաղում:Ռոբերտ Արզումանյան. Հիանալի և խորամանկ, դրական առումով, պաշտպան է, շատ խելոք ֆուտբոլիստ է, նա ուղղակի չի վազում գնդակի ետևից, գնդակին հարվածելուց երկու քայլ առաջ գիտի, թե ինչ է լինելու: Դա նրա գործողություններին վստահություն է հաղորդում:

Հրայր Մկոյան. Սիրում է ուժային ֆուտբոլը, երբեմն թույլ է տալիս իրեն ցույց տալ կոպիտ ֆուտբոլ: Նրա հաղթաթուղթը գլխով խաղն է:

Արտակ Եդիգարյան. Տեխնիկապես հիանալի պատրաստված, համեստ և գրագետ խաղացող է, լավ է իրականացնում երկար փոխանցումները և հիանալի տեսնում է դաշտը: Տիրապետում է ուժեղ հարվածների, որոնց շնորհիվ հաճախ օգնել է «Փյունիկին» միավորներ վաստակել: Շատ համեստ և լուռ մարդ է, հաճախ ուղևորությունների ժամանակ նրա ձայնը նույնիսկ չի լսվում:

Լևոն Հայրապետյան. Հավաքականում անցկացրել է ընդամենը մի քանի խաղ, և նրան այդքան լավ չգիտեմ: Նա խելոք և կրթված մարդ է, կարծում եմ, որ իր բարձունքին դեռ չի հասել: Բայց, չնայած դրան, հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, որ ժամանակի հետ, երբ փորձ ձեռք կբերի, մենք կտեսնենք, թե ինչի է ընդունակ: Նա ընկերասեր տղա է:

Հենրիխ Մխիթարյան. Բազմակողմանի զարգացած մարդ է: Կարող է խաղալ ոչ միայն դաշտի կենտրոնում: Կարծում եմ, որ նա հիանալի կերպով ցուցադրում է իրեն տարբեր ամպլուաներում, նույնիսկ պաշտպանությունում, քանի որ ունի անհրաժեշտ տվյալները: Խելոք և տաղանդավոր ֆուտբոլիստ է, դա օգնում է և նրան, և թիմին: Նա մեր հավաքականի խելքն է:

Կառլեն Մկրտչյան. Մեր թիմի նեցուկն է, առանց նրա մեզ դժվար կլինի: Դաշտում, հնարավոր է, այդքան տեսանելի չէ նրա աշխատանքի ծավալը, բայց նա հագեցնում է մեր խաղի միջին գիծը և կատարում ողջ «սև գործը»:

Արթուր Եդիգարյան. Մեր ուժն է, նա սիրում է կոշտ և կոպիտ խաղ, քանի որ նրա ֆիզիկական տվյալները թույլ են տալիս: Տիրապետում է անհավանական ուժեղ հարվածների: Նա թիմի շարժիչն է դաշտի կենտրոնում: Նա լավ ընկեր է:

Լևոն Պաչաջյան. Մեր տերմինատորն է: Ֆիզիկապես անհավանական ուժեղ է, ուղղակի երկաթե ֆուտբոլիստ է:

Մարկոս Պիզելի. Տեխնիկապես շատ ուժեղ է, հիանալի հարվածների է տիրապետում, իզուր չէ, որ մի քանի տարի եղել է Հայաստանի լավագույն ռմբարկուն: Ուժեղ ֆուտբոլիստ է:

Գևորգ Ղազարյան. Շատ տաղանդավոր խաղացող է: Ունի հսկայական պոտենցիալ, նա կաճի որպես ֆուտբոլիստ: Հավանաբար, մի քանի ժամանակ անց նրանք կտեսնենք ուժեղ ակումբում:

Էդգար Մանուչարյան. Բոլոր տվյալներն ունի հիանալի ֆուտբոլ ցուցադրելու համար: Կարծում եմ, որ նա որոշ ժամանակ անց կրկին հանդես է գալու արտասահմանյան ակումբում: Նա գերազանցում է իր որակներով հայկական առաջնության մակարդակը և անպայման պետք է հանդես գա ուժեղ ակումբներում:

Յուրա Մովսիսյան. Նրա նման հարձակվողի հավաքականում վաղուց էին սպասում: Նա կիրառում է նվազագույն հնարավորությունը և գոլ է խփում: Իսկ ֆուտբոլում ամենագլխավորը, իհարկե, գոլեր խփելն է: Կարող ես ցուցադրել նույնիսկ ամենաանհավանական և գեղեցիկ խաղը, բայց առանց գոլերի ֆուտբոլ չկա: Նա մեր թիկունքն է և անփոխարինելի ռմբարկու:

Հովսեփյանը հրաժարվեց իրեն բնութագրելուց, և նրան օգնության եկավ Հենրիխ Մխիթարյանը, որը պատմեց նաև գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին:

Սարգիս Հովսեփյանի մասին. Այն փաստը, որ նա թիմի ավագն է, շատ բանի մասին է խոսում: Նա հավաքականում ամենափորձառու ֆուտբոլիստն է, զարմանալի չէ, որ մինչև հիմա խաղում է թիմում: Մենք միշտ նրա կարիքն ունենք: Յուրաքանչյուր խաղում նա հսկայական ավանդ է ունենում և դաշտում նրա ներկայությունը զգոնություն է հաղորդում: Սարգիսն օրինակ է ծառայում մեզ համար և դաշտում, և դաշտից դուրս:

Վարդան Մինասյանի մասին. Էլ ինչ թիմ առանց գլխավոր մարզչի, որը հսկայական պատասխանատվություն է կրում: Թիմի բոլոր արդյունքները ձեռք են բերվել նրա շնորհիվ: Չնայած նրան, որ շատ խոսակցություններ են եղել գլխավորի մարզչի պաշտոնում Մինասյանին նշանակելու մասին, նա իր մեջ ուժ է գտել և բոլորին ապացուցել, որ նման երիտասարդ մարզիչը կարող է հասնել արդյունքների: Մենք չպետք է հիասթափեցնենք մեր մարզչին և պետք է օգնենք նրան, քանի որ նա միշտ մեզ հետ է և օգնում է մեզ: Աստված տա, որպեսզի մենք շարունակենք աշխատել միասին երկար տարիներ և հասնենք նոր բարձունքների:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---