Հայ բռնցքամարտիկները և ըմբշամարտիկները մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնություններումՀունիսի 17-25-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում Ֆուտբոլ. Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ ընտրական փուլերի վիճակահանությունը: 2010 թվականի Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ ընտրական փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վիկտորիան» Պլզենիից (Չեխիա): Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, 13-ին, 19-ին և 20-ին: Հաղթողները կմասնակցեն երրորդ ընտրական փուլի վիճակահանությանը, որտեղ նրանց կմիանան ևս 13 թիմեր: ![]() PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» հանդես կգա Պլզենի «Վիկտորիայի» դեմ (Չեխիա): Երևանյան ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ մրցակցի մասին բավականաչափ տեղեկատվություն չունի: «Չեխիայի առաջնությունն ուժեղ է, և «Վիկտորիան» երկրի նախորդ տարվա չեմպիոնն է: Առաջիկա օրերին թիմն ընկերական խաղեր կանցկացնի, այդ ժամանակ էլ ավելի շատ բան կիմանանք մեր մրցակցի մասին»,- ասել է Մինասյանը: Նրա խոսքերով, չնայած մի քանի կորուստներին, «Փյունիկի» գալիք խաղի համար նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտադրություն չկա: Թիմը հանդես է գալու երիտասարդ խաղացողների հետ: Ակումբը լքել են երկու ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, նրանք պայմանագիր են ստորագրել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Էդգար Մանուչարյանն առավոտյան մարզման ժամանակ ձախ ոտքի վնասվածք է ստացել և, Մինասյանի խոսքերով, միայն հետազոտությունից հետո պարզ կլինի, թե կկարողանա նա օգնել թիմին: «Երկրի առաջնության հերթական տուրից հետո բարեգործական նպատակով մեկնելու ենք Ղարաբաղ: Այնուհետև հավանաբար խաղալու ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ»,- ասել է Մինասյանը: Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» և արծաթե մեդալակիր «Բանանցը» կխաղան Եվրոպայի լիգայի -2011-12 առաջին ընտրական փուլում: Ըստ վիճակահանության, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին Նյոնում, «Ուլիսը» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ: «Բանանցի» մրցակիցը կլինի վրացական Ռուսթավիի «Մետալուրգ» թիմը: Առաջին շրջանում կխաղան նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի լեհական «Յագելոնիան», որի մրցակիցը կլինի ղազախական «Իրտիշը»: Առաջին փուլում կխաղա 50 թիմ, որոնք իրենց խաղերը կանցկացնեն հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին: Բռնցքամարտ և ազատ ոճի ըմբշամարտ. Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Անկարայում, վաստակել է նոր բրոնզե մեդալ: Երրորդ տեղը մինչև 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է Վլադիմիր Սարուխանյանը: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը հանդիպել է թուրք Ֆաթիհ Քելեսի հետ, առաջին փուլում Քելեսը հաղթել է 10:5 հաշվով, երկրորդում` 9:5, երրորդում` 9:6: Սարուխանյանը զիջել է 28:16 հաշվով: Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությունում հանդես է եկել 7 բռնցքամարտիկներով, որոնք տարբեր փուլերում լքել են առաջնությունը: Սերբական Զրենյանին քաղաքում տեղի է ունեցել երիտասարդների շարքում Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտիկները: Հայ մարզիկներին հաջողվել է նվաճել երեք մեդալներ: Արծաթե մեդալակիր է դարձել Վահե Թամրազյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Նա եզրափակչում զիջել է վրացի ըմբշամարտիկ Դատո Մարսագիշվիլիին: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբշամարտիկն անցկացրել է չորս մենամարտ և բոլորում հաղթանակ տարել: Բրոնզե մեդալներ են նվաճել Մաթևոս Սարոյանը և Գրիգոր Գրիգորյանը: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 36 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հունիսի 25-ին մրցելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() ![]() Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում ![]() ![]() ![]() Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին ![]() Ուղին անվանում է առաջնամագլցողը ![]() Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |