![]() Յոհան Էվալդ Ստադլեր.Յոհան Էվալդ Ստադլեր. Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ27 ապրիլի 2012 PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին PanARMENIAN.Net-ը հետ զրուցել է Ավստրիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յոհան Էվալդ Ստադլերի հետ, ով Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության կազմում ժամանում է Հայաստան: Ապրիլի 27-ին պատգամավոր Ստադլերը, ելույթ ունենալով Ավստրիայի խորհրդարանում, կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ անցած տարի պահանջել է վտարել Վիեննայում Թուրքիայի դեսպանին: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան դառնալ Եվրամիության անդամ: Ոչ, չի կարող երկու պատճառներով: Առաջին, այն երկրները, որոնք հանդես են գալիս նրա անդամակցության համար, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, կեղծում են, որովհետև նրանք ունեն իրենց շահերը, միաժամանակ հիանալի հասկանալով, որ դա իրական չէ: Երկրորդ պատճառն այն է, որ մեծ բնակչություն ունեցող երկրներում, այդ թվում Լեհաստանում և Ավստրիայում, հարցվածների 75-80 տոկոսը դեմ են արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ինչպես գիտեք, այդ հարցը պետք է դրվի համաեվրոպական հանրաքվեի, որը Թուրքիան երբեք չի անցնի: Որքանո՞վ է վտանգավոր Եվրոպայի իսլամացումը: Իսլամն իր մեջ մեծ վտանգ է պարունակում եվրոպական երկրների համար, քանի որ մահմեդականների մոտ ծնելիությունն ավելի բարձր է, քան քրիստոնյաների: Հավելենք դրան մահմեդական ներգաղթյալների մշտապես ավելացող հոսքը: Դրությունն ավելի կվատանա, երբ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:
Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցի շուրջ քննարկումները միշտ ներառում են իրենց մեջ հայերի առջև պատմական մեղքի հասկացողությունը, և թուրքերը պետք է ճանաչեն պատմության այդ փաստը: Ի՞նչ կարող եք ասել հայ-ավստրիական հարաբերությունների մասին: Մեր հարաբերությունները կառուցված են ընդհանուր քրիստոնեական նույնականության և համերաշխության վրա, որոնք ամուր բարոյական հիմքեր ունեն: Հիանալի օրինակ կարող է ծառայել ավստրիացի Ֆրանց Վերֆելը («Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակը, խմբ. դիտ.): Կարծում եմ, որ մեր հարաբերությունների առավել վառ խորհրդանիշներ են մխիթարյանների գործունեությունը և Վերֆելի հուշարձանը Վիեննայում: Մենք նաև մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի Հայաստանում հետևեն մարդու իրավունքներին և դատավորների անկախությանը: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |