![]() Դավիթ Սաֆարյան.2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ19 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Դավիթ Սաֆարյանն այն հայ մարզիկներից է, ով միշտ հաճույքով է պատասխանում լրագրողների, մանավանդ PanARMENIAN.Net-ի հարցերին: Բացառություն չէր նաև բլից-հարցազրույցը, որն անցավ թեթև ու հետաքրքիր միջավայրում:
Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Առաջին անգամ երբ գորգ դուրս եկա, ամեն ինչ հիանալի ստացվեց, որովհետև մինչ այդ տանը եղբորս հետ միշտ մենամարտում էի, ու մեր տունը կարծես դահլիճ լիներ: Միանգամից զգացի, որ իմն է ըմբշամարտը: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այդքան էլ չէ: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Թանկ է երևի: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Սիրում եմ, բայց շատ չեմ ուտում: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Ես չեմ փակում: Կարծեմ, ոնց որ չեն փակում: Սրանից հետո ուշադիր կլինեմ փռշտալիս: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել գլխավոր մարզիչդ: 68 կգ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Շատ բան: Բայց կառանձնացնեմ անլրջությունը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չգիտեմ: Որ Օլիմպիական խաղերից վերադառնամ, այն ժամանակ կպատմեմ ձեզ առանձնահատկությունների մասին: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Վիտամին ակումբ», «Քոմեդի քլաբ»: Սիրում եմ նաև քաղաքական հաղորդումներ դիտել: Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը: Ամոթ է, բայց չգիտեմ: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինի, բոլորն էլ բրոնզե մեդալներ: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Ակտիվ հանգիստ չեմ սիրում: Սիրում եմ պառկել իմ սենյակում ու հանգստանալ: Քո սիրած մուլտֆիլմը: «Դե սպասիր»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Այո, դուրս շատ է եկել: Երբեմն ես կարոտում եմ… Ծնողներիս: Երբ ես փոքր էի երազում էի… Օլիմպիական ոսկե մեդալի մասին: Իմ անունը դրել են Դավիթ, որովհետև… Մայրիկիս սիրած անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Շորեր և համով ուտելիք գնելու վրա: Ինձ խենթացնում է, երբ … Հաղթում եմ: Բոլորից համեղ պատրաստում է … Մայրիկս: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Դավիթ Սաֆարյան Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում: Ըմբշամարտով մարզվում է 10 տարեկանից: Ապա նրանց ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդար, և Դավիթը մինչև այսօր մարզվում է Աբդուլլահ Մագոմեդովի մոտ: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |