Սփյուռքի ոսկերիչները երազում են Հայաստանի ազատ տնտեսական գոտում աշխատելու մասինԱշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը բաժին է ընկնում Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվել է երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները: 24 սեպտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը կնպաստի Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացմանը: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) անդամները շահագրգռված են ԱՏԳ ստեղծմամբ և այդ պայմաններում աշխատելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է նա: Միրզոյանը հիշեցրել է, որ 2010-ի վերջին ընդունվել է ՀՀ օրենք «Ազատ տնտեսական գոտիների մասին»: Ներկա պահին նախարարությունը օրենքից բխող ենթաօրինական ակտերի փաթեթ է մշակել, որը շրջանառվում է համապատասխան գերատեսչություններում և այժմ դիտարկվում է կառավարության կողմից: Այս համատեքստում Հայկ Միրզոյանը հավելել է, որ մինչև տարվա վերջ այդ հարցում որոշակի առաջընթաց է հնարավոր: Սեպտեմբերի 21-23 անցկացվող եռօրյա ցուցահանդեսին մասնակցել են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ: «Հուսով ենք, որ ցուցահանդեսն ու համաժողովը թույլ կտան հայ ոսկերիչներին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի ներդրումային և բիզնես ոլորտին, որը վերջերս զգալի փոփոխությունների է ենթարկվել նոր արտադրությունների հարցում»,- ընդգծել է նա: Հայկ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի ոսկերչական ոլորտում հետճգնաժամային շրջանում աճի միտումներ են դիտվում: «Կառավարությունը ոլորտում իր աջակցությունն է ցուցաբերում, մասնավորապես` անցյալ տարի որոշում ընդունվեց ոսկերչական ընկերությունների շրջանառությունը ԱԱՀ-ից ազատելու մասին: Այժմ ոլորտում ակտիվացում է նկատվում, հուսանք, որ այդ տեմպերը կպահպանվեն»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ոլորտում ներկա պահին 31 ոսկերչական ընկերություն է գորոծւմ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդես, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Ինչպես լրագրողներին է հայտնել AJA նախագահ Գագիկ Գևորգյանը, միությունը ստեղծվել է 14 տարի առաջ և հաջորդ տարի կտոնի իր 15-ամյակը: «Ցանկանում ենք, որ դա յուրօրինակ համահայկական տոն դառնա»,-ասել է նա: Ըստ նրա, ցուցահանդեսի կազմակերպումը տոն է, քանի որ նման դեպքերը տասնամյակը մեկ են լինում: Ընդ որում, Գագիկ Գոևրգյանը երախտագիտությու է հայտնել նախագահին ու կառավարությանը ցուցահանդեսին աջակցելու համար: «Ցուցահանդեսը բացեց Հայաստանի նախագահը՝ ապացուցելով, որ մեր ոսկերիչների գլխավոր ուժը մեր Հայրենիքն է»,-ասել է նա: Գագիկ Գևորգյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ AJA անդամ է հանդիսանում շուրջ 5000 ոսկերիչ աշխարհի 30 երկրներից: «Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը»,-ասել է նա: Անդրադառնալով հայ ոսկերիչների բարձր մասնագիտական որակին՝ AJA նախագահը նշել է, որ նրանց աշխատանքը «ոչ միայն նրանց ձեռքի աշխատանքի արդյունք է, այլ նաև սրտի ու հոգու»: Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ, մշակելով նոր ծրագրեր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է միության նախագահ Գագիկ Գևորգյանը: «Առաջին հերթին, նպատակ ունենք առաջիկա երկու տարում ազատ տնտեսական գոտի ստեղծել AJA ջանքերով ու իշխանությունների աջակցությամբ, որպեսզի ողջ աշխարհի ոսկերիչները իրենց գործը հիմնեն Հայաստանում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և առանց խոչընդոտների արտահանելով իրենց արտադրանքը»,-ասել է նա: Բացի այդ, ինչպես ասել է Գագիկ Գևորգյանը, AJA-ն նախատեսում է լայնածավալ կրթական նախագծեր իրագործել, «որպեսզի կարողանանք պատրաստել դիզայներների, որոնցով մեր ազգը կհպարտանար, և որ յուրաքանչյուր ցուցահանդեսում հնչեն հայ դիզայներների անունները»: Նա նշել է, որ հայ ոսկերիչների գործերն են կրում տարբեր ոլորտի հայտնի մարդիկ աշխարհի բոլոր ծայրերում: «Կարող եմ հավաստիացնել, որ չկա մի հայտնի գործիչ, որը չի շփվում հայ ոսկերչի հետ: Հայ ոսկերչի աշխատանքը թալիսման է դառնում այն կրողի համար՝ հաջողություն բերելով»,-ասել է նա: Գագիկ Գևորգյանը հայտնեց նաև, որ երևանյան ցուցահանդեսը հայ ոսկերիչների աշխարհով մեկ «երթի» սկիզբն է: «Մենք պետք է նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնենք ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, մասնավորապես, Լաս Վեգասում, Հոնգկոնգում, ռուսական ու իտալական շուկաներում»,-ասել է նա: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |