Եվրոպական միրգը և բանջարեղենը մեծ պահանջարկ չունեն, իսկ ահա տեղականը կէժանանա ընթացիկ ամսումԱրդեն հունիսին Հայաստանում կնկատվի մրգերի և բանջարեղենի գների նվազում, որոնց ծավալներն ամբողջությամբ կբավարարեն ոչ միայն ներքին շուկան, այլ նաև կարտահանվեն Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի 4 հունիսի 2011 PanARMENIAN.Net - Նախարարի խոսքով, չնայած, որ ներկրման վրա արգելք է դրվել, Եվրոպայից Հայաստան բանջարեղեն չէր ներկրվել նաև նախկինում: Ուստի, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, շուկայում դեֆիցիտ չի առաջանա, քանի որ բանջարեղենի տեղական արտադրողը բավական է ներքին պահանջարկի լիարժեք բավարարման համար: Այլ իրավիճակ կարող է ստեղծվել Ռուսաստանում իրարանցման դեպքում: Մատակարարները պնդում են, որ տեսականին կարող է զգալիորեն կրճատվել, իսկ գները` բարձրանալ: Սակայն եթե իրարանցում չլինի, ապա գները նույնպես հազիվ թե կտրուկ բարձրանան, քանի որ համարյա ողջ տեսականին, որը ներկրվում է ԵՄ-ից, կարող է փոխարինվել հայրենական արտադրանքով և ոչ եվրոպական երկրներից ներկրումով: Նման երկրների թվում է նաև Հայաստանը: Տարօրինակն այն է, որ սկսել են լուրեր պտտվել, որ Ռուսաստանն արգելք է դրել հայկական գյուղատնտեսական մթերքի ներկրման վրա: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: «Հայաստանը շարունակում է բանջարեղենի և պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս առումով արտահանողները անհանգստության առիթ չպետք է ունենան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հունիսի 2-ին Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց Եվրամիությունից բանջարեղենի ներկրումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն արդեն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ արգելքը կվերանա: Առաջին հերթին Եվրոպան պետք է պարզի վարակի հարուցիչն ու տարածման պատճառները, վարակի տարածման ուղիները (օդ, ջուր, սնունդ), վարակի օջախները: Հիվանդության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում և Բրիտանիայում: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը |