![]() Միքայել Քոլոյան.2,5 րոպե լողորդի հետ20 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ի բլից հարցերի ժամանակ Միքայել Քոլոյանը խոսեց շատ կենտրոնացած ու տվեց արագ պատասխաններ,կարևորելով յուրաքանչյուր վայրկյանը, ինչպես իր մարզաձևում: Լողի հետ կապված քո առաջին հիշողությունը: Առաջին մրցմանս հետ է կապված, որը տեղի է ունեցել 1998 թվականին Մոսկվայում Համաշխարհային պատանեկան խաղերի ժամանակ:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Հա: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Մինչև Ծաղկաձորում հավաքի գալը: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: 600 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Ոչ այդքան: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Չգիտեմ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Շատ բաներ կան: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չունեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Դժվարանում եմ մտաբերել: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինի:
Քո նախընտրած հանգստի տարբերակը: Քնել: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Ուշադրություն չեմ դարձրել: Երբ ես փոքր էի, երազում էի… Օլիմպիադայի մասնակցել: Իմ անունը դրել են Միքայել, որովհետև… Պապիկիս անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Սիրում եմ (ծիծաղում է): Ինձ խենթացնում է, երբ …. Մարդիկ չեն ընդունում իրենց սխալը: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |