Արթուր Ալեքսանյան.2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ18 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Բլից-հարցերին Արթուր Ալեքսանյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի խմբագրությունում: Չնայած սկզբում նա մի քիչ ամաչում էր, բայց անմիջական և ջերմ մթնոլորտը օգնեցին Արթուրին բացվել և անկեղծանալ: Բնութագրիր քեզ: Քչախոս, ամաչկոտ, բնավորությամբ հանգիստ: Ի՞նչ սովորություններ ունես: Ընկերներիս և հարազատներիս հետ միշտ նշում ենք հաղթանակներս: Քո սիրած երգը: Սիրում եմ Ջենիֆեր Լոպեսի երգերը: Ի՞նչ ես սիրում ուտել: Քաղցրավենիք եմ շատ սիրում, հատկապես` թխվածքներ: Քո ամենալավ հնարքը, որ կատարել ես: 2 հնարք կարող եմ առանձնացնել, մեկը կատարել եմ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, մյուսն էլ երիտասարդների աշխարհի առաջնությունում: Երկու առաջնություններում էլ դարձել եմ չեմպիոն: Քո ամենամոտ կամ լավ ընկերը: Չնայած շատ ընկերներ ունեմ, բայց կուզեի առանձնացնել ձեզ` քեզ Հասմիկ ու Գոհարին (խմբ. PanARMENIAN.Net ի թղթակիցները): Շատ ուրախ եմ, որ ձեզ պես լավ ընկերներ ունեմ: Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար: Այն մարդը, որը ընկերներ չունի, ոչնչի էլ չի կարող հասնել: Ի՞նչ երբեք չես անի: Աստղային հիվանդությամբ չեմ տառապի (ծիծաղում է): Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել: Երբ մարզումների ժամանակ ինչ որ բան չի ստացվում: Դու դարձել ես ըմբիշ, որովհետև … Փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևը և ցանկացել եմ հաջողությունների հասնել: Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր … Չեն պայքարում իրենց նպատակին հասնելու համար: Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է… Միայն հաղթանակի մասին: Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան` Առողջություն, սպորտային հաջողություն և մեր երկրին բարգավաճում: Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Արթուր Ալեքսանյան Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: 2009 թվականին դարձել է Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների 3-րդ մրցանակակիր: 2010 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որը կայացել է Բուդապեշտում, նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարում Եվրոպայի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն: | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |