![]() Դերեք Շիրինյան.Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ26 հունիսի 2012 PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ: PanARMENIAN.Net ը զրուցեց Շիրինյանի հետ, ով այս օրերին Հայաստանում էր: Նա սիրով պատմեց իր ապագա ծրագրերի և հայկական արմատների մասին: Պատմեք մի քիչ ձեր հայկական արմատների մասին Արմատներս Սեբաստիայից են: Հորս մորական տատը զենքը ձեռքին մասնակցել է թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերին: 1902 թ-ին նա այնուամենայնիվ ընտանիքի` Մանուկյանների հետ տեղափոխվել է ԱՄՆ, բայց նրա ամուսինը` նախապապս, շատերի նման սպանվել է: Շիրինյանները ԱՄՆ են վերաբնակվել 1915-16 թթ-ին: Ե ՞ րբ հասկացաք, որ ուզում եք երաժիշտ դառնալ Շատ վաղ տարիքից, 4-5 տարեկանից: Ո ՞ ր երաժիշտներն են ամենամեծ ազդեցությունը թողել Ձեզ վրա Չկա կոնկրետ մեկը: Նրանք բավական շատ են: Օրինակ The Beatles, Aerosmith խմբերը, Յան Գիլանը, Էլթոն Ջոնը, ինչպես նաև մի շարք դաշնակահարներ: Հայկական երաժշտությունից ի ՞ նչ եք նախընտրում լսել Շատ եմ սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկը: Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է նա նվագում, սիրտս լցվեց: Ու ՞ մ հետ եք երազում համագործակցել Մանկուց երազում եմ ելույթ ունենալ կիթառահար Ջեֆ Բեքի հետ: Հույս ունեմ, որ մի օր երազանքս կիրականանա: Ովքե ՞ ր են այն երաժիշտները, ում հետ երազել եք աշխատել, և իրականացրել եք դա Շատ-շատերի հետ եմ աշխատել: Ես, իրոք որ, օրհնված եմ, քանի որ կարողանում եմ աշխատել այն երաժիշտների հետ, ում շատ սիրում եմ, և երազել եմ համագործակցել: Հայ երաժիշտների հետ համագործակցու ՞ մ եք Առաջին անգամ Դորիանս ռոք խմբի հետ եմ աշխատում, և հուսով եմ, որ նրանք դուրս կգան միջազգային ասպարեզ: Շատ եմ հարգում Սերժ Թանկյանին և System of a Down խմբի գործունեությունը, և հուսով եմ, որ մի օր կաշխատենք միասին: Երևանից հետո ու ՞ ր եք գնալու Երևանից անմիջապես մեկնելու եմ Մոսկվա, որտեղից Բիլլի Այդոլի հետ կսկսեմ վեցշաբաթյա հյուրախաղեր Արևմտյան Եվրոպայով: 2013 թ-ի հունվարից կմասնակցեմ Դորիանսի նոր ձայնասկավառակի աշխատանքներին: Ձեր ընտանիքը պահպանու ՞ մ է հայկական ավանդույթները Այո, իհարկե: Կինս իրանահայ է, ով հրաշալի տիրապետում է հայերենին, և հայկական ավանդույթներին: Որդիս անգլերենից բացի նաև հայերեն է խոսում: Ես ինքս այժմ սովորում եմ հայերեն: Օրինակ` տղայիս վրա ջղայնանում եմ հայերենով (ծիծաղում է-Ս.Խ.): Վերջում ի ՞ նչ եք մաղթում Ձեր հայաստանյան երկրպագուներին Առողջություն, հաջողություն, սեր և ուրախություն:Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |