Արևմուտքին ոչ մի կերպ չի հաջողվի ծնկի բերել ԻրանինԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին նույն սխալն են կատարում և ոչ մի կերպ չեն հասկանում, որ Իրանը ոչ Լիբիան է, ոչ Իրաքը և ոչ էլ, առավել ևս, Եգիպտոսը Իրանական նավթի ներկրման վրա էմբարգոյի մասին ԵՄ անդամ-երկրների որոշումը, ամենից առաջ, կհարվածի Եվրոպային և բոլորովին ոչ Իրանին: Եվ Եվրամիությունում ակնհայտորեն մոռացել են, որ իրանական նավթի հիմնական գնորդները Չինաստանն ու Հնդկաստանն են, և այդ պատժամիջոցները միայն ավելի կկոշտացնեն Թեհրանին, որն արդեն պատրաստվում է դադարեցնել դեպի ԵՄ երկրներ նավթի մատակարարումը: 27 հունվարի 2012 PanARMENIAN.Net - Դա վերաբերվում է Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին: Մինչև շաբաթվա վերջ Իրանի խորհրդարանը մտադիր է հավանություն տալ դեպի ԵՄ երկրներ նավթի մատակարարումը լիովին արգելելու մասին օրինագծին՝ չսպասելով էմբարգոյի գործածության մեջ մտնելուն: Փորձագետները նախազգուշացնում են. եթե Իրանն իսկապես դադարեցնի մատակարարումները, դա լուրջ հարված կհասցնի եվրոպական երկրների տնտեսությանը, որոնք ստիպված կլինեն շտապ նավթ գնել այլընտրանքային աղբյուրներից բարձր գներով: «Եթե օրինագիծը հավանություն ստանա, կառավարությունը պարտավոր կլինի դադարեցնել նավթի վաճառքը Եվրոպայում, նախքան ԵՄ-ն նավթային էմբարգոն կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել է Իրանի Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իմադ Հոսեյնին:Կարելի է ենթադրել, որ հունվարի 23-ին Եվրամիության 27 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների որոշումն էմբարգո ներմուծելու մասին թելադրված էր ԱՄՆ կողմից, որին հանգիստ չեն տալիս Իրանի միջուկային խնդիրը և Իսրայելին ուղղված Թեհրանի մշտական սպառնալիքները: Ճապոնիանն և Հարավային Կորեան ԱՄՆ ճնշման տակ նույնպես մտադիր են կրճատել իրանական նավթի ձեռք բերումը և ավելացնել ներկրումը Պարսից ծոցի այլ երկրներից: Eurasia ամերիկյան վերլուծական ընկերության գնահատականներով, ԵՄ էմբարգոյի և Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու մի շարք երկրների կողմից գնումները նվազեցնելու արդյունքում Իրանը ստիպված կլինի իրացման նոր շուկաներ որոնել իր ածխաջրածինների կեսի արտահանման համար՝ օրական շուրջ 1,3 մլն բարել: Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, որը նախատեսում է նաև դեպի ԵՄ երկրներ իրանական նավթի և նավթամթերքի ներկրման վրա փուլային արգելքի ներմուծում, ենթադրվում է, որ Թեհրանից նավթ գնած ԵՄ բոլոր երկրները մինչև հուլիսի 1-ը պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից ներկրումը: Արգելքը վերաբերվում է նավթի և նավթամթերքի ներկրմանը, ձեռք բերմանը և տեղափոխմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված պայմանագրերը կարող են կատարվել մինչև 2012-ի հուլիսի 1-ը: Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական մասը՝ շուրջ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Հունաստանում Իրանից «սև ոսկու» ձեռք բերման բաժինը հասնում է 35 տոկոսի: Financial Times-ի տվյալներով, 2011-ին ԵՄ երկրները Իրանից գնել են մեկ օրում միջինը 600 հազար բարել նավթ: Սակայն, դատելով ամեն ինչից, Իրանը վճռական է տրամադրված: Հուզեստան նահանգի նահանգապետ Սեյեդ Ջաֆար Հեջազին հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցների մասին Արևմուտքի հայտարարությունները կատարվել են հակաիրանական քարոզարշավի շրջանակներում և իրանական նավթի ներկրման վրա այսպես կոչված արգելքը ոչ մի կերպ չի ազդի Իրանի կողմից «սև ոսկու» վաճառքների վրա, հաղորդում է IRNA գործակալությունը: Նահանգապետի խոսքով, արևմտյան երկրները, անցկացնելով հակաիրանական քաղաքականություն, ևս մեկ ռազմավարական սխալ են կատարում, քանի որ Իրանի տարածքով անցնում են նրանց համար շահավետ միջազգային հաղորդակցությունների ուղիներ: Սեյեդ Ջաֆար Հեջազին նշել է, որ արևմտյանը երկրները լավ են հասկանում, որ եթե Իրանը փակի Օրմուզի ծոցը, Սաուդյան Արաբիան չի կարող լիովին լրացնել իրանական նավթի մատակարարումը դադարեցնելուց կրած կորուստները: Այդ երկրին ուղղակի չի բավականացնի արտադրական պոտենցիալը: ԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին նույն սխալն են կատարում և ոչ մի կերպ չեն հասկանում, որ Իրանը ոչ Լիբիան է, ոչ Իրաքը և ոչ էլ, առավել ևս, Եգիպտոսը: Իրադարձությունների ամենավատատեսական զարգացման տարբերակում ՄԱԿ պատժամիջոցներին հասնելը գրեթե անհնար կլինի. բացի մահմեդական երկրներից դեմ կքվեարկեն Ռուսաստանը և Չինաստանը՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները: Անհնար է Իրանին ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից, նույն Եվրոպան ամեն ինչ արել է, որպեսզի Իրանն ունենա միջուկային ռեակտոր՝ Թեհրանին վաճառելով տեխնոլոգիա և սարքավորումներ: Ուղղակի ԱՄՆ-ն իր համար նոր «վախեցնող» է գտել սպանված Ուսամա բեն Լադենի փոխարեն: Անփառունակ ավարտելով Իրաքում ռազմական գործողությունը և տապալվելով Աֆղանստանում՝ Օբամային ընտրություններից առաջ շտապ անհրաժեշտ է նպատակ, որին կարելի է առանց դժվարության հասնել: Սակայն, ինչպես նշվեց վերևում, երկրի ընտրությունը սխալ էր: Օբաման չի կարող ոչինչ անել Թեհրանի հետ: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն |