8  10.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը լիովին քանդվեց
Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ

Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:

PanARMENIAN.Net - Իսրայելյանի տունը միակը չէ, որ վտանգի տակ է:

Ակամայից հարց է առաջանում: Ո՞ր հայ երախտավորի տունն է լինելու հաջորդ թիրախը:

Ամենավտանգվածը, երևի, Տերյան 11 հասցեում գտնվող Ցարական Ռուսաստանի օրոք հայտնի գործարարներ Աֆրիկյանների ակումբի շենքը: Բացի նրանից, որ այն վտանգված է, այն նաև գտնվում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, և ամենաանհեթեթը, որ այն պետական հրամանով պետք է ապամոնտաժվի և «տեղափոխվի մեկ այլ վայր»: Արամի փողոցի սկզբնամասում գտնվում է 20 դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից մեկի` Արամ Մանուկյանի տունը: Առայժմ կանգուն է: Պահպանված են միայն տան արտաքին պատերը և ներքին պատերը: Երկհարկանի շենքում բացակայում են առաստաղներն ու հատակները: Փլված է նաև պատշգամբի տակը: Այնուամենայնիվ, շենքի վրա դեռ փակցված է փաստը վավերագրող հուշատախտակը: Հարց է առաջանում, արդյո՞ք շենքը ինքն իրեն է փլվել, թե՞ վանդալիզմի հերթական դրսևորում է:

Փաստը մնում է փաստ: Եթե Հայաստանի մեծագույն գործչի տունը շտապ չփրկվի, այն նույնպես արժանանալու է Իսրայելյանի տան ճակատագրին:

Նալբանդյան փողոց 96/1 հասցեն Երևանում հայտնի է որպես բրենդային հագուստի խանութ, սակայան շատ քիչ մարդ գիտի այսօր, որ այդ տանը ապրել է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը: Թե երկհարկանի տան կոնկրետ որ բնակարանում է ապրել մեծ հայը, մենք չգիտենք: Հնարավոր է, որ հենց շանքի բրենդային խանութի հատվածում է ապրել, հնարավոր է՝ ոչ: Շենքը բավական հին է, և հնարավոր է, որ դրա տեղը վեր խոյանա հերթական երկնաքերը: Այնուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ բրենդային խանութի առկայությունը շենքում ինչ-որ չափով փրկում է իրավիճակը:

Նույն փողոցում, Նալբանդյան 106/1 հասցեյում քանդվեց մանկապարտեզի շենքը, բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Մանկապարտեզի շենքից բացի, փորձ է արվում բռնի ուժով գրավել նաև կառուցապատման տարածքում գտնվող նշանավոր հայ քանդակագործ Ղուկաս Չուբարյանին պատկանող այգին: Քանդակագործը մահացել է 2009թ-ին, նրա դուստրը` Անուշ Չուբարյանը համոզված է, որ այգին վերցնելուց հետո հաջորդ թիրախը լինելու է արդեն իրենց տունը, որը կառուցվել է 19 դ-ի վերջում: Այսինքն Թատերական հրապարակում տեղակայված գրող Հովհաննես Թումանյանի, նաև Մխիթար Գոշի ու Կոմիտասի հոյակապ հուշարձաններ կերտող մարդու հետքերը նույնպես կարող են վերանալ:

Ահա այսպես կարող են վերանալ մեծ հայերի հետքերը Երևանում: Խոսվում է Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, նկարչուհի Գայանե Խաչատուրյանի տների վտանգված լինելու մասին, սակայն ո ՞վ է մտահոգվում Երևանում գտնվող հայ երախտավորների տների մասին: Ոչ ոք: Ոչ մի վրացական լրատվամիջոցում չես հանդիպի, որ Թբիլիսիում վտանգված է այս կամ այն վրացի գրողի կամ գործչի տունը: Օտար երկրներում օտարվում են ուրիշների տները, սակայն գոնե իրենց երկրի գործիչների տները միշտ պետական հոգածության տակ են:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
17  08.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվում է` տեղը զիջելով "Հուրանոցային բազմաֆունկցիոնալ շենքի"
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---