Անդրանիկ Հակոբյան.2,5 րոպե բռնցքամարտիկի հետ19 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Անդրանիկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին պատասխանեց իր ընտանիքի հետ Ծաղկաձորում առավոտյան մարզվելուց և զբոսանք անցկացնելուց հետո: Նա, ինչպես միշտ, շատ անկեղծ էր և ուրախ: Բռնցքամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Երբ 2001 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այդքան էլ չէ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Շատ վաղուց, մոտ 6-7 տարի առաջ: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: 800 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո, կծու չիփսեր: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Որ կողքիններին չնայեն (ծիծաղում է): Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: Չգիտեմ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Որ ասում են պատրաստ կլինեն 5 րոպեից, բայց մոտ կես ժամ ստիպված ես լինում սպասել: Ի՞նչ տարբերություններ ունեն հայերն ու անգլիացիները: Անգլիացիները շատ պպարտաճանաչ են են, ինչը չես ասի հայերի մասին: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «32 ատամ»: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008 թվականին Պեկինի խաղերում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին», աղջիկս էլ է սիրում, միասին նայում ենք: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Երկար ժամանակ է հավաքի եմ ու չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքիս:
Երբ ես փոքր էի, երազում էի… Դառնալ աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն: Իմ անունը դրել են Անդրանիկ, որովհետև… Պապիկիս անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Խնջույքների ու նվերների վրա: Ինձ խենթացրել է… Վատիկանի ճարտարապետությունը: Բոլորից համեղ պատրաստում է …. Կինս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |