Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

Հայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում:

Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն:

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի մարզիչը, սկսած ընտրական մրցաշարի առաջին խաղից, իր ֆուտբոլիստների առաջ դրել է կոնկրետ նպատակ` «հաղթել յուրաքանչյուր խաղում` միաժամանակ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ» և խաղացողները մշտապես կյանքի են կոչել մարզչի առաջադրանքները: Դրա ապացույցն է նաև այն, որ B խմբում ամենադիտարժան ֆուտբոլը ցույց են տալիս հայ ֆուտբոլիստները: Դա նրանց հաջողվեց նույնիսկ Իռլանդիայի և Ռուսաստանի հետ խաղերում, երբ նրանք զիջեցին մրցակցին:

Հայաստանի հավաքականը 8 խաղից հետո ունի 14 միավոր և B խմբում խփեց ամենաշատ գոլերը` 17: Այս ցուցանիշներով Հայաստանի հավաքականը նույնպես սահմանել է անձնական ռեկորդ: Այս փուլի ավարտից առաջ և ֆուտբոլիստները, և ողջ հայ ժողովուրդը լիահույս են, որ Հայաստանի հավաքականն ի զորու է հաղթահարել ԵԱ խմբային արգելքը: Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները բոլորին նվիրեցին երազանք «EURO-2012» անունով:

Մեր հավաքականի մարզիչը, որը վերջին շաբաթվա ընթացքում իր հասցեին լսեց դրվատանքի բազմաթիվ խոսքեր արտասահմանցի գործընկերներից և ԶԼՄ-ներից, ընտրական փուլի ողջ ընթացքում առաջին անգամ հայտարարեց, որ իր թիմը տեսնում է EURO-2012-ում:

Թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը համարում է, որ խմբում պայքարը միայն սկսվում է, և նրանք կարող են պայքարել առաջին տեղի համար: Կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը վստահ է, որ երկու հաղթանակները բարձրացրեցին թիմային ոգին և տղաները միայն հաղթանակ են ակնկալում մակեդոնացիաների և իռլանդացիների հետ խաղերում: Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ խաղացողները մտադիր են օգտագործել իրենց շանսը և դրա համար գործադրել բոլոր ջանքերը:

Այժմ մեզ բոլորիս մնում է միայն սպասել մեկ ամիս և սրտատրոփ հետևել Հայաստանի հավաքականի խաղերին Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ, որոնցից հետո կորոշվի Եվրոպայի առաջնության ուղեգրերի ճակատագիրը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---