Անտոնիա Արսլան.Կարծում եմ, գրականությունն օգնում է Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում26 ապրիլի 2012 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի զրուցակիցն է հայտնի իտալահայ գրող, ակադեմիկոս Անտոնիա Արսլանը, ում 2004 թ-ին համաշխարհային հռչակ բերեց «Արտույտների ագարակը» վեպը: Գիրքը 2007 թ-ին ոգեշնչեց Տավիանի եղբայրներին, ովքեր նկարահանեցին համանուն ֆիլմը: Արսլանն այս օրերին հատուկ եկել է Հայաստան, որպեսզի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայերեն թարգմանված իր 2 գրքերի շնորհանդեսին: Տիկին Արսլան, հայ ընթերցողներին ներկայացվում են Ձեր գրքերը` հայերեն թարգմանությամբ, ի՞նչ եք այսօր զգում Ես կրկնակի երջանիկ եմ, քանի որ հայերեն թարգմանված գրքերիս շնորհանդեսը համընկավ Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ: Ես մեծ սիրով մասնակցեցի Մատենադարանում կայացած բացման արարողությանը: «Արտույտների ագարակը» թարգմանվել է 200 լեզուներով, իսկ «Զմյուռնիայի ճանապարհը» առաջին անգամ է թարգմանվում: Այդ երկու գրքերից ո՞րն եք ավելի շատ կարևորում Երկուսն էլ: Պարզապես «Արտույտների ագարակը» իմ ընտանիքի պատմությունն է, իսկ «Զմյուռնիայի ճանապարհը» ավելի ընդգրկուն է: Այն պատմում է ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող հայերի, այլև հույների և ասորիների մասին: Իմ կարծիքով, այն ավելի հասկանալի է, քան առաջին գիրքը և ավելի կարևոր: Դուք շատ եք դասախոսություններ կարդում տարբեր երկրներում: Ի՞նչ թեմաներով են դրանք Եկող ամիս ես գնալու եմ ԱՄՆ՝ Վաշինգթոնում և Դեթրոյթում դասախոսություն եմ կարդալու հենց իմ գրքերի վերաբերյալ: Իմ դասախոսությունները հիմնականում Հայոց ցեղասպանության մասին են: Մեծ ուշադրության եմ արժանացնում նաև վերջին տարիներին Նոր Ջուղայում խաչքարերի ոչնչացման փաստերը: Իտալիայում շատե՞րը գիտեն Հայոց ցեղասպանության մասին Այո, մի քանի տարի առաջ Իտալիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, իսկ հիմա նույնիսկ փոքր գյուղերում գիտեն դրա մասին: Կարծում եմ, գրականությունն, առհասարակ, իր դերը կատարում է, Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում: Ի՞նչ եք մաղթում Ձեր հայ ընթերցողներին Ցանկանում եմ, որ նրանք իմ գիրքը կարդան նույնքան հաճույքով, ինչպես որ ես գրել եմ դրանք:Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |