Հայաստանը որպես «վահան» դե՞մ է իսլամական ներխուժմանըՎերջին ժամանակները Թուրքիայի վարքագիծը, կապված «արաբական գարնան» հետ, մտահոգում է արևմտյան քաղաքակրթությանը Նիկոլյա Սարկոզիի՝ տարածաշրջան կատարած այցից հետո, ինչպես և սպասվում էր, ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը։ Իսկ եթե դրան հավելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա, ապա ստացվում է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանը սկսել են պատրաստվել ինչպես սեփական ընտրություններին, այնպես էլ տարածաշրջանային։ PanARMENIAN.Net - Դիվանագիտական կապերի աշխուժացումը տվյալ պարագայում արդարացված է և ամենից առաջ բխում է տարածաշրջանի գլխավոր խաղացողների շահերից։ Ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի համար բոլորովին միևնույն չէ, թե Հայաստանում ով կանցնի իշխանության գլուխ։ Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է՝ Իլհամ Ալիևը երկար կկառավարի, Վրաստանը նույնպես բավական կանխատեսելի է, իսկ ահա Երևանի հետ ավելի բարդ է։ Բանը հայկական քաղաքականության անկանխատեսելիության մեջ չէ, հենց դա բավական թափանցիկ է և կանխատեսելի, բանն արտաքին աշխարհի մեջ է։ Այնպես է ստացվել, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայկական սփյուռքը, որը բավական զգալի քաղաքական կշիռ ունի իր բնակության երկրներում, կարող են ավելի մեծ խնդիր դառնալ, քան խողովակաշարերի կառուցումը։ Վերջ ի վերջո, գազի և խողովակի ուղղության մասին կարելի է պայմանավորվել, իսկ ահա հայկական սփյուռքի հետ պայմանավորվելը բարդ է։ Եվ բանը միայն Հայոց ցեղասպանության ճանաչման կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ չէ, հարցը հենվում է Հայաստանի տնտեսական մեկուսացման վրա, որի վերջը չի երևում։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա, ինչպես միշտ, իրերի վերաբերյալ ունի իր տեսակետը, որն արտահայտվում է մի քիչ կոպիտ, բայց ըստ էության. դուք առանց մեզ ոչ մի տեղ չեք կորչի։ Այս խոսքերում ճշմարտության հատիկ կա՝ զուտ աշխարհագրական առումով Ռուսաստանը սահմանակից է Հարավային Կովկասին և անբարենպաստ սցենարի դեպքում կարող է ուղղակի «խաղաղապահներ» մտցնել, ինչը չեն կարող իսկույն անել ԱՄՆ-ը կամ Եվրոպան։ Հայաստանի համար դա, իհարկե, լավ է, բայց մյուս կողմից՝ այդքան էլ չէ, որովհետև ռուսական պետության բոլոր հիվանդություններն արտացոլվում են Հայաստանի վրա։ Դրանք նվազագույնի հասցնելու համար Երևան են ժամանում ԱՄՆ և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ չխոսելով արդեն Ֆրանսիայի նախագահի մասին։ Ինչպես արդեն նշվեց վերևում, հարցերի շարքում, որոնք քննարկվում են Երևանում, այլ ոչ թե Բաքվում կամ Թբիլիսիում, կա մի հարց, որը գլխացավանք է դարձել ԵՄ և ԱՄՆ համար։ Դա հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։ Վերջին ժամանակները Թուրքիայի պահվածքը, կապված «արաբական գարնան» հետ, որի վերջը չի երևում, մտահոգում է արևմտյան քաղաքակրթությանը, որը կանգնած է մահմեդական էքսպանսիայի սպառնալիքի առաջ։ Հայաստանը, ըստ տրամաբանության, կարող է ինչ-որ կերպ նվազեցնել Թուրքիայի շանսերը ԵՄ մտնելու գործում, քանի որ Անկարան հազիվ թե գնա դիվանագիտական հարաբերությունների լիովին վերականգնման։ Ի դեպ, դա վերաբերվում է նաև Երևանին։ Այնուամենայնիվ, պետք է հիշեցնել, որ Եվրոպայում դեռ բոլորը չէ, որ հասկացել են իսլամական ներթափանցման վտանգը, և Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆինլանդիան դեռ աջակցում են թուրքական կառավարությանը, չնայած նրան, որ այդ երկրներում մահմեդականների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով և ահաբեկչությունների հավանականությունն ավելի է մեծանում։ Այսպես, թուրքական Vatan թերթում հայտնվել է հոդված, որում ասվում է, որ ժամանակին ձևավորվել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու «գաղտնի գործողությունների պլան» մինչև Կիպրոսի նախագահության սկսվելը, որը սպառնում է վետո դնել Թուրքիայի անդամակցության հարցի վրա։ Թուրքիան նույնպես պարտքի տակ չի մնում և սպառնում է խզել հարաբերությունները ԵՄ հետ 2012-ին Կիպրոսի նախագահության դեպքում։ Թե ինչի կհանգեն առաջնորդները, դեռևս բարդ է ասել, որոշումներն ընդունվումեն փոխզիջման սկզբունքով։ Ռոտացիայի սկզբունքը փոխել նրանք չեն կարող կանոնադրության պատճառով, Թուրքիայի հետ վիճելը շահավետ չէ։ Սակայն, հուսանք, որ ԵՄ-ում կգերիշխի առողջ դատողությունը և Շվեյցրարիայի ԱԳՆ ղեկավարի Կարլ Բիլդտի և Շտեֆան Ֆյուելի «քաղաքականապես կոռեկտ» բոլոր հայտարարությունները լուրջ ճնշում չեն գործադրի Ֆրանսիայի և Գերմանիայի վրա։ Հայաստանը կարող է օգուտ քաղել այս իրավիճակից, թեև իսլամի դեմ քրիստոնեական վահան ծառայելն այդքան էլ լավ չէ՝ նման դիրքորոշումը «վահանի» համար ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Իսկ քրիստոնեական երկրները «հայտնի» են նրանով, որ լքում են իրենց հավատարիմ ընկերներին անպետքության համար։ Մինչև հաջորդ անգամ... Կարինե Տեր-Սահակյան Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Հին վիրուսի նոր բռնկումը |